Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Ռուսաստանն ակտիվացնում է իր քաղաքականությունը Հարավային Կովկասում

«Մոսկվան և Անկարան հետաքրքրված են Հարավային Կովկասի խաղաղությամբ»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ Թուրքիայի արտգործնախարար Հագան Ֆիդանի Մոսկվա կատարելիք այցից առաջ, իսկ Ֆիդանն արդեն այսօր մեկնում է Մոսկվա՝ երկօրյա այցով։ Հաղորդագրությունը, որ տարածել է ռուսական կողմը, ուշագրավ է իր շեշտադրումներով, հատկապես ընդգծվել է Կովկասի հարցը։ Նշվում է, որ կողմերը կքննարկեն երկկողմ և միջազգային համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ «Կովկասում համագործակցության խորացման հարցը, ներառյալ տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների ապաշրջափակումը, ինչպես նաև՝ տարածաշրջանի հետ հակամարտային վերականգնումը»։

Հատուկ ընդգծել են, որ դրանք կարող են հասնել 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում համատեղ ջանքերի միջոցով։ Ու Ֆիդանը Ռուսաստան է գնում Սերգեյ Լավրովի հրավերով, ով տակավին օրեր առաջ Երևանում էր և բանակցություններ էր վարել Հայաստանի իշխանությունների հետ։ Այժմ, ակտիվանալով Հարավային Կովկասի ուղղությամբ, Ռուսաստանն ուղղակիորեն Թուրքիային էլ զգուշացում է անում իր հաշվին տարածաշրջանում չտարածվելու պահանջով։ Փաստացի, 44-օրյա պատերազմից և Արցախի հայաթափումից հետո Թուրքիան և Ադրբեջանը՝ Հայաստանի իշխանությունների աջակցությամբ, բոլոր ջանքերը գործադրել են Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար, և այժմ Ռուսաստանը, թերևս, իրավիճակը հանդարտեցնելով ուկրաինական ուղղությամբ, ուշադրության ծավալի մի մասը տեղափոխում է դեպի Հարավային Կովկաս։

Հաշվի առնելով խորհրդարանական ընտրություն առաջիկա ընտրությունները և դրանց ռուսամետ շրջանակների ակտիվ հնարավոր մասնակցությունը, կարելի է ենթադրել, որ 2026 ընտրությունները լուրջ փորձաքար են դառնալու նաև Մոսկվայի համար Հարավային Կովկասում իր ազդեցությունը պաշտպանելու և պահպանելու նպատակով, ուստի և Մոսկվան ձեռքերը ծալած չի նստելու։ Թե ինչ հետևանքներ դա կունենա Հայաստանի և անձամբ Փաշինյանի իշխանության համար, պարզ կլինի առաջիկայում։

Դայանա Մելիքյան