Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման ԱբովյանԿուբայի դեմ ԱՄՆ-ի գործողության անհրաժեշտությունը չկա. Թրամփ Մենուա Սողոմոնյանը Ռուբեն Վարդանյանի դատի մասինTeam Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaԱՄՆ-ում հոկեյի խաղի ժամանակ հրաձգnւթյnւն է տեղի ունեցել. կա երեք զnհ Սերտել պատմության դասերը՝ ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ և դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման, ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք. ՓաշինյանՏեսանք իրենց բարենորոգածը՝ իրենք սաղ լափեցին, անտուն-անտեղ արցախցուն թողեցին 40 հազար դրամի հույսինՆիկոլը թամամ խաչակնքվել չգիտի.էնքան անթասիբ ենք,թույլ ենք տալու Վեհափառի հետ էդ կերպ վարվի՞ ՔԿՀ-ների բարդակը վերացրեք․ վաղը, մյուս օր դուք եք էնտեղ նստելու, ճաշ ուտելու․ պահեստազորի փոխգնդապետՊարտադիր առողջության ապահովագրությունը Հայաստանում՝ ռիսկեր և չլուծված խնդիրներ«Այ անթասիբ, թաթերդ հեռու մեր սրբություններից». Ռուզաննա Ստեփանյանը՝ ՓաշինյանինԿաթողիկոս հանելու և նոր կաթողիկոս նշանակելու իրավունք ունի՞ ՓաշինյանըՄիջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մասնակցելու ենք ընտրություններին, որ ժողովուրդը իրական այլընտրանք ունենա․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Ուշագրավ պատկեր. քպական դատավորներ՝ «Մարտի 1»-ի գործով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանում, այսպես կոչված, «Մարտի 1»-ի վերաբացված գործով դատական նիստը հետաձգվեց, և հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 17-ին: Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ սահմանադրական կարգի տապալման հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո Քոչարյանի, Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և «Մարտի 1-ի» գործը կարճելու որոշումը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Այս ամբողջ պատմության մեջ ուշագրավ է հատկապես դատավորների, այն է՝ որոշողների գործոնը: Ստացվել է այնպես (գուցե և հենց այնպես չի ստացվել), որ նրանցից առնվազն երկուսն ուղղակիորեն կապ ունեն Նիկոլ Փաշինյանի ՔՊ կուսակցության հետ: Ի մասնավորի, Երևանի Հակակոռուպցիոն դատարանի նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանի և ՔՊ-ի միջև կապերի մասին բոլորին է հայտնի, չնայած վերջերս նա շատ էր «նեղվել», որ իր մասին գրել էին «նախկին քպական», թեպետ դա պարզ իրողություն է: Դժվար է ասել՝ կոնկրետ ինչից էր դատավորը վատ զգացել՝ ամաչո՞ւմ էր իր անցյալի համար, թե ինչ, բայց խնդիրը նույնիսկ դա չէ:

Այստեղ ոչ պակաս կարևոր է, թե ով է ընթացքում վերահսկել այս գործի քննությունը և այն «ճիշտ հունով» տարել Վճռաբեկ դատարանում։ Դրա համար՝ մի փոքր նախապատմություն:

Հայտնի է, որ գլխավոր դատախազը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարանի որոշման դեմ (վճիռը կայացրել է դատավոր Աննա Դանիբեկյանը), որը Վճռաբեկ դատարանը քննության է առել 2022 թվականի մարտի 18-ին: 2022 թվականի հուլիսի 14-ին Վճռաբեկ դատարանը սույն գործը հանձնում է Հակակոռուպցիոն գործերով պալատի վարույթ: 2024 թվականի հունվարի 19-ին Վճռաբեկ դատարանը դիմում է Սահմանադրական դատարան, որն էլ 2024 թվականի հուլիսի 22-ին կայացնում է հայտնի որոշումը։ Նույն թվականի սեպտեմբերի 12-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացնում առաջին և վերաքննիչ ատյանների դատարանների վճիռները բեկանելու և գործը Երևանի Հակակոռուպցիոն դատարան նոր քննության ուղարկելու մասին:

Վճռաբեկ դատարանում այս գործի քննությանը զուգահեռ տեղի էր ունենում Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի ձևավորումը, որտեղ առանցքային դեր է սկսում խաղալ դատավոր Արթուր Դավթյանը, ով 2022 թվականի ապրիլի 4-ին Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավոր է դառնում, իսկ 2023 թվականի մարտի 3-ին նշանակվում է Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի նախագահ: Իսկ ինչո՞վ է հետաքրքիր Արթուր Դավթյանի անձը նշյալ կոնտեքստում: Պարզվում է՝ նա ևս «նախկին քպական» է:

2018 թվականի սեպտեմբերից մինչև 2019 թվականի հունվար եղել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, իսկ 2019 թվականի հունվարից մինչև 2021 թվականի հուլիս՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։ 2021 թվականի օգոստոսից մինչև 2022 թվականի փետրվար հանդիսացել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, այնուհետ ընտրվել ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր։

Այսպիսով, չափազանց հետաքրքիր պատկեր է ստացվում. Վճռաբեկ դատարանում Քոչարյանի և մյուսների գործը եղել է Հակակոռուպցիոն պալատի` գործող իշխանությունների հետ ուղիղ կապ ունեցող նախագահի ուշադրության ներքո (գործով բոլոր առանցքային որոշումները կայացվել են Արթուր Դավթյանի՝ Պալատում հայտնվելուց և հետագայում Պալատի նախագահ նշանակվելուց հետո), ով գործը նոր քննության է ուղարկել առաջին ատյանի դատարան, և այն բոլորովին «պատահաբար» հայտնվել է մեկ այլ դատավորի մոտ, որը նույնպես փոխկապակցված է իշխանական կուսակցության հետ։

Պատահական չէ, որ սոցցանցերում կարծիք կա, թե սա գուցե Փաշինյանի վերջին փորձն է՝ Քոչարյանի գործը «ճիշտ հունով» տանելու համար, այլապես հենց ինքը պետք է հագնի դատավորի պատմուճան, որ ամեն ինչ լիարժեք իր սրտի ուզածով ստացվի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում