Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելցի գիտնականները մշակել են գունափոխվող և կիսաթափանցիկ արևային վահանակներ Այս իշխանությունը խաղաղությունից խոսելու իրավունք չունի․ Ավետիք ՔերոբյանԻշխանությունը մի բան է խոստանում, իրականությունը՝ լրիվ հակառակը ապացուցում․ Աննա ԿոստանյանՎերափոխել լռողների լռությունը. Վահե Հովհաննիսյան Հայաստանյան քաղաքական դաշտում ձևավորվող նոր առանցքը Երբ գործադիրը փորձում է գրավել Եկեղեցու իրավազորությունը Եթե ընտրություններից առաջ կառավարությունը խուսափում էր սոցիալական բունտից, ապա հուլիսից սկսած նրանք կիրառելու են ավտոմատացված համակարգեր. Հրայր ԿամենդատյանԻնչու է բացարձակ անընդունելի Նիկոլ Փաշինյանի կողմից մեր Եկեղեցու պառակտման բոլոր փորձերը. Ավետիք ՉալաբյանԴատախազությունը Սամվել Կարապետյանին կալանավորելու պահանջ է ներկայացրել. Արամ Վարդևանյան ՀՀ-ում վարչապետի աշխատակազմի ծախսերն աճել են 4 անգամ, իսկ գործազրկության մակարդակը երիտասարդության շրջանում նույնպես աճել է․ Նարեկ ՍուքիասյանՖասթ Բանկի աջակցությամբ Հանրապետության հրապարակում կայացել է լուսային դրոն շոու ՀՀ-ն վարչապետի աշխատակազմին տարեկան տրամադրում է շուրջ 65 միլիոն ԱՄՆ դոլար. Արթուր ԴանիելյանՆիկոլ Փաշինյանի աշխատակազմի ծախսերն ավելին են, քան Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների ծախսերը միասին վերցվածՀետախուզությունը մտածողություն է, և այսօր հենց դրանից է կախված մեր պետության պահպանությունըՁեր կարծիքով` ներկաներից քանի՞սն են Վեդիի կոմունալ բաժնի աշխատակիցներ. Ալիկ ԱլեքսանյանԹաիլանդի Փհուքեթ կղզու մոտակայքում զբոսաշրջիկներ տեղափոխող մոտորանավակը բախվել է ձկնորսական նավի. կա 1 զnհ, 22 վիրավnրՀնագետները հայտնաբերել են 2500-ամյա գրիչ՝ հին հունական Դիոնիսոս աստծո բաց պատկերովԵթե Նիկոլ Փաշինյանի կատարած հшնցանքները գումարում ենք իրար, ապա հանրագումարի պшտժաչափը, մասնագետներն էլ կգնահատեն, ցմшհ բшնտարկությունն է․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Վերադարձնենք վարորդական իրավունքը՝ մեքենայով տուն պահող քաղաքացիներին․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Թագավորական շքեղություն. Ալ Թանի ընտանիքի ոսկերչական գլուխգործոցների հավաքածուն
Քաղաքականություն

Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակը արագ է թռչում, և արդեն հաջորդ տարի Նիկոլ Փաշինյանի լիազորությունների ժամկետը լրանում է։ Սակայն վաղ է «տխրել» այսքան «արդյունավետ» աշխատած ղեկավարի հնարավոր հեռացման համար։ Նա կանի ամեն ինչ, որպեսզի վերընտրվի։ Նրա ձեռքում են բոլոր լծակները՝ վարչական ռեսուրսը (բյուջետային աշխատողները, որոնց կհրամայվի քվեարկել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին), շատ լրատվամիջոցներ, տնտեսական գործիքները, մյուս խաղացողներին ճնշելու հնարավորությունը, ընտրական գործընթացում մեքենայությունների կատարումը։ Եվ ամենակարևորը՝ Փաշինյանն իր «գրպանում» ունի այնպիսի խոստումներ, որոնք կարող են գրավել հայ ընտրողներին: Խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ, ԵՄ-ի ուղին, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ սրանք բոլորն էլ այն խաղաքարտերն են, որոնց միջոցով «Քաղաքացիական պայմանագիրն» ակնկալում է հաղթել իր մրցակիցներին։

Դիտարկենք դրանք առանձին-առանձին։

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի խոստումն արդեն մաշված խաղաթուղթ է։ Այս կետն իշխող կուսակցությունն օգտագործել է նախորդ ընտրությունների ժամանակ։ Սակայն, քանի դեռ համաձայնագիրը դեռևս չկա, ինչո՞ւ կրկին չգայթակղել ընտրողներին։ Պարզապես պետք է ասել՝ թույլ տվեք Նիկոլին ավարտել այն գործը, որը սկսել է, և որի համար երկիրը զոհաբերել է այդքան շատ բան։ Ինչո՞ւ դեռևս պայմանագիր չի կնքվել։ ԱԳՆ-ն միամիտ ձեռքերը տարածում է՝ Ադրբեջանը ինչ-որ պատճառով ձգձգում է գործընթացը. ինչպիսի անակնկալ և զարմանալի իրավիճակ։ Բայց դեռ մի փոքր էլ սպասենք, և ամեն ինչ կլինի, Եվրամիությունը կօգնի։ Այնուամենայնիվ, ցանկացած ոք, ով հետևում է այս թեմայի վերաբերյալ Ալիևի հայտարարություններին, կհասկանա, որ Ադրբեջանը չի ստորագրի խաղաղության պայմանագիր՝ առանց դրանում ներառելու մեր երկրի համար անընդունելի պահանջները։ Այդ պահանջներն ընդգրկում են «Զանգեզուրի միջանցքը»՝ արտատարածքային գոտու կարգավիճակով, 300 հազար ադրբեջանցիների «վերադարձը» «Արևմտյան Ադրբեջան», ինչպես Ալիևն է կոչում Հայաստանը։ Իսկ Եվրամիության «պաշտպանությունից» հայկական իշխանություններին հաջողվել է ստանալ միայն մեկը. եվրոպացիները, ինչպես թութակները, կրկնում են անիմաստ արտահայտություններ այն մասին, որ նրանք պայմանագրի կնքման հույս ունեն՝ միտումնավոր խուսափելով որևէ նկատողություն անել Ադրբեջանին։

Վերջերս Մակրոնը հայտարարեց. «Համոզված եմ, որ ամեն ինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև կավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, և ուզում եմ ասել Նիկոլին և Իլհամին, որ մենք ամբողջությամբ աջակցում ենք ձեզ»։ Ի՞նչ ճնշման կարելի է սպասել Ադրբեջանի նկատմամբ, եթե եվրոպացիները ամբողջությամբ աջակցում են Իլհամին։ Իրադարձությունների զարգացման երկու սցենար կա։ Առաջին տարբերակ՝ Նիկոլը և Իլհամը արդեն որոշել են ամեն ինչ սուրճի բաժակի շուրջ, և Նիկոլը պարզապես խնդրել է գործընկերոջը սպասել մինչև ընտրությունները, որից հետո իսկապես մեզ սպասում է պայմանագիր, բայց, ցավոք, Ադրբեջանի պայմաններով։ Հավանական է, որ սուրճ խմելուց հետո Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Փաշինյանին. «Հայաստանը պետք է դիրքորոշում արտահայտի այն մասին, թե երբ և ինչ պայմաններով կարող են արևմտյան ադրբեջանցիները վերադառնալ իրենց հայրենի հողեր»։ Ե՞րբ. ընտրություններից հետո։ Կամ՝ երկրորդ տարբերակ.  համաձայնագիրը չի կնքվի, իսկ Փաշինյանը այն նորից կխոստանա 2030 թվականի ընտրությունների ժամանակ։

Հաջորդ թեման վերաբերում է հիպոթետիկ անդամակցությանը Եվրամիությանը՝ այնքան ցանկալի որոշ հայ ընտրողների համար։ Այստեղ ամենահետաքրքիրն անգամ այն չէ, որ Եվրամիությունը չափազանց սառն է արձագանքել Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված «Եվրոպական միությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքին, ոչ էլ այն, որ աշխարհագրական (և տրամաբանական) որևէ նախադրյալ չկա, որ Հայաստանին հանկարծ այնտեղ ընդունեն։ Այլ այն, որ Հայաստանը իրականում ոչ միայն չի սկսել անդամակցության գործընթացը, այլև պաշտոնապես դա ընդգծել է Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, երբ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Հայաստանը չի ներկայացրել անդամակցության հայտ Եվրամիությանը, և որևէ բանակցություններ չեն ընթանում»։ Եվ դա հասկանալի է՝ պաշտոնական հայտը կբերեր կապերի խզման ԵԱՏՄ-ի հետ և դրանից բխող ճգնաժամի, որը «Քաղաքացիական պայմանագրի» համար ընտրություններից առաջ բացարձակապես ցանկալի չէ։ Բացի այդ, հայտին Եվրամիությունը պետք է բավականին հստակ արձագանքեր, և այդ արձագանքը անմիջապես կփարատեր եվրոպական երազանքներ փայփայող հայ հասարակության այն հատվածի պատրանքները, որոնց ձայների վրա հույս է դնում «Քաղաքացիական պայմանագիրը»։

Եվ, վերջապես, «Խաղաղության խաչմերուկ»՝ նախագիծ, որը Փաշինյանը ներկայացնում է որպես այլընտրանք, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»՝ խոստանալով Հայաստանի համապարփակ զարգացում։ Նրա տնտեսական և լոգիստիկ անհամապատասխանությունը կարելի է երկար քննարկել, սակայն դա իմաստ չունի՝ այն երբեք իրականություն չի դառնա։ Ալիևը այն անվանում է «պարզապես թուղթ» և ասում, որ «նրա արժեքը մի կոպեկ էլ չէ»։ Նա պահանջում է այն «Զանգեզուրի միջանցքը», որը տեսնում է՝ այսինքն՝ արտատարածքային օբյեկտ, որը դուրս է բերված հայաստանյան օրենսդրության ազդեցությունից և գտնվում է ադրբեջանական օրենսդրության ներքո (ինչպես դեսպանատների տարածքները, նավերի տախտակամածները և ռազմական բազաները)։ «Խաղաղության խաչմերուկը» կմնա միայն այն ներկայացումների սլայդների վրա, որոնք Փաշինյանը ցույց է տալիս ոչնչի մեջ խորամուխ չեղած եվրոպացիներին տարբեր միջոցառումների ժամանակ։

Ներկա իշխանությունները հաճախ մեղադրում են իրենց քաղաքական հակառակորդներին, որ նրանք «ոչինչ չեն կարող առաջարկել»։ Իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» այդպիսին չէ, այն շատ բան է առաջարկում։ Ուղղակի ճշմարտությունն այն է, որ այս առաջարկներից և խոստումներից ոչ մեկը չի կարող իրականացվել՝ բացի, միգուցե, խաղաղության պայմանագրի ստորագրումից, բայց Ադրբեջանի պայմաններով։

Ընտրությունը մերն է՝ տա՞ լ Նիկոլին ևս մեկ շանս...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում