Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը. Էդմոն ՄարուքյանՀայաստանում բնակչության մոտավորապես 0.6 տոկոսը ծայրահեղ աղքատ են. Հրայր ԿամենդատյանԱշխատանքի արժանի գնահատականն է հետագա նոր նվաճումների ու ձեռքբերումների գրավականը․ Հովհաննես Ծառուկյան Խմորիչը կարող է փոխարինել նավթաքիմիական արտադրությունը․ AMB Չինաստանը Եվրամիությունից ներկրվող խոզի մսի նկատմամբ 4,9%-ից մինչև 19,8% մաքսատուրքեր է սահմանել՝ դեմպինգի պատճառովԱրարատում «Opel»-ը hարվածել է շանը, մեկ այլ «Opel» բախվել է կայանված ավտոմեքենային, վերջինն էլ վրшերթի է ենթարկել վարորդինՍուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվությունՀայաստանի կորցրած երազանքները և քաղաքական վերականգնման ճանապարհը. Էդմոն Մարուքյան ՌԴ Օդինցովոյի մարզում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. մեկ երեխա սպանվել էՔրիշտիանու Ռոնալդուն կարող է հայտնվել «Ֆորսաժ» ֆիլմի եզրափակչում՝ անձամբ Վին Դիզելի կողմից գրված դերումԿասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը ««Ֆուլ Հաուս» լիամետրաժ ֆիլմը խոստանում է լինել հույզերի իսկական հրավառություն». Գրիգոր Դանիելյանը նոր կադրեր է հրապարակելԵՄ գործողություններն աշխարհի ամենագլխավոր uպառնալիքն է. Լավրով Հայաստանի եվրասիական ընտրությունը Հայտնի է, թե երբ կկայանա Ֆինալիսիմա 2026-ը Շուտով ես դատի կտամ BBC-ին, քանի որ նրանք իմ բերանում բառեր են դրել, որոնք ես չեմ ասել. ԹրամփՏարիներով գորիսեցիները թուրքի երես չէին տեսել, այսօր Տեղ գյուղից այն կողմ էլ հայ չի ապրում. Նարեկ Կարապետյան Մենք Դոնբասը չենք ճանաչի որպես ռուսական տարածք՝ ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո. Զելենսկի Մինչև նրանք շարունակում են վատաբանել, «Մեր ձևով»-ը շարունակում է ուժեղանալ ու թափ հավաքել«Մեր Ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը իր հանգստյան օրը որոշել է տաքսի վարել և քաղաքացիների հետ շփվել ոչ սովորական ձևաչափով
Քաղաքականություն

«Կրկին քաոս»՝ սպառնալի՞ք, թե՞ խոստովանություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթը հետևում է ԶՊՄԿ-ի և վերջինիս գործադուլավոր աշխատակիցների հեռակա վիճաբանությանն՝ արդեն իրավական դաշտում։ Բողոքավորները, որոնք հեռացվել են աշխատանքից, որքան կարելի է հասկանալ հայցից, ընկերության աշխատանքային գործունեությունը տասը օրից ավելի խափանելու պատճառով, հիմա ուզում են ամեն կերպ վերադառնալ աշխատանքի։ Իսկ ընկերությունն իր հերթին պահանջում է փոխհատուցել այդ օրերի ընթացքում բողոքավորների գործողությունների հետևանքով իր և, կարելի է ասել, բոլորի կրած վնասը։ Հիշեցնենք, որ մենք համենայն դեպս այդ օրերին առիթ ենք ունեցել հարցականի տակ դնելու ամսական 400 500 հազարից մինչև 1 միլիոն դրամ ստացող աշխատակիցների բողոքի իրական դրդապատճառները։ Հիմա էլ, երբ դատական հայցեր են ներկայացվում ԶՊՄԿ-ի դեմ՝ պահանջելով վերականգնել այդ նույն աշխատանքին, մեր այդ օրերի կասկածներն առավել քան արդարացված են թվում։

Հիշենք՝ ինչից են այս մարդիկ հատկապես բողոքում. աշխատանքի վատ պայմաններ, վատ վարձատրություն: Հիմա փաստացի նրանք ցանկանում են վերադառնալ վատ պայմաններով ու վատ վարձատրությամբ աշխատանքի՞։ Հիշեցնենք նաև, որ այս մարդկանցից ոմանք գործադուլի օրերին հպարտանում էին, թե նոր և համարժեք աշխատանք գտնելու խնդիր չունեն, բայց հիմա, ահա, դատական քաշքշուկի մեջ են՝ հին և, փաստորեն, վատ աշխատանքը վերադարձնելու հույսով։

Ինչպե՞ս կարող է լուծվել այս թնջուկը։ Իրականում սա նույնիսկ իրավական դաշտում հեշտ լուծվելիք խնդիր չի թվում։ Երկու կողմն էլ հայցեր ունեն դատարանում, և երկու դեպքում էլ վստահաբար դժվար է լինելու լուծում գտնել։ ԶՊՄԿ-ն իր 8 նախկին աշխատակիցներից պահանջում է 4 758 480 000 (չորս միլիարդ յոթ հարյուր հիսունութ միլիոն չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամի փոխհատուցում՝ պատճառված վնասի համար։ Թիվը հուշում է, որ այդ գումարը վճարելու հնարավորություն այդ մարդիկ՝ իրենց ամբողջ գույքով, ի վիճակի չեն լինելու։ Ի՞նչ են պահանջում բողոքավորները. աշխատանքի վերականգնում, որտեղից հեռացված են երկրի առաջին հարկատուի և, ընդհանրապես, այդ օրերին նաև երկրի համար քաոս ստեղծող գործողությունների հետևանքով: Նրանց՝ աշխատանքի վերադառնալը նույնպես հավանական չի թվում։

Ի դեպ, աշխատանքից հեռացված մարդիկ կարող են պնդել, որ գործադուլը օրինական էր և քաոս ստեղծող չէր։ Խաղաղ պահանջներ էին, քայլերթ՝ սոցիալական բնույթի, դրսից չուղղորդված, քաղաքական դրդապատճառներ չենթադրող։ Սակայն բանն այն է, որ «քաոսը» մեր ձևակերպումը չէ, այլ հենց իրենց փաստաբանի։ Ահա մեջբերում ԶՊՄԿ աշխատանքների տասնօրյա դադարի պատճառ դարձած բողոքավորների փաստաբան Հրայր Խաչատրյանի գրառումից. «...Մեղմ ասած՝ մեծ ջանքերի արդյունքում ձեռք բերված հաշտության համաձայնությունը (խոսքը ԶՊՄԿ աշխատանքների վերականգնման մասին է) այնքան խոցելի ու փխրուն է, որ կողմերը ներկայումս էլ պետք է բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի կրկին քաոս չստեղծվի...»։

Նկատենք, որ «կրկին» բառը ենթադրում է ինչ-որ եղած բանի կրկնություն, այսինքն «կրկին քաոս» կարող է ստեղծվել, եթե արդեն մեկ անգամ այն ստեղծվել է։ Այսինքն, փաստացի ասվում է, որ փետրվարին ստեղծվել էր քաոս, և եթե ԶՊՄԿ-ն իրեն «լավ չպահի», փետրվարին քաոս ստեղծածները կարող են նորից քաոս ստեղծել։ Ի դեպ, ընկերությունն իր հրապարակային հայտարարություններում ակնարկել է «քաոսի» կազմակերպիչների կողմից սաբոտաժի և ընկերության գույքի և աշխատակիցների հանդեպ ոտնձգությունների մասին։ Արդյո՞ք այդպես է, թե՞ ոչ, արդյո՞ք այս մարդիկ սադրիչներ էին և պետք է դրա համար պատասխանատվություն կրեն, թե՞ օրինական գործադուլ անողներ, պետք է որոշի դատարանը։ Իհարկե, կարող է կարծիք հնչել, որ դատարանի հանդեպ վստահություն չկա։ Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ են այդ նույն մարդիկ դիմել դատարան՝ իրենց համար ատելի աշխատավայրում վերականգնվելու համար։ Հարցերը շատ են, ու այսքանով ԶՊՄԿ-ում փետրվարյան «քաոսի» և դրա կազմակերպիչների հետ կապված ու, որ ավելի ցավալի է, պատասխան չունեցող հարցերը չեն ավարտվում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում