Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Ֆրանսիային թույլատրում են, Ռուսաստանին՝ մերժում

Երկուշաբթի Գորիսի կենտրոնում՝ քաղաքապետարանին կից շենքում, կբացվի Հայաստանում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը: Պատվո հյուպատոսն ազգությամբ հայ է՝ Կարմեն Ափունցը, ով Գորիսի Ֆրանկոֆոնիայի կենտրոնի տնօրենն է: Թե ինչո՞ւ է պաշտոնական Փարիզը որոշել Սյունիքում գլխավոր հյուպատոսության փոխարեն բացել պատվո հյուպատոսարան, դեռևս պարզ չէ: Իրանը Կապանում դեռևս 2022-ին բացեց հենց գլխավոր հյուպատոսություն: Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսական գրասենյակ բացելու մասին խոսակցությունները սկսվել են 2022 թվականի սեպտեմբերից հետո, երբ հարձակում եղավ Սյունիքի ուղղությամբ։

Միևնույն ժամանակ ՀՀ իշխանություններն ամեն կերպ խոչընդոտում են Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու առաջարկին։ Ռուսաստանը Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին խոսում է տարիներ շարունակ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անցած շաբաթ Երևանում ասել էր, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ մանրամասն քննարկել են Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը, հավելելով, որ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են: Թե ինչու Կապանում այդպես էլ չի բացվում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան Լավրովի Հայաստան կատարած այցից հետո հորդորել էր այդ հարցը տալ հայկական կողմին: Իսկ հայկական կողմը չի շտապում, չի էլ բարեհաճում մեկնաբանություն անել։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, թե Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման ուղղությամբ քննարկումները շարունակվում են։ «Նոր զարգացումների դեպքում կտեղեկացնենք», - ասել է նա։

Ագնեսա Բաբայան