Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Փաշինյանը նոր հրահանգ է ստացել Ալիևից

Հայաստանի գործող իշխանությունները վերջին շրջանում չափազանց մեծ ճնշումներ են սկսել իրականացնել արցախցիների, հատկապես Արցախի պետական ինստիտուտների նկատմամբ։ Առաջին հերթին այդ ճնշումները զգացվում են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի նկատմամբ, որին պարբերաբար հարցաքննությունների են կանչում, օդում կախված լուրերի համաձայն էլ կալանավորելու են։ Առաջիկայում Արցախի խորհրդարանը պետք է նոր նախագահ ընտրի, ինչը սահմանադրական նորմ է։

Միևնույն ժամանակ, փորձելով Արցախի Ազգային ժողովին զրկել նախագահ ընտրելու հնարավորությունից, Հայաստանի գործող իշխանությունները քարոզչական ստորագույն հնարքի են գնում, հավասարեցնելով Արցախի և արցախցիների հարցը, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» տեսությունը՝ արդարացնելով ադրբեջանական նարատիվները։ Պարտադրում են Արցախի իշխանություններին վտարանդի կառավարություն չստեղծել, Ադրբեջանին էլ համոզել, որ իրենք պայքարում են այս զարգացումների դեմ։

Մեր տեղեկություններով այս ամենը կապված է Արցախի նախագահի նոր ընտրություններով։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիևը սրճախմության ընթացքում Փաշինյանին դիտողություն է արել, ասել, թե մեծ-մեծ փրթում է, խաղաղության պայմանագիր է պահանջում, բայց նույնիսկ չի կարողանում Արցախի պետական հաստատությունների հարցը լուծել, որոնք ոչ միայն դե ֆակտո, այլ նաև դե յուրե գոյություն ունեն։ Կարճ ասած, Ադրբեջանի նախագահը նոր նախապայմաններ է դրել Նիկոլ Փաշինյանի առջև, պահանջելով լուծարել Արցախի պետական ինստիտուտները, նոր դրանից հետո խոսել խաղաղության պայմանագրի հնարավորության մասին։ Դրանով է պայմանավորված, որ գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձում են հավասարեցնել «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարն ու Արցախի Հանրապետության ինստիտուտների գոյության գաղափարը։ Այդ կերպ հավասարության նշան դնելով, առաջ տանելով ադրբեջանական թեզերը։

Մարիամ Ասատրյան