Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Հայաստանը թույլտվություն չի տալիս Կապանում ռուսական հյուպատոսության համար

Հայաստանի գործող իշխանությունները այդպես էլ Ռուսաստանին թույլտվություն չեն տալիս Կապանում հյուպատոսություն բացելու։ Հյուպատոսության հարցը քննարկվել է նույնիսկ Սերգեյ Լավրովի այցի ընթացքում։ Արդեն  3 տարի՝ 2023 թվականի սեպտեմբերից, Կապանում աշխատում է հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների համար պատասխանատու առաջատար խումբը, Հայաստանի իշխանություններն էլ դեռ մարտին էին հայտնել, որ հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է, Ռուսաստանից էլ ակնկալիք էին հայտնել, որ մինչև մայիս կոնկրետ պայմանավորվածություններ կլինեն։

Ըստ ամենայնի, որևէ կոնկրետ պայմանավորվածություն տեղի չի ունեցել, քանի որ Ռուսաստանի ԱԳՆ քարտուղար Մարիա Զախարովան հայտարարել է, թե ռուսական կողմին պետք չէ համոզել, որ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսության աշխատանքներն արագ սկսելու անհրաժեշտություն կա։ «Առայժմ Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսություն չկա, ինչո՞ւ... պաշտոնական պարզաբանումների համար պետք է դիմել հայկական կողմին»,- ասել է Զախարովան։

Ներկայումս Կապանում գործում է միայն Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն էլ տակավին 2 օր առաջ Երևանում հայտարարեց, որ Ֆրանսիան պատվո հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ հաշվի առնելով ֆրանսիական կապերը Գորիսի հետ։ Ըստ ամենայնի, որևէ տարբերություն չկա՝ Գորիսում կլինի, թե Կապանում, կարևորը՝ կոնկրետ երկրի կոնկրետ ներկայությունն է Սյունիքի մարզում։ Ռուսաստանն արդեն տևական ժամանակ փորձում է հաստատվել, նույնիսկ համապատասխան շենք-շինություն են գտել, բայց Հայաստանի իշխանությունները փորձում են խուսանավել, հնարավորինս ձգձգել և, ի վերջո, մերժել ռուսական կողմին։

Արմինե Գալստյան