Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանում բնակչության մոտավորապես 0.6 տոկոսը ծայրահեղ աղքատ են. Հրայր ԿամենդատյանԱշխատանքի արժանի գնահատականն է հետագա նոր նվաճումների ու ձեռքբերումների գրավականը․ Հովհաննես Ծառուկյան Խմորիչը կարող է փոխարինել նավթաքիմիական արտադրությունը․ AMB Չինաստանը Եվրամիությունից ներկրվող խոզի մսի նկատմամբ 4,9%-ից մինչև 19,8% մաքսատուրքեր է սահմանել՝ դեմպինգի պատճառովԱրարատում «Opel»-ը hարվածել է շանը, մեկ այլ «Opel» բախվել է կայանված ավտոմեքենային, վերջինն էլ վրшերթի է ենթարկել վարորդինՍուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվությունՀայաստանի կորցրած երազանքները և քաղաքական վերականգնման ճանապարհը. Էդմոն Մարուքյան ՌԴ Օդինցովոյի մարզում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. մեկ երեխա սպանվել էՔրիշտիանու Ռոնալդուն կարող է հայտնվել «Ֆորսաժ» ֆիլմի եզրափակչում՝ անձամբ Վին Դիզելի կողմից գրված դերումԿասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը ««Ֆուլ Հաուս» լիամետրաժ ֆիլմը խոստանում է լինել հույզերի իսկական հրավառություն». Գրիգոր Դանիելյանը նոր կադրեր է հրապարակելԵՄ գործողություններն աշխարհի ամենագլխավոր uպառնալիքն է. Լավրով Հայաստանի եվրասիական ընտրությունը Հայտնի է, թե երբ կկայանա Ֆինալիսիմա 2026-ը Շուտով ես դատի կտամ BBC-ին, քանի որ նրանք իմ բերանում բառեր են դրել, որոնք ես չեմ ասել. ԹրամփՏարիներով գորիսեցիները թուրքի երես չէին տեսել, այսօր Տեղ գյուղից այն կողմ էլ հայ չի ապրում. Նարեկ Կարապետյան Մենք Դոնբասը չենք ճանաչի որպես ռուսական տարածք՝ ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո. Զելենսկի Մինչև նրանք շարունակում են վատաբանել, «Մեր ձևով»-ը շարունակում է ուժեղանալ ու թափ հավաքել«Մեր Ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը իր հանգստյան օրը որոշել է տաքսի վարել և քաղաքացիների հետ շփվել ոչ սովորական ձևաչափովԱռաջիկա ընտրությունները կարևորագույն ճամփաբաժան են․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Նարինե Ավագյանի «Նուռը» իրականի և ամբողջականի համաձուլում է՝ խոր վրձնահարվածներով և կարևոր ասելիքով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր օրերում հասարակությունը գրականության մեջ է նաև փորձում գտնել իրեն հուզող մի շարք հարցերի պատասխանները։ Ժամանակակից գրողները, շարունակելով ավագ սերնդի թողած ավանդույթները, միևնույն ժամանակ գրական աշխարհ են ներմուծում իրենց ուրույն ձեռագիրը։ Նրանց շարքին է դասվում նաև Մեր օրերում հասարակությունը գրականության մեջ է նաև փորձում գտնել իրեն հուզող մի շարք հարցերի պատասխանները։ Ժամանակակից գրողները, շարունակելով ավագ սերնդի թողած ավանդույթները, միևնույն ժամանակ գրական աշխարհ են ներմուծում իրենց ուրույն ձեռագիրը։ Նրանց շարքին է դասվում նաև գրող, բանաստեղծուհի, Հայաստանի գրողների միության անդամ Նարինե Ավագյանը։ Նա 16 գրքի հեղինակ է։ Անդամակցում է Գրողների միջազգային միությանը, ԱՄՆ հայ գրողների միության անդամ է, Ռուսաստանի գրողների միության պատվավոր անդամ։ Անդամակցում է մի շարք գրական միությունների։ Ստեղծագործական տարիների ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Բանաստեղծուհին Երեխաների պաշտպանության օրը նրանց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան է հրավիրում, որտեղ տեղի կունենա «Նուռը» և «Гранат» մանկական գրքերի շնորհանդեսը։ Գրքի շնորհանդեսին ընդառաջ «Փաստը» ներկայացնում է գրականագետ, գրաքննադատ Անի Փաշայանի գրախոսականը՝ «Նուռը» պատմվածքի վերաբերյալ։

«Կարճ պատմվածքն ունի գեղագիտական որոշակի սկզբունքներ, որոնք կապված են առաջին հերթին լեզվամտածողության, ենթատեքստային ասույթների, բառապաշարի ընտրության, երկխոսությունների հետ: Այսօր շահեկան է ընթերցողի հետ «խոսել» կարճ պատմվածքի միջոցով: Այս տեսանկյունից Նարինե Ավագյանին հաջողվել է հիմնավորել ասելիքը` հատկապես խորիմաստ երկխոսությունների միջոցով: «Նուռը» պատմվածքը կարելի է ընկալել որպես կայացած հայրենիքի նկարագիր: Պահված են բոլոր իրական զենքերը, չկա ատելության խոսք, անհետացել է զրպարտանքը, կա զրույց: Ամեն ինչ խաղաղ է, լուծվել են բոլոր դժվար և անհասկանալի հարցերը: Բայց ինչպե՞ս... Այստեղ մեկ պատասխան պիտի հնչի, որը թաքնված է հենց պատմվածքի հիմքում: Գաղափարական բովանդակությունը խարսխված է անխոնջ աշխատանքի, տքնանքի վրա, այսպիսով՝ ստեղծագործության հիմքում բարեբեր հողի նվիրաբերումն է:

Պատմվածքն ունի յուրօրինակ հյուսվածք: Չկա ոչ մի ավելորդ պատկեր կամ մեկնաբանություն: Հերոսները կերպավորված են մարդկային հատկանիշներով, զրուցում են, հիշում, մտորում, ապացուցում: Լինելով հայրենիքի իմաստը, համն ու հոտը՝ իրար մեջ են, իրար հետ՝ կողք կողքի. գրողը կարևորել է միասնությունը և հայտնաբերել նռան ոգեղենությունը: Կարևոր է յուրաքանչյուրի ներկայությունը լուսաբացի պատկերում: Խառնվում է միմյանց բոլորի կենսահյութը, նրանց գոյով է պայմանավորված հայրենիքի շարունակականությունը:

Մրգերի կենտրոնում Նուռն է՝ որպես գլխավոր կերպար՝ ամբողջական, իր պատյանի մեջ, անխոցելի: Նա միայն քաղցր չէ, որ միանգամից ուտեն: Նրան զգալը նույնպես աշխատանք է պահանջում, պետք է այն նախ կտրել, հետո՝ մաքրել, առանձնացնել անուշահամ հատիկները: Բայց նուռը միայն քաղցր չէ, նա նաև դառն է, նման է մարդու, զորախմբի, ընտանիքի՝ ամբողջացնում է հայրենիքի թեման: Պատահական չէ, որ Ռուբեն Հովսեփյանի «Նուռը» պատմվածքում փոքրիկ տղան, որ հայրենիքի խորհրդանիշն է, իր համար երազանք է դարձնում նուռ ունենալն ու այն վայելելը, որը ձեռք է բերում հոր օգնությամբ:

Գեղարվեստական գրականության խնդիրներից է նոր կյանքի պատկեր ստեղծելու անհրաժեշտությունը: Այստեղ հաղթահարված է նաև դա: Նուռը նաև պատմության խորհրդանիշ է, ուղի. «Իսկ գույնս.... Մի ժամանակ այն սպիտակ էր, նույնիսկ թափանցիկ: Բայց տարիների խորքից եկած խոշտանգումների ու մաքառումների ճանապարհին տեսակս պահպանելու, գոյատևելու համար այնպիսի՜ բաներ եմ տեսել, որ աչքս արյունով է լցվել՝ զինվորիս, հատիկիս արյունով»:

Նուռը հայրենիքի աչքն է, զենքը, համը, նռնակը, այսպիսով՝ բար-կյանք: Պատմվածքի էությունը հենց սա է: Մանկական գրականության արժևորման հիմքում իսկական, ազնիվ կյանք ստեղծելն է: Հարուստ հողատիրոջ խնամված այգին հայրենիքի մանրակերտն է, որտեղ ամեն ինչ պիտի ճիշտ դասավորված լինի, իր տեղում: Դարերով մաքառած նուռը սխալվելու իրավունք չունի. չէ՞ որ կկորցնի ամբողջականությունը: Նա իր կեղևի տակ մի ամբողջ բանակ է պահում: Եթե ճաքում է, ուրեմն՝ ական է նետում թշնամու հողը: Այսպիսի հզոր երևույթ է երկրի բարը:

Լեզվաոճական, գեղագիտական և գաղափարական իրողություններով Նարինե Ավագյանի «Նուռը» իրականի և ամբողջականի համաձուլում է՝ խոր վրձնահարվածներով և կարևոր ասելիքով»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում