Ալիևին արձագանքում են ԱԳՆ խոսնակի մակարդակով
Հայաստանի գործող իշխանությունները երեկ շատ մեղմիկ ձևակերպումներով արձագանքել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական պահանջներին։ Հիշեցնենք, Ալիևը նամակ էր գրել «Արևմտյան Ադրբեջան վերադարձը՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին, հայտարարելով, թե արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը երբեք դուրս չի գալու իրենց օրակարգից, և Հայաստանն էլ վաղ թե ուշ ստիպված է ընդունելու Ադրբեջանի բոլոր պահանջները։
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը հայտարարել է, թե արևմտյան Ադրբեջանն Ադրբեջանի արևմտյան շրջաններն են, Հայաստանի Հանրապետության տարածքում Արևմտյան Ադրբեջան չկա։
Ուշագրավն այն է, որ Ադրբեջանի նախագահին արձագանքում են ընդամենն արտգործնախարարության խոսնակի մակարդակով, ոչ Նիկոլ Փաշինյանից ու նրա խոսնակից և ոչ էլ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից որևէ ֆսսոց այդպես էլ դուրս չի եկել։ Ընդհակառակը, գործող իշխանություններն աշխատում են հնարավորինս չարձագանքել Ադրբեջանի նախագահին՝ փաստացի իրենց լռությամբ հաստատելով, որ համաձայն են վերջինիս հետ։
Բայց արևմտյան ադրբեջանցիների վերադարձի տարփողվող թեման, որ դարձել է Ադրբեջանի համար իդեա-ֆիքսը, այնպիսի լրջագույն հետևանքներ կարող է ունենալ, որ ստիպված արձագանքում են ԱԳՆ խոսնակի մակարդակով, այնպես որ և հայ հանրությունը, շատ չլարվի, և Ադրբեջանի իշխանությունները չզայրանան իրենց վրա։ Իսկ այս հարցը շարունակելու է նոր ջուր քաշել և ավելի վտանգավոր դրսևորումներ ստանալ։
Անուշ Մամիկոնյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT