Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Աշխատանքի արժանի գնահատականն է հետագա նոր նվաճումների ու ձեռքբերումների գրավականը․ Հովհաննես Ծառուկյան Խմորիչը կարող է փոխարինել նավթաքիմիական արտադրությունը․ AMB Չինաստանը Եվրամիությունից ներկրվող խոզի մսի նկատմամբ 4,9%-ից մինչև 19,8% մաքսատուրքեր է սահմանել՝ դեմպինգի պատճառովԱրարատում «Opel»-ը hարվածել է շանը, մեկ այլ «Opel» բախվել է կայանված ավտոմեքենային, վերջինն էլ վրшերթի է ենթարկել վարորդինՍուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվությունՀայաստանի կորցրած երազանքները և քաղաքական վերականգնման ճանապարհը. Էդմոն Մարուքյան ՌԴ Օդինցովոյի մարզում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. մեկ երեխա սպանվել էՔրիշտիանու Ռոնալդուն կարող է հայտնվել «Ֆորսաժ» ֆիլմի եզրափակչում՝ անձամբ Վին Դիզելի կողմից գրված դերումԿասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը ««Ֆուլ Հաուս» լիամետրաժ ֆիլմը խոստանում է լինել հույզերի իսկական հրավառություն». Գրիգոր Դանիելյանը նոր կադրեր է հրապարակելԵՄ գործողություններն աշխարհի ամենագլխավոր uպառնալիքն է. Լավրով Հայաստանի եվրասիական ընտրությունը Հայտնի է, թե երբ կկայանա Ֆինալիսիմա 2026-ը Շուտով ես դատի կտամ BBC-ին, քանի որ նրանք իմ բերանում բառեր են դրել, որոնք ես չեմ ասել. ԹրամփՏարիներով գորիսեցիները թուրքի երես չէին տեսել, այսօր Տեղ գյուղից այն կողմ էլ հայ չի ապրում. Նարեկ Կարապետյան Մենք Դոնբասը չենք ճանաչի որպես ռուսական տարածք՝ ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո. Զելենսկի Մինչև նրանք շարունակում են վատաբանել, «Մեր ձևով»-ը շարունակում է ուժեղանալ ու թափ հավաքել«Մեր Ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը իր հանգստյան օրը որոշել է տաքսի վարել և քաղաքացիների հետ շփվել ոչ սովորական ձևաչափովԱռաջիկա ընտրությունները կարևորագույն ճամփաբաժան են․ Ավետիք ՉալաբյանԱմենալայն 5G ծածկույթի ապահովում, Uplay հարթակի գործարկում, Cerillion-ի ներդնում․ Ucom-ն ամփոփում է 2025 թվականը
Քաղաքականություն

Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուն մեծապես նպաստեց նաև այն հանգամանքը, որ նա խոստանում էր վերջ դնել այնպիսի արատավոր երևույթներին, ինչպիսիք են կոռուպցիան, հովանավորչությունը և պետական միջոցների վատնումը։ Արդեն 7 տարի է, ինչ նա իշխանության է ու վայելում է սուպերվարչապետական համակարգի բոլոր լծակները այդ արատավոր երևույթներին վերջ տալու համար, բայց մենք տեսնում ենք հակառակը։

Չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները փորձում են հավաստիացնել, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա այլևս չկա, սակայն պետական համակարգում շարունակվում են, իսկ որոշ տեսանկյունից նույնիսկ ավելի կատարելագործված մակարդակի են հասել այն բացասական երևույթները, որոնք քար են գցում պետության զարգացման ապագայի վրա։ Խոսքը մի կողմից վերաբերում է իշխանության ներկայացուցիչների և նրանց հետ փոխկապակցված անձանց ու ընկերությունների կողմից պետական բյուջեի միջոցների կասկածելի օգտագործմանը, ինչը ոչ միայն խաթարում է հանրային վստահությունը, այլև վտանգում է պետական ֆինանսական կայունությունը։

Մամուլում հրապարակված բազմաթիվ նյութերում ներկայացված են մի շարք դեպքեր, երբ պետական միջոցները ուղղվել են կասկածելի ծրագրերի իրականացմանը։ Հատկապես նշվում է այն մասին, որ պետական բյուջեից զգալի գումարներ են հատկացվել որոշ ընկերությունների, որոնք ուղղակիորեն կապված են իշխանության ներկայացուցիչների հետ։ Ու հատկապես կասկածելի է, որ պետական գնումների ոլորտում հայտարարված մրցույթներում հաղթող են դառնում հենց այդպիսի ընկերությունները։ Մեկ անձից գնումներն էլ դարձել են համընդհանուր պրակտիկա։

Մամուլի հրապարակումներում անդրադարձ է կատարվում նաև պետական բյուջեի միջոցների անարդյունավետ օգտագործման կամ վատնման դեպքերին։ Մասնավորապես, նշվում է, որ որոշ պետական ծրագրեր իրականացվում են առանց պատշաճ հիմնավորման և հաշվետվության, ինչը ստեղծում է կոռուպցիոն ռիսկեր և խաթարում է հանրային վստահությունը պետական կառույցների նկատմամբ։ Անվերջ կարելի է թվել այն միջոցառումների շարքը, որոնց կազմակերպման համար միլիոնավոր դրամներ են հատկացվել, սակայն դրանք այդպես էլ որևէ օգտակարություն չեն ապահովել հանրության համար։ Նույնիսկ դեպք ունեցանք, որ չկայացված միջոցառման համար էր հսկայական գումար տրամադրվել։ Օրինակ՝ կառավարությունը 6 մլն դոլար էր հատկացրել Սնուփ Դոգի չկայացած համերգի համար։ Սա ի՞նչ է, եթե ոչ հանրային միջոցների, շատ մեղմ ասած, անիմաստ վատնում։ Եվ ո՞վ է վստահ, որ այսպիսի գործարքներում ևս կոռուպցիոն ռիսկեր չկան։ Դժվար չէ պատկերացնել, թե 6 մլն դոլարով առողջապահության, կրթության կամ գիտության ոլորտում ինչքան խնդիրներ կարելի էր լուծել։ Այսպիսի դեպքերը վկայում են այն մասին, որ պետական ռեսուրսները հաճախ օգտագործվում են ոչ թե հանրային շահի, այլ անձնական կամ խմբային շահերի սպասարկման համար։

Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ իշխանության ներկայացուցիչները շարունակաբար հայտարարում են ժողովրդին և հանրային շահերին իրենց նվիրվածության մասին, սակայն իրականում իրենց գործողությունները լիովին հակասում են այդ հայտարարություններին։ Հանրային միջոցների վատնման միտումը հատկապես մտահոգիչ է այն պարագայում, երբ պետական պարտքը շարունակաբար աճում է, իսկ սոցիալական խնդիրները՝ խորանում։

Տարիները մեկը մյուսի հետևից անցնում են, սակայն աղքատության մակարդակը էականորեն չի նվազում, թոշակները չեն ավելանում, քաղաքացիներից շատերն էլ օրուգիշեր աշխատում են, բայց չեն կարողանում ծայրը ծայրին հասցնել։ Մյուս կողմից էլ՝ եթե աշխատավարձերի որոշ բարձրացում կա, ապա կտրուկ թանկացումների համեմատ այդ բարձրացումը ոչ մի հարց չի լուծում։ Մինչ մարդիկ շարունակում են տառապել ֆինանսների անբավարարությունից, իշխանավորները նստած վայելում են բյուջեի միջոցները։

Բազմաթիվ կասկածելի նախաձեռնություններ էլ իրականացնում են հենց պետական պարտքի հաշվին։ Հատկապես այս մասով հանրությունը պետք է շատ ուշադիր լինի, քանի որ վերջին տարիներին Հայաստանի պետական պարտքը զգալիորեն ավելացել է, ինչը նշանակում է, որ ապագա սերունդները ստիպված կլինեն վճարել այսօրվա իշխանությունների կողմից ընդունված ֆինանսական պարտավորությունների դիմաց։

Հատկանշական է նաև, որ ներկայիս իշխանությունները, որոնք նախկինում ընդդիմադիր դիրքերից կոշտ քննադատում էին նախկին իշխանությունների կողմից պետական ռեսուրսների ոչ նպատակային օգտագործումը, այժմ իրենց գործողություններով ոչ միայն կրկնում են նույն սխալները, այլև նորանոր ռեկորդներ են սահմանում։ Կարելի է պատկերացնել, որ այսօրվա պայմաններում Փաշինյանը լիներ ընդդիմադիր, ինչ տեղի կունենար։ Նա ԱԺ ամբիոնից բոցաշունչ ելույթներ կունենար ու քարը քարին չէր թողնի։ Սակայն այսօր այս ամբողջը տեղի է ունենում նրա իմացությամբ ու համաձայնությամբ...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում