Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցի թեզիսների ամփոփում. Շաքե Իսայան

Շաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Զրույցի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք հատկապես արդիական և զգայուն են մեր հասարակության համար։ Ստորև ներկայացնում եմ Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված հիմնական թեզիսները, որոնք առանձնացրել եմ՝ որպես հարցազրույցի ամփոփում.
 
Մթնոլորտի կարևորությունը.

«Ես գիտեմ մի բան. մեր ազգին սազական չէ, որ մեր երեխաները մեծանան պարտության և խեղճության մթնոլորտում»։

Արժեքների մասին.

«Մեր երկրի արժեքը արդար քրտինքով աշխատող և արժանապատիվ կյանքով ապրող մարդն է»։

Բաքվում պահվող գերիների ճակատագիրը.

«Քանի դեռ գերիներ ունենք Բաքվում, չենք կարող հանգիստ ապրել. սա ազգային արժանապատվության հարց է։ Պետք է ամեն հնարավոր քայլ անել նրանց ազատելու համար»։

Արցախցիների խնդիրների համակարգային լուծումը.

«Հիսուն տարի էլ 40 հազար դրամ տան՝ խնդիրները չեն լուծվելու։ Պետք է խրախուսել բնակարանային շինարարություն՝ գյուղերի, թաղամասերի, քաղաքների կառուցում Արցախի մեր հայրենակիցների համար։ Սա պետք է արվի պետություն-մասնավոր համագործակցությամբ»։

Հասարակության պառակտման անթույլատրելիությունը.

«Մեծագույն հանցագործություն է՝ մեր ժողովրդին բաժանել «ռուսամետների», «արևմտամետների» և այլ խմբերի։ Մենք ուժեղ ենք, եթե միասին ենք. Մենք ունենք մեկ հայրենիք»։

Պատմական հիշողության պահպանումը

«Ես եղել եմ Մոսկվայի զորահանդեսին։ Մենք մեծ հաղթանակի մի մասն ենք, և պետք է հպարտանանք դրանով։ Շատ կուզեի, որ հայկական զորախումբը ներկայացվեր Կարմիր հրապարակում՝ մասնակցեին նաև Արցախից զինվորներ»։

Հայ-ռուսական հարաբերությունների մասին

«Այսօր բոլոր պետությունները ձգտում են Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների։ Ինչու՞ պետք է մենք թշնամանանք: Մենք նույնպես պետք է տնտեսական և անվտանգային խոշոր ծրագրեր քննարկենք, որոնք մեր երկիրը լրիվ ուրիշ վիճակի կբերեն: Շատ մեծ հնարավորություններ կան միասին աշխատելու, իսկ սրա հակառակը դատարկ խոսելն է»։

Քաղաքական ուժերը չունեն վստահություն.

«Ոչ մի կուսակցություն միայնակ չի կարող երկիրը դուրս բերել այս վիճակից։ Ժողովուրդը հոգնել է հնի ու նորի պայքարից. մարդիկ ապագա են ուզում»։

Վերկուսակցական համախմբման անհրաժեշտությունը.

«Պետք է մի կողմ դնել կուսակցական պատկանելությունը։ Կարևոր է բոլոր գրագետ, փորձառու և հայրենասեր մարդկանց ներգրավումը երկրի զարգացման գործին»։

Ընտրությունների մասնակցության տեսլականը.

«Ընտրությունների մասնակցության ձևաչափի մասին դեռ շուտ է խոսել։ Եթե մասնակցեմ, ապա ներկայանալու եմ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, որը լուծումներ կառաջարկի յուրաքանչյուր քաղաքացու համար: Ամեն ընտանիք, ամեն քաղաքացի այդ ծրագրում պետք է տեսնի իր խնդիրների լուծումը։ Ի՞նչ է առաջարկվում իրեն, որ ինքն ավելի լավ ապրի, իր ընտանիքն ավելի լավ ապրի, երկիրն անվտանգ լինի, բիզնեսն արդար պայմաններում անի։ Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ երկիրն իր քաղաքացուն ՝անվտանգության, առողջապահության, սոցիալական ապահովության առումով»։

Հայրենիքը պետք է լինի առաջնահերթ, ոչ թե պաշտոնը.

«Այո, ես պատրաստ եմ ամեն ինչ անել լրջագույն ծրագիր կազմելու, Հայաստանի և Սփյուռքի լավագույն մասնագետների ջանքերով, պատրաստ եմ համախմբել բոլոր ոլորտների գրագետ, պարկեշտ մարդկանց, ներկայացնել ծրագիրը և անձամբ չհավակնել վարչապետի պաշտոնին։ Ես ամեն ինչի հասած մարդ եմ, ինձ պաշտոնը չի հետաքրքրում, ինձ իմ հայրենիքն է հետաքրքրում»։

Քրիստոսի արձանի կառուցման գաղափարը.

«Արձանի կառուցման հիմքում ընկած է ազգային վերածննդի, ներքին համերաշխության և աշխարհին նորովի ներկայանալու գաղափարը։ Այն լինելու է ազգային նախագիծ, որտեղ յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր քրիստոնյա, մեր ժողովրդի յուրաքանչյուր բարեկամ կարողանալու է իր մասնակցությունն ունենալ։