Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

«Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ պետք է վերադարձնի ԼՂ հարցով միջնոդներին, Ռուսաստանը պատրաստ է երաշխավորի դեր ստանձնել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ «Իզվեստիա» միջազգային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցավ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՊՆ նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի մամուլի ասուլիսը, որին առցանց տարբերակով մասնակցելու հնարավորություն ունեցան նաև լրագրողներ Հայաստանից։ Քննարկման կենտրոնում էին հայ-ռուսական հարաբերությունները, ՌԴ ԱԳ նախարարի այցը Հայաստան, մեր երկրի ներքաղաքական իրավիճակը։ Կարապետյանը նշեց՝ պետք է շարունակել զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, ոչ թե դրանք փչացնել։ «Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանագիրը հրաշալիորեն աշխատում է Թուրքիայի դեմ։ ՀԱՊԿ-ը նույնպես հրաշալի գործում է, այն պետք է մի քիչ մոդեռնիզացնել Ադրբեջանի և մեր մյուս հարևանների նկատմամբ և վերջ»,-ասաց նա։

Հիշեցրեց, որ օրերս Հայաստան կատարած այցի ժամանակ Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, ընդգծել էր՝ իրենք առաջարկել էին ԼՂ հիմնախնդրի լուծումը թողնել ապագա սերունդներին։ «Էլ ինչպե՞ս կարելի է Հայաստանի անգրագետ ղեկավարությանը բացատրել, որ իրականում այս ձևակերպմամբ Ռուսաստանը ճանաչում էր՝ Ղարաբաղը Հայաստան է։ Ռուսաստանը միակ երկիրն է, որ հակամարտության սկզբից՝ Ելցինի իշխանության տարիներից, առաջարկում էր հետաձգել այդ հարցի լուծումը։ Դե ֆակտո, Ղարաբաղն արդեն Հայաստանի կազմում էր։ Առաջարկվում էր լուծել 7 շրջանների հարցը, իսկ Ղարաբաղը մնում էր Հայաստանին։ Տեսականորեն ՌԴ-ն ասում էր, որ դա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է, իսկ գործնականում ամեն ինչ լրիվ այլ էր»,-հավելեց նա։

Ռուսաստանից և Միացյալ Նահանգներից լսում ենք նույնանման հայտարարություններ, որ պետք է կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Կարապետյանն ասում է՝ պետք է ուշադրություն դարձնել կողմերի ձևակերպումներին։ «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշում է, որ պետք է հարցն ամբողջությամբ լուծվի։ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ «ամբողջական» բառը բացակայում է։ Ստացվում է, որ նրանց համար մեկ է, թե ինչպիսի պայմաններ կառաջադրվեն։ Ռուսաստանը ձգտում է այնպիսի պայմանների, որ երկու պետություններից որևէ մեկն ապագայում չունենա ցանկություն սկսել ռազմական գործողություններ։ Բայց այս դեպքում պետք է, որ ադրբեջանական կողմն ունենա քաջություն սա հասկանալու։ Այն, ինչ անում է Ադրբեջանը, արևմտյան ծրագիր է։ Կար Ղարաբաղը, Ադրբեջանը ձգտում էր դեպի Ռուսաստան, քանի որ գիտեր, որ առանց նրա չի կարող այդ հարցը լուծել։ Հայաստանում հայտնվեց այս իշխանությունը, որը գնում էր Արևմուտք, Ռուսաստանը մի կողմ քաշվեց, և եղավ այն, ինչ եղավ։ Հիմա Ռուսաստանը նորից առաջարկում է իր օգնությունը, Լավրովը հայտարարում է՝ պատրաստ ենք երաշխավոր լինել։ Խաղաղության յուրաքանչյուր պայմանագիր պետք է երաշխավոր ունենա։ Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ պետք է վերադարձնի ԼՂ հարցով միջնոդներին։ Կողմերը հայտարարում են, որ համաձայնեցրել են պայմանագրի բոլոր կետերը, հետո Ալիևը սկսում է խոսել «Արևմտյան Ադրբեջանի» մասին։ «Խաղաղության պայմանագիրը» կլինի իրավական փաստաթուղթ, որտեղ նշված կլինի՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Ահա, թե ինչու է այս փաստաթուղթը պետք Ադրբեջանին։ Այն խաղաղության համար պետք չէ նրան, այլ նվաճումներն ամրագրելու համար և առաջ գնալու: Իսկ իրականում պետք է լինի «Խաղաղության պայմանագիր», որը չի ստորացնի Հայաստանին։ Հակառակ դեպքում՝ կրկին պատերազմ կլինի, ընդ որում՝ ծանր պատերազմ երկու ազգերի համար էլ։ Մեր տարածաշրջան կգան երրորդ, չորրորդ երկրները, և այն կնմանվի Սիրիային։ Սիրիայում այսօր կա տարբեր երկրների ներկայություն, և տասը տարուց ավելի է՝ տեղի բնակչությունը տառապում է, նրանց շարունակում են սպանել։ Նույնը չպետք է թույլ տալ Հայաստանի պարագայում, պետք է արժանապատիվ պայմանագիր ստորագրել»,-ընդգծեց գեներալ-մայորը։

Անդրադարձ եղավ նաև Հայաստանի ներքաղաքական դրությանը, իշխանափոխության և նախագահական կառավարման համակարգին վերադառնալու անհրաժեշտությանը։ Խոսվեց նաև Նիկոլ Փաշինյանի ցածր վարկանիշի և քաղաքական դաշտում երրորդ ուժ տեսնելու՝ հանրության ցանկության մասին։ «Եթե ուզում ենք փոխել իշխանությունը Հայաստանում, պետք է փոխենք ամբողջ խորհրդարանը, այդ թվում՝ ընդդիմությունը։ Մենք ոչ միայն պատրաստ ենք պատասխանատվություն վերցնել հայկական պետության պահպանման և հետագա զարգացման առումով, այլև ունենք հստակ ծրագիր դրա վերաբերյալ։ Այո՛, Հայաստանը չպետք է լինի վասալ, բայց Հայաստանը պետք է լինի լավ ընկեր, երբեք չդավաճանի իր ընկերներին։ Կոչ եմ անում մեր ժողովրդին՝ միավորվել ներկայիս իշխանությունների դեմ, կոչ եմ անում միավորվել մեր շուրջ»,-հավելեց նա։

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանը պե՞տք է ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի միջոցով միջազգային հակաահաբեկչական գործողություն նախաձեռնի Ադրբեջանի ռեժիմի դեմ՝ հաշվի առնելով դրա ակնհայտ կապը միջազգային ահաբեկչության հետ՝ հաստատված Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարությունների կողմից, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդն այսպես արձագանքեց. «Հայաստանի ներկայիս իշխանությունները թող որևէ բան չանեն, անգամ խորհուրդ եմ տալիս՝ Հայաստանի սահմաններից դուրս չգան։ Նրանք Հայաստանի համար ավելի մեծ գործ կանեն, եթե որևէ տեղ չգնան։ Երբեք ինձանից այս մարդկանց ուղղված որևէ վիրավորական խոսք չեք լսել, բայց այդ գլխարկով մարդն ուղղակի ամոթ է։ Ամեն ինչ անգամ նրան հասավ, որ Մոսկվայում «Անհայտ զինվորի» հուշարձանի մոտ նրան նկատողություն արեցին, որ գլխարկը հանի։ Սարսափելի է ուղղակի, ուրիշ ոչինչ չեմ ուզում ասել։ Այնպես որ, ավելի լավ է նրանք որևէ բան չձեռնարկեն»,-ասաց Կարապետյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում