«Ոստիկանները գիշերը 3.30–ին դարպասը ջարդելով մտել են տուն, տռուսիկով, ստորացնելով «կանդալել» ու տարել». Իջեւանի բնակիչ
Իջեւանի բնակիչ Հայկուհի Մելիքսեթյանը այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում պատմեց, որ կարմիրբերետավորներ գիշերը 3.30 ներխուժել են իրենց տուն եւ նվաստացնելով տարել տան տղամարդկանց։
«Գիշերը ժամը 3.30–ին, մի խումբ անձինք դիմակավորված, կարմիրբերետավորներ, դարպասը ջարդել–փշրելով, մտել են տուն, ամուսինս, տղաներս քնած էին, ես եմ բացել դուռը, խնդրեցի ներկայանան, բայց իրենք ինձ չլսեցին, հրեցին, այդ ձայների վրա տղես իջավ, ասեց՝ սպասեք հագնվեմ, դուրս գամ, ոչ մի բան մի արեք, բայց իրենք տղուս տռուսիկով, ոտաբոբիկ, դրանից հետո ամուսինս ա իջել, ամուսնուս, եւ մեծ տղայիս որ Երեւանից էր եկել, երեքին կանդալել են, ստորացրել, նվաստացրել, տռուսիկով մոր, կնոջ, երեխու մոտ էդ 10 հոգի կարմիրբերետավորները տարել են։ Ես բոլոր տեսանյութերն ունեմ»,–նշեց նա։
Իջեւանի բնակչի խոսքով՝ իրեն հայտնի չի, թե որտեղ են իր տղաներն ու ամուսինը. «Փորձել եմ ճշտել, Իջեւանի ոստիկանությունը չի խոսում բացարձակապես, որին հարցնում ես, ասում են՝ ապահով ձեռքերում է, ապահով ձեռքներն իրենց տեղաշորի մեջ պառկած էին, դա էր։ Ապահով ձեռքը Երեւանը չի, որ մարդուն տկլոր վերցրեցին, տարան Երեւան»։
Հայկուհի Մելիքսեփյանի փոխանցմամբ՝ Իջեւանում ոստիկանները մտել են բոլոր ցուցարարների տուն, նրան տարել։
Նշենք, որ երեկ ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել Իջևանում։ Բախումների հետևանքով տուժել են նաեւ ցուցարարներ, մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն։ Հյաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակելու հետեաւնքով բեռնատարների եւ մարդատար մեքենաների կիլոմետրանոց խցանում է առաջացել:
Ցուցարարների հետ բանակցել է նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ըստ որոշ տեղեկությունների՝ Իջեւան են մեկնել նաեւ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ