Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

«Խղճի ազատության» քողի տակ կոպտագույն ձևերով անտեսվում ու ոտնահարվում են բարոյական արժեքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ բախվում ենք օտար ազգերի կողմից իրականացվող բացահայտ հակահայկական քարոզչությանը, ապա տեսանելի է լինում նաև դրանց համարժեք հակադարձելու գործիքակազմը։ Սակայն խնդրի լուծումը բավականին բարդանում է, երբ գործ ենք ունենում քողարկված հակահայկական քարոզչության հետ, որը իրականացվում է հենց բուն Հայաստանում և ազգությամբ հայերի կողմից։

Հաճախ այս ապազգային գործունեությունը իրականացնում են կրոնական (և ոչ միայն կրոնական) աղանդավորական կառույցներում ներգրավված հայեր, որոնցից գուցե մի մասը աղանդավորական ճամբարում է հայտնվել ինքնաճանաչման ճանապարհին, սակայն մեծ մասը գիտակցաբար զբաղված են հայ ազգը պառակտելու, բարոյազրկելու և ազգայինից ու Հայ առաքելական եկեղեցուց կտրելու գործունեությամբ։ Նրանք, ովքեր ինքնաճանաչման, Աստծուն կամ Ճշմարտության փնտրտուքի ճանապարհին են ընկնում աղանդավորների լարած թակարդներից որևէ մեկը, որոշ ժամանակ անց հասկանում են, որ իրենց «հովիվները» կամ «առաջնորդները» նենգ ու ազգադավ գործունեությամբ են զբաղված, և որպես կանոն, նրանք զոհի կարգավիճակից ազատվում են` վերադառնալով Հայ առաքելական սուրբ եկեղեցի։ Սակայն քիչ չեն նաև այն հայորդիները, ովքեր հոգեբանական բարդ խնդիրների առաջ են կանգնում և պարզապես հոշոտվում են աղանդավորական կառույցների կողմից։

Աղանդավորական կառույցների նկատմամբ հանդուրժողականությունը ժողովրդավարության սահմաններում տեղավորողները պետք է գիտակցեն, որ Հայաստանի պետականության համար այդ ապազգային կառույցները շատ լուրջ վտանգ են ներկայացնում։ Այսօր յուրաքանչյուր հայի առողջ մտածելակերպը էական նշանակություն ունի հասարակության առողջացման համար, ինչին բացահայտորեն խոչընդոտում են այդ աղանդները։ Կաթոլիկ, Ուղղափառ կամ նույնիսկ Ավետարանչական եկեղեցիների որոշ ուղղվածությունների կամ ավանդական կրոնական կառույցների գոյությունը Հայաստանում միանգամայն օրինաչափ է, և հենց նրանց հանդուրժելն է ի ցույց դնում Հայաստանում կրոնական հանդուրժողականության փաստը, այլ ոչ թե տարաբնույթ աղանդավորական կազմակերպությունների հետևողական քարոզչությունը, որը միանգամայն արդարացիորեն կարող ենք դիտարկել որպես հակահայկական քարոզչություն։

Այսպիսի գործունեությունը, ինչպես նշեցի, իրականացվում է ազգությամբ հայերի կողմից, սակայն մեծ հավանականություն կա, որ նրանց ֆինանսավորման ու ուղղորդման գործում իրենց մասնակցությունը ունենան նաև Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված պետությունների համապատասխան կառույցները։ Իհարկե, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնում տեղյակ են այս չարիքների մասին և օրենքի սահմաններում հակազդում են նրանց, սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ օրենսդրական մարմինն ու ընդհանրապես ՀՀ իշխանությունը չունեն այն մտահոգությունները, որոնք ունի հայ հասարակությունը։ Այսօր Հայաստանում «խոսքի ազատությունը» խոսքի արժեզրկման է վերածվել, իսկ «խղճի ազատության» քողի տակ կոպտագույն ձևերով անտեսվում ու ոտնահարվում են բարոյական արժեքները։ Հայաստանյան պետական օրենքները, ցավոք, հաճախ կարող են նպաստել կամ խրախուսել հենց աղանդավորական կառույցների կողմից ազատորեն իրականացվող հակահայկական քարոզչությունների ակտիվացմանը։ Ուստի, կարծում եմ՝ Հայ առաքելական եկեղեցին իր առաքելությունը անշեղորեն իրականացնելու ճանապարհին աղանդավորության դեմ պայքարն այսօր առաջնահերթ պետք է դիտարկի և ամբողջ աշխարհում նրանց հակազդելուն ուղղված գործողությունները ավելի արդյունավետ դարձնի։ 

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում