Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Շարունակում են և շարունակելու են իրենց մասնագիտական գործունեությունը. մեկնաբանում են «Նորք-Մարաշ» ԲԿ-ից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում ցավալի դեպք էր տեղի ունեցել։ Ավաղ, սրտի վիրահատությունից հետո բուժառուն մահացել էր։ Լրատվամիջոցներից մեկում մեղադրանքներ էին հնչել ԲԿ-ի բուժանձնակազմի հասցեին՝ առանց հաշվի առնելու անմեղության կանխավարկածը և այլ հանգամանքներ։

«Փաստը» դիմեց ԲԿ-ին մեկնաբանության առաջարկով, որը ներկայացնում ենք ստորև.

«Հանրային տիրույթում արժեզրկվել են շատ մասնագիտություններ և մասնագետներ՝ լրագրություն և լրագրողներ, բժշկություն և բժիշկներ, կրթություն և ուսուցիչներ։ Ինչ-որ ագրեսիվ ատելություն է առաջացել մի մեծ զանգվածի շրջանում, ովքեր փորձում են սեփական անհաջողությունները, դժբախտությունները, ինքնահաստատվելու փորձերը բացատրել ինչ-որ մեկի «սրիկայությամբ» կամ սխալներով։

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը եղել է և կմնա իր վեհ դիրքում, բայց, ցավոք, այդ զանգվածները չեն գիտակցում հետևյալը. ըստ էության ոչ թե վիրավորում են իրենց առաքելությունը կատարող, մասնագիտական դաշտում պրոֆեսիոնալ, բազմահազար մարդկանց կյանքեր փրկած բուժանձնակազմին, այլ այն մարդկանց, որոնք վստահել են իրենց և իրենց հարազատների կյանքն ու առողջությունը և բուժվել ու բուժում են ստանում «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, կենտրոն, որի ցուցանիշները համապատասխանում են եվրոպական և ամերիկյան առաջատար կենտրոնների ցուցանիշներին, օրինակ՝ կենտրոն, որի մահացության տոկոսը կազմում է 0,7, ինչը ապշեցուցիչ արդյունք է։

Ցավոք սրտի, բժշկությունը և, ընդհանրապես, մարդկային առօրյան զուրկ չէ այդ վատ ցուցանիշից, որը կոչվում է մահացություն, իսկ սրտային վիրաբուժությամբ զբաղվող բժշկական կենտրոնը, ըստ գործելակարգի, պարտադիր բոլոր պացիենտների և հարազատների հետ իրականացնում է մանրամասն աշխատանք, բացատրում է պացիենտի հիվանդության, բուժման ձևերի հնարավոր համաշխարհային ցուցանիշներով ռիսկերի մասին, ինչը իրականացվել է ինչ-որ մի լրատվամիջոցի կողմից շահարկվող պացիենտի և իր հարազատների համար, ինչի համար էլ գրավոր ձևով տրվել է համաձայնություն վիրահատական միջամտության և հնարավոր ռիսկերի, բարդությունների՝ ընդհուպ մինչև մահացության վերաբերյալ։ Նշենք նաև, որ խոսքը եղել է միջինից բարձր մահացության և բարդությունների տոկոսի մասին, ինչը կապված էր հիվանդի ընդհանուր գնահատականի հետ։ Վիրահատությունն անցել է հարթ, առանց բարդությունների։

Բժշկության մեջ գոյություն ունեն նախավիրահատական, վիրահատական և հետվիրահատական ռիսկերի բարդություններ, ինչի մասին փաստում են համաշխարհային ուղեցույցները։ Դժբախտաբար, տվյալ դեպքում չի հաջողվել խուսափել այդ բարդություններից՝ չնայած բժիշկների և ողջ բուժանձնակազմի կողմից ցուցաբերված՝ համաշխարհային բոլոր ստանդարտներին համապատասխան բուժօգնությանը։

Ինչ վերաբերում է հարազատներին ուղղված ցավակցություններին, ըստ գործելակարգի և ըստ մարդկային վերաբերմունքի, բժիշկները մահվան բոթը հայտնելիս միշտ առաջնահերթ ցավակցություն են հայտնում մահացածի հարազատներին՝ կենտրոնի և իրենց անունից։

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը, 30 տարի և ավելի հավատարիմ մնալով իր սկզբունքներին, 24/7 ռեժիմով շարունակում է իրականացնել իր առաքելությունն իր բարեխիղճ, պրոֆեսիոնալ և անձնուրաց բուժանձնակազմի շնորհիվ։ Բժշկական կենտրոնի ողջ բուժանձնակազմը և բժիշկները, որոնց նկատմամբ նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, շարունակում են և շարունակելու են իրենց մասնագիտական գործունեությունը և ամենօրյա աշխատանքը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում