Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր Միքայելյան
Հասարակություն

Որևէ անօրինական պահանջ չի կատարվել, զիջում չի լինելու. մեր մոտեցումը միանշական էր. Հայկ Չոբանյան

Մեզ հաջողվեց բացել Իջեւանում կուտակումը եւ միջպետական ճանապարհն արդեն բաց է: Այս մասին գիշերը ժամը 2-ի սահմաններում Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով Իջեւանում տեղի ունեցած դեպքերին:

Նրա խոսքով, մարդիկ, երկար տարիներ անօրինական ճանապարհով փայտահատումներ են իրականացրել ու դրանց արդյունքում իրենց համար բիզնես են ստեղծել:

«Այդ թողտվությամբ ստեղծվել էր կարծիք, որ այսօր էլ կարող են անօրինական բիզնես անել: Մեր մոտեցումը միանշական էր եւ անդրդվելի, որ անօրինական որեւէ արարք Հայաստանի Հանրապետությունը այլեւս չի կարող թույլ տալ: Ամենակարեւորն այն էր, որ մենք կարողացանք առանց շատ լուրջ հետեւանքների, չնայած մի քանի ժամ ճանապարհը փակ էր, որեւէ զիջում չանել անօրինականությանը։

Մեր պայմանավորվածությունն այն է, որ վաղվանից ավելի մեծ հսկողություն սահմանենք այդ գործընթացին, որպեսզի օրինական փայտահատության գործընթացները, այդտեղ առկա վաճառքի, վերավաճառքի առումով հնարավորինս պարզ լինեն, որ դա չբերի լրացուցիչ դժգոհությունների»,-ասաց մարզպետը:

Նա հավելեց, որ արդեն այսօր կուսումնասիրեն բռնագրաված բոլոր մեքենաները եւ եթե այդ բռնագրավումն անօրինական է եղել, իրենք ընթացք կտան:

«Ոչ մի զիջում անօրինականությունը: Մամուլում որոշակի լուրեր են տարածվում, որ մենք ընդառաջել ենք պահանջներին: Ասեմ, որ որեւէ անօրինական պահանջ չի կատարվել: Միակ պահանջը, որ իրենց կողմից կար եւ մենք իրականացրել ենք, համահարթեցված գնի սահմանումն է  քամատապալի մասով: Ես ինքս էլ այսօր հայտարարեցի, որ վաղվանից սկսած Արծվաբերդի անտառտնտեսությունը պատրաստ է քամատապալ 1 խմ-ը 6000 դրամով տրամադրել մարդկանց: Ամեն ինչ կանենք, որպեսզի այդ ընթացակարգերը հնարավորինս պարզեցնենք»,-ընդգծեց Չոբանյանը:

«Վաղվանից կառաջարկենք մարզի տարբեր ծրագրերում առկա աշխատատեղերի վերաբերյալ համապատասխան հարցազրույցներ եւ պատրաստ ենք այդ աշխատատեղերի մասով պայմանագրեր կնքել այն մարդկանց հետ, որոնք անօրինական անտառհատման արգելանքի պատճառով այսօր աշխատանքային խնդիրներ ունեն, սակայն դա չի լինի, եթե իրենք պատրաստակամ չլինեն այդ հարցում:

Այսօրվա օրը դաս էր մեզ համար: Հասկացանք, որ մենք մեր տնտեսության մեջ ավելի ուշադիր լինելու եւ մեր ընթացակարգերը պարզեցնելու խնդիր ունենք: Սա նաեւ կոռուպցիոն մեխանիզմների դեմ էր, որը ստեղծվել էր եւ սա պայքար էր նաեւ կոռուպցիայի դեմ»,- ընդգծեց Չոբանյանը:

Մարզպետը NEWS.am-ի հետ զրույցում հավելեց, որ իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, թե ցուցարարների որեւէ անօրինական պահանջ կատարվել է. «Մենք հենց սկբից ասել ենք, որ անօրինական պահանջի կատարում չի կարող լինել, չենք կարող թույլ տալ անօրինականություն մեր երկրում: Մեր դիրքորոշումը պահել ենք, եւ մեր դիրքորոշմանն աջակցել է հասարակության  մեծ մասը: Բացի այն շուրջ 100 մարդուց, որորքն պայքարում էին անօրինական ծառահատումների համար, մնացածը կիսում են մեր տեսակետը: Այդ հարցում զիջում չի լինելու: Այսօր որեւէ շարունակություն չկա եւ ես հույս ունեմ, որ չի լինի»,-ընդգծեց մարզպետը՝ հավելելով, որ երբ ցուցարարները տեսան, որ որեւէ զիջում չի լինելու, կամավոր բացեցին ճանապարհը:

Մարզպետը նշեց, որ NEWS.am-ի  հետ զրույցում քաղաքացիներից մեկը պնդել է, թե իբր ինքը խոստացել է 1 խմ փայտը տրամադրել 6 հազար դրամով, որից հետո բոլոր վերավաճառողները կկարողանան օրինական կարգով գնել անտառի փայտ. «6000 դրամը քամատապալ ծառերի համահարթեցված գինն է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի երեկոյան բախում էր տեղի ունեցել Իջեւանում ճանապարհը փակած փայտի գործով զբաղվող ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Բախումների հետեւանքով մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոն: Ավելի ուշ ճանապարհը բացվել էր: