Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

«Հրապարակ». Ասում են` իբր էս ի՞նչ հարց եք տալիս, կա՞ մարդ, որ վստահում է Նիկոլ Փաշինյանին

Մարտի 17-ից Սրբազան շար­ժումը սկսել է ստորագրահավաք` «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանին» կարգախոսով: Սկզբում նախաձեռնողները եւ Բագրատ Սրբազանը չէին բացառում, որ սա կարող է հերթական օրենսդրական նախագծի մեկնարկը դառնալ եւ իշխանափոխության տանել, բայց հետո հայտարարեցին, որ այն կրում է սիմվոլիկ բնույթ՝ աշխարհին ցույց տալու, որ հայ ժողովուրդը չի վստահում Փաշինյանի իշխանությանը: «Վերջին շրջանի մեր բոլոր հանդիպումները ցույց են տալիս, որ ապատիայի մեջ գտնվող ժողովուրդ չկա, կան մարդիկ, որ հուսախաբված են, ելքեր չեն գտնում, կան մարդիկ, որոնց ակնկալիքները շատ մեծ էին, բայց տեղի չեն ունեցել, եւ կան մարդիկ, որ համառ պայքարի մեջ են»,- ասել էր Սրբազանը: 

Շարժման խոսնակից «Հրապարակը» հետաքրքրվեց` ի՞նչ փուլում է այժմ ստորագրահավաքը, քանի՞ ստորագրություն է հավաքվել այս երկու ամիսների ընթացքում: Ասում են, որ առաջիկայում Բագրատ Սրբազանը նորից ակտիվ պայքարի փուլ է մտնում: Շարժման խոսնակ Լիդիա Մանթաշյանը մեզ հետ զրույցում նշեց. «Այս ընթացքում հավաքվել է 25 հազար ստորագրություն, թեպետ վերջին օրերին տվյալները չենք ամփոփել, պարզապես մոտավորապես գիտենք, թե քանի տպաքանակ ենք այս ընթացքում օգտագործել: Հաշվարկը վերջին անգամ արել ենք մեկ ամիս առաջ, մոտ օրերս եւս կհաշվենք: Ինչ վերաբերում է Սրբազանի պայքարի նոր փուլին, ապա ասեմ, որ մեր պայքարը երբեք չի եղել պասիվ, ուղղակի եղել է ոչ այնքան տեսանելի, հիմա մտնում ենք տեսանելի պայքարի նոր փուլ: Դեռեւս օրը հստակ չէ, ամիս-ամսաթիվ չկա դեռեւս: Ֆորմատի մասին էլ Բագրատ Սրբազանն առաջիկայում կհայտարարի, բայց ամեն դեպքում պայքարը լինելու է տեսանելի: Հասարակությունը սարսափելի հիասթափված է իշխանությունից: «Չեմ վստահում» ակցիան էլ եւս մեկ անգամ ապացուցեց, որ մարդիկ խիստ հիասթափված են իշխանությունից: Նախորդ տարվա համեմատ իրավիճակն ավելի է փոխվել, հիասթափության ալիքն ավելի է մեծացել, մանավանդ վերջին սոցիալական խնդիրներից հետո դժգոհության ալիքն ավելի է ուժգնացել, թեպետ ասեմ, որ դժգոհողների մեծ մասը պետության, հայրենիքի սահմանների մասին է մտահոգված հիմնականում: Մարդիկ հույս ունեն, որ այս ամենի վերջը կգա, ու հայ ժողովրդի արժանապատվությունը կվերականգնվի: Մեր ակցիան կոչվում է՝ «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանին», մարդիկ մեզ ասում են` իբր էս ի՞նչ հարց եք տալիս, կա՞ մարդ, որ վստահում է Փաշինյանին: Նման դժգոհություններ ենք լսում նույնիսկ: Հարցնում ենք` ի՞նչն է պատճառը, որ չեք վստահում Փաշինյանին, մարդիկ աթոռ են խնդրում, որպեսզի նստեն ու օրերով թվարկեն, թե ինչու չեն վստահում իշխանությանը: Այս անգամ մենք վերջնական ենք պայքարի դուրս գալու, հույս ունենք, որ հաղթանակն այս անգամ լինելու է պարտադիր: Մենք հաշվի ենք առել մեր բոլոր թերացումները, կազմակերպչական հարցեր եւ այլն: Այս անգամ վերջնական հաղթանակի հետեւից ենք գնալու, դե, իսկ պայքարի առաջնորդը լինելու է Բագրատ Սրբազանը»: