Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման ԱբովյանԿուբայի դեմ ԱՄՆ-ի գործողության անհրաժեշտությունը չկա. Թրամփ Մենուա Սողոմոնյանը Ռուբեն Վարդանյանի դատի մասինTeam Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaԱՄՆ-ում հոկեյի խաղի ժամանակ հրաձգnւթյnւն է տեղի ունեցել. կա երեք զnհ Սերտել պատմության դասերը՝ ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ և դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման, ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք. ՓաշինյանՏեսանք իրենց բարենորոգածը՝ իրենք սաղ լափեցին, անտուն-անտեղ արցախցուն թողեցին 40 հազար դրամի հույսինՆիկոլը թամամ խաչակնքվել չգիտի.էնքան անթասիբ ենք,թույլ ենք տալու Վեհափառի հետ էդ կերպ վարվի՞ ՔԿՀ-ների բարդակը վերացրեք․ վաղը, մյուս օր դուք եք էնտեղ նստելու, ճաշ ուտելու․ պահեստազորի փոխգնդապետՊարտադիր առողջության ապահովագրությունը Հայաստանում՝ ռիսկեր և չլուծված խնդիրներ«Այ անթասիբ, թաթերդ հեռու մեր սրբություններից». Ռուզաննա Ստեփանյանը՝ ՓաշինյանինԿաթողիկոս հանելու և նոր կաթողիկոս նշանակելու իրավունք ունի՞ ՓաշինյանըՄիջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մասնակցելու ենք ընտրություններին, որ ժողովուրդը իրական այլընտրանք ունենա․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Ռուսաստանն ակտիվանում է Հարավային Կովկասի ուղղությամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին այցը Հայաստան տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ հայ-ռուսական հարաբերությունները բախվում են մի շարք մարտահրավերների։ Այս այցը փաստացի նպատակ ուներ վերականգնել երկկողմ վստահությունը և քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Պատմականորեն Հայաստանը Ռուսաստանի համար եղել է Հարավային Կովկասում կարևոր հենակետ՝ ռազմավարական նշանակություն ունենալով ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական նախագծերի տեսանկյունից։ Սակայն վերջին տարիներին, հատկապես 2020 թվականի Արցախյան պատերազմից և 2023 թվականին Արցախի հայաթափումից հետո Երևանի և Մոսկվայի միջև առկա լարվածության ալիքները ավելի են ընդգծվել։ Թերևս դա պայմանավորված էր այն հանգամանքի հետ, որ Ռուսաստանն, իր հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով Ուկրաինայում ընթացող պատերազմի ուղղությամբ, որոշակիորեն նահանջել էր իր դիրքերից Հարավային Կովկասում։

Բայց մինչ մեր տարածաշրջանում ռուսական դիրքերը թուլանում էին, իրավիճակից օգտվեց Թուրքիան ու ակտիվորեն ամրապնդվեց Հարավային Կովկասում։ Ավելին, թուրքական ազդեցության ընդլայնումը մի գործընթաց է, որը շարունակվում է մինչ այժմ։ Մյուս կողմից էլ՝ ռուսական կողմի համար մտահոգիչ են Արևմուտքի կողմից Հարավային Կովկասում հակառուսական տրամադրությունների էլ ավելի ընդլայնման ու տարածաշրջանային երկրները հակառուսական հենահարթակ դարձնելու ակտիվ ձգտումները։

Բայց հասկանալի է, որ Հարավային Կովկասը ո՛չ Սիրիա է, ո՛չ էլ Լիբիա, այն անմիջականորեն Ռուսաստանին է սահմանակից ու շոշափում է ռուսական կենսական շահերը։ Հիմա ուկրաինական խնդրում որոշակի բանակցային գործընթաց է մեկնարկել, ու հավանական է, որ այս ուղղությամբ ժամանակի ընթացքում որոշակի համաձայնություններ նախանշվեն, ինչը Ռուսաստանին այլ ուղղություններով գործելու դաշտ է ապահովում։ Հենց դրանով է պայմանավորված, որ ռուսական կողմը որոշել է զբաղվել նաև Հարավային Կովկասով ու տեր կանգնել իր շահերի առաջխաղացմանը հատկապես այն դեպքում, որ Ռուսաստանի ու Հայաստանի շահերը բազմաթիվ ուղղություններով ուղղակի համընկնում են։ Ու պատահական չէ, որ Լավրովը հայտարարեց, թե Հայաստանն ու Ռուսաստանն անցել են փոխադարձ անվստահության կամ վիրավորանքի փուլը։ Ռուսական ակտիվության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Լավրովի այցին հետևելու է նաև ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը։

Մյուս կարևոր հարցն այն է, թե արդյոք Ռուսաստանը հնարավորություն ունի վերականգնելու իր թուլացած դիրքերը Հայաստանում՝ վերագտնելով նաև իր հեղինակությունը, որը տևական ժամանակ որոշակիորեն խաթարվել է (խաթարել են) մեր հանրության որոշակի մասի շրջանում։ Դա կախված է մի շարք ուղղություններով զարգացումներից։ Առաջին հերթին պետք է նկատի ունենալ առևտրատնտեսական գործոնը։ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, ու երկու երկրների միջև առևտուրն անընդհատ աճում է։

Լավրովը ևս իր այցի ընթացքում այս թեմային անդրադարձավ՝ նշելով, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն անցած տարի տպավորիչ արդյունք է գրանցել՝ հասնելով 1,6 մլրդ դոլարի։ Ու հարկ է նկատել, որ առևտրաշրջանառության նման տպավորիչ արդյունքների ֆոնին լիովին անլուրջ է դառնում ԵՄ-ին անդամագրվելու Հայաստանի ձգտումը։ Մյուս կողմից էլ՝ էներգետիկ ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը հիմնաքարային նշանակություն է ձեռք բերել։ Ավելին, ռուսական կողմը քայլեր է ձեռնարկում մեր երկրում նոր էներգետիկ ենթակառուցվածքներ ստեղծելու ուղղությամբ։

Բայց տարածաշրջանում ռուսական կողմի ներկայության ամրապնդման համար հարկավոր է, որ խորանա նաև հայռուսական ռազմական համագործակցությունը, իսկ դրա համար նախ անհրաժեշտ է տարածաշրջանում վերականգնել Հայաստանի թուլացած դիրքերը և այն դարձնել գործոն թուրք-ադրբեջանական հեռուն գնացող նկրտումների առաջն առնելու համար։

Տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից Լավրովի այցը կապված է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա փուլի հետ։ Ռուսաստանը, որպես միջնորդ, ձգտում է պահպանել իր դերը խաղաղ բանակցություններում։ Ռուսական կողմից իր դերը վերականգնելու ուղղությամբ պարբերաբար որոշակի մեսիջներ հնչում են։ Խոսքը վերաբերում է մասնավորապես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերակենդանացմանը, իսկ դա կարող է ենթադրել նաև արցախցիների վերադարձ և խաղաղապահների տեղակայում։ Բայց թե ինչ զարգացումներ կհետևեն այս ամենին, շատ առումներով պայմանավորված է նաև Ուկրաինայի շուրջ ընթացող զարգացումներով ու Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների դինամիկայով։ 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում