Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եվրասիա» ԻՀԿ-ն Մոսկվայի РИА Նովոստի մամուլի կենտրոնում ներկայացրել է II միջազգային Կինոֆեստը՝ «Եվրասիա-Կինոֆեստը», որը կանցկացվի Սոչիում՝ հունիսի 6-ից 13-ը։ Փառատոնը կմիավորի 25 երկրի կինոգործիչների, այդ թվում՝ Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի և այլ երկրների ներկայացուցիչներին։

Մամուլի ասուլիսի ընթացքում ելույթ ունեցան «Եվրասիա-Կինոֆեստ» II միջազգային փառատոնի նախագահ, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջանիկ Ֆայզիևը,«Եվրասիա» ԱՆՈ-ի խորհրդի նախագահ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալ յոնա Արշինովան, փառատոնի վավերագրական ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրիի նախագահ Արմինե Ավդոլ յանը և այլոք։

Բանախոսները կարևորեցին փառատոնի հիմնական նպատակները՝ ձևավորել ընդհանուր եվրասիական կինոտարածք, ամրապնդել ժողովուրդների միջև մշակութային կապերը և ստեղծել հարթակ մասնագիտական երկխոսության, միջմշակութային համագործակցության և բարեկամական շփման համար։

««Եվրասիա-Կինոֆեստը» Տիգրան Քեոսայանի նախաձեռնությունն է, և ես շատ հույս ունեմ, որ նա շուտով կապաքինվի և կվերադառնա։ Որովհետև, անկասկած, ոչ ոք ավելի լավ չի կարող իրականացնել այս նախագիծը։ Երկրորդ Կինոֆեստին կմասնակցեն 25 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Իսպանիայից, Գերմանիայից, Սերբիայից, Պակիստանից, Հնդկաստանից։ Եվ նրանք միայն կինոգործիչներ չեն։ Փառատոնին ներկա կլինեն նաև լրագրողներ, դերասաններ, կինոքննադատներ և այլ մասնագետներ։ Ուստի «Եվրասիա-Կինոֆեստի» կարևորությունը այսօր անկասկած է»,- նշել է Ջանիկ Ֆայզիևը։

Հյուրերի թվում կլինեն «Եվրասիա-Կինոֆեստ» II միջազգային փառատոնի նախագահ Ջանիկ Ֆայզիևը, «Մոսֆիլմի» տնօրեն, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Կարեն Շահնազարովը, Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Մարիա Շուկշինան, ռուսաստանյան երգիչ, դերասան և հեռուստահաղորդավար Ռոդիոն Գազմանովը, ռուս դերասանուհի Եկատերինա Շպիցան, սերբ կինոռեժիսոր և դերասան Գոյկո Միտիչը, իսպանացի սցենարիստ և դերասան Խավիեր Գոնսալեսը, ինչպես նաև ֆրանսիական կինոյի աստղեր Սեմի Նասերին և Ֆրեդերիկ Դեֆենյալը։

Փառատոնի ընթացքում նախատեսված է հագեցած կրթական և գործարար ծրագիր։ Կինոգործիչները կմասնակցեն վարպետության դասերին, կլոր սեղաններին, ֆորումներին և պանելային քննարկումներին։ Բացի այդ, նախատեսվում են նոր ձևաչափեր՝ մասնագիտական հաղորդակցման, փորձի փոխանակման և ուսուցման համար։

«Եվրասիա-Կինոֆեստն», ըստ ավանդույթի, մեծ ուշադրություն կդարձնի երիտասարդ կինոգործիչներին և սկսնակ կինոբլոգերներին։

Հաղթողները կստանան արժեքավոր մրցանակներ և կճանաչվեն հետևյալ անվանակարգերում՝

Լավագույն ռեժիսուրա,

Լավագույն դերասան,

Լավագույն դերասանուհի,

Լավագույն վավերագրական ֆիլմ,

Լավագույն սցենար,

Դիտողների համակրանքի մրցանակ (ինտերնետ-քվեարկությամբ),

Լավագույն կինոդեբյուտ,

Լավագույն օպերատորական աշխատանք,

Լավագույն գեղարվեստական ֆիլմ,

Ներդրում կինոյի զարգացման մեջ,

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ,

«Եվրասիայի» հատուկ մրցանակ:

Կինոֆեստը հնարավորություն կտա ցուցադրել ավելի շատ մասնակիցների աշխատանքները և ընդլայնել եվրասիական կինոհամայնքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում