Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր Միքայելյան
Հասարակություն

Ոստիկանների եւ ցուցարարների բախումներից հետո Իջեւանի ԲԿ է տեղափոխվել 11 մարդ, որից 8-ը ոստիկան. Մանրամասներ (ֆոտո)

Նախօրեին Իջեւանում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով Իջեւանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 11 քաղաքացի, որից 8-ը՝ ոստիկան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Իջեւանի ԲԿ-ի հերթապահ վիրաբույժը:

Նրա խոսքով, բոլորն էլ դուրս են գրվել ըստ իրենց բնակության վայրի։

«Ոստիկանները եղել են ներքին զորքերից , ունեցել են գլխուղեղի ցնցում, կրծքավանդակի սալջարդեր, պատռված վերքեր՝ տարբեր աստիճանների, սալջարդեր։

Ոստիկաններին առաջին բուժօգնություն ցուցաբերվել է, նրանք Երեւանում կանցնեն KT հետազոտություն, եւ բժիշկները կորոշեն, տեղափոխել հոսպիտալ, թե՝ ոչ»,-ասաց նա՝ հավելելով, որ ոստիկանները դուրս են գրվել լուսադեմին։

Հերթապահ վիրաբույժի խոսքով, 2 քաղաքացի եկել են հիվանդանոց ժամը 22։00-23։00-ն ընկած ժամերին, երրորդը եկել է առավոտյան ժամը 5-ին։  Վիրավորներն ունեցել են պատռած վերքեր, բժիշկները կարել են վերքերը, եւ դուրս գրել։

Նշվեց նաեւ, որ Նոյեմբերյանի ԲԿ որեւէ վիրավոր չի տեղափոխվել:

Նշենք, որ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով վնասվածքներ ստացած քաղաքացիներից մի քանիսը NEWS.am-ին են ուղարկել իրենց լուսանկարները՝ գլխի շրջանում վնասվածքներով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 17-ի երեկոյան բախում էր տեղի ունեցել Իջեւանում ճանապարհը փակած փայտի գործով զբաղվող ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ցուցարարները բողոքում են ապօրինի ծառահատումների հարցում իշխանությունների նոր խստացումներից: Բախումների հետեւանքով մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Իջևանում բախումներից հետո ահազանգեր են եղել ՄԻՊ-ի թեժ գծին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնել են, որ կապի մեջ են ոստիկանության հետ։

Ցուցարարները մի քանի ժամ փակ են պահել դեպի Վրաստան տանող մայրուղին, որի հետեւանքով 5 կմ երկարությամբ խցանում է առաջացել: Ավելի ուշ ճանապարհը բացվել էր: Մարզպետ Հայկ Չոբանյանը նշել էր, որ ոչ մի զիջում չի լինելու, անօրինական ոչ մի պահանջ չի կատարվելու:

Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնել են, որ դեպքի առթիվ քրգործ է հարուցվել: