ՔՊ-ն պատրաստվում է վարչության ընտրություններին. թեժ է լինելու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է նոր վարչության ընտրությունների, որոնք կայանալու են սեպտեմբերի 20-ին։ Էկոնոմիկայի նախարար և կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ վարչության կազմն էական փոփոխություններ է կրելու։
Մամուլում արդեն տևական ժամանակ տեղեկություններ են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ընդլայնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմը, հեռացնել անցանկալիներին և այդ վարչության կազմում ներգրավել միայն իրեն անվերապահ ենթարկվող անձանց։ Ընդ որում, թե՛ վարչության ներկայիս անդամները և թե՛ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն այժմ լուրջ ջանքեր են գործադրում իրենց տեղը վարչությունում ապահովելու համար։
Նախնական տեղեկություններով առաջադրումների փուլը լինելու է հունիսի սկզբին, իսկ դրանից հետո կուսակցության մեջ արդեն քարոզարշավ է իրականացվելու։ Մեր տեղեկություններով, Փաշինյանը ցանկանում է վարչությունն ընդլայնել և այնտեղ ընդգրկել տարբեր պաշտոնյա կանանց, որոնք այսօր կատարում են նրա բոլոր կեղտոտ հրահանգները։ Վարչության անդամ դառնալու բուռն ցանկություն ունեն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որոնք փորձում են իրենց մերձավոր շրջապատին համոզել, ամեն գնով, որ իրենց ընտրեն ՔՊ վարչության անդամ։
Վարչության նախորդ ընտրություններում խայտառակ այնպիսի դրսևորումներ եղան, որ մինչ օրս «Քաղպայմանագիրը» չի կարողանում ազատվել դրանց հետևանքներից։ Այժմ ՔՊ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի ընտրությունների ընթացքն առնվազն լրատվամիջոցների մոտ կասկած չհարուցի, միևնույն ժամանակ Փաշինյանը գործող վարչության կազմից շատերի դեմքն այլևս չի ցանկանում տեսնել, որոշներին էլ ընդհանրապես մտադիր է հեռացնել պաշտոններից, բայց դրա համար հարկավոր է, որպեսզի նրանք զրկված լինեն վարչության անդամ լինելու հնարավորությունից, ուստի և առաջիկա ամիսները «Քաղպայմանագրում» չափազանց թեժ են լինելու, իսկ արդեն սեպտեմբերին կայանալիք համաժողովից ու վարչության ընտրություններից հետո ՔՊ-ն պատրաստվելու է խորհրդարանական ընտրություններին և ձևավորելու է նախընտրական ցուցակը։
Գայանե Բարսեղյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT