«Հայաստան» համահայկական հիմնադրամը դարձել է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի աջակից
«Հայաստան» համահայկական հիմնադրամը դարձել է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի աջակիցը։ Այս կարևոր համագործակցությունը ստեղծում է կայուն հիմք ծրագրի շարունակական գործունեության համար՝ շարունակելու ապահովել որակյալ կրթություն և մասնագիտական աճ Արցախի պատանի երաժիշտների համար:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ միայն միասնական և համախմբված ջանքերի շնորհիվ է, որ կարող ենք ստեղծել կայուն փոփոխություններ, կրթել սերունդներ և կերտել հաջողակ ապագա Արցախի երեխաների համար:
« Արցախից տեղահանված այս երեխաները պարզապես շնորհալի պատանիներ չեն. նրանք նաև ուժեղ բնավորությամբ մարդիկ են, որոնք արժանի են շարունակելու առաջ գնալ։ Երբ Սփյուռքը միանում է նման նախաձեռնություններին, մենք ստանում ենք ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլ՝ համախմբված ուժ, որը կարող է իսկապես փոխել երեխաների կյանքը։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությունը մեզ մեծ վստահություն է տալիս՝ շարունակելու մեր ուղին, ընդլայնելու մեր առաքելությունն ու հավատը, որ Արցախի այս պատանի երաժիշտները պետք է ունենան զարգանալու և աշխարհին իրենց տաղանդով ներկայանալու հնարավորություն», — նշել է «Արվեստ23» ՀԿ նախագահ Աննա Տեր-Հովակիմյանը։
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիրը մեծ հնարավորություն է Արցախից տեղահանված երիտասարդների համար՝ վերականգնելու իրենց երազանքները և վերաիմաստավորելու իրենց ապագան երաժշտության և կրթության ուժի միջոցով: Ծրագիրը, խթանելով իր մասնակից-երաժիշտների մուտքը միջազգային ասպարեզ, նպատակ ունի նրանց կենսագրություններում «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը դարձնել ամենակարդացվողը աշխարհում՝ այդպիսով հանրահռչակելով Արցախի մշակութային ժառանգությունն աշխարհի ամենաբարձր բեմերում։
- -
«Ծնվել եմ Արցախում» կրթակա ծրագիրն իրականացվում է «Արվեստ23» ՀԿ-ի կողմից: Ծրագրի շրջանակում մասնակիցներն ունենում են մասնագիտական դասերի ոլորտի առաջատար մասնագետների կողմից, վարպետության դասեր՝ ապահովելու մասնագիտական աճ և զարգացում: Ծրագիրն առաջարկում է նաև օտար լեզուների բանավոր խոսքի զարգացման դասեր, թանգարանային այցեր՝ խորացնելու նրանց մշակութային ըմբռնումը, համերգային ելույթներ և հրավերներ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից կազմակերպվող հայաստանյան համերգներին: Բացի այդ, ծրագիրը տրամադրում է նաև ֆինանսական աջակցություն:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT