Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր Միքայելյան
Հասարակություն

Էրիկ Գրիգորյանը պատրաստվում է առաջիկա շաբաթ օրը լողալ Սևանա լճում

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պատրաստվում է առաջիկա շաբաթ օրը լողալ Սևանա լճում։ Այդ մասին նախարարը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Ինքս կլողամ շաբաթ օրը, ես վտանգ չեմ տեսնում, ո՞ր մասում եք ուզում լողամ։ Մյուս օրերը աշխատում եմ, չեմ կարող գնալ։ Բայց Հայաստանի Հանրապետությունում մարդու առողջության հետ կապված լիազոր մարմինը, որը պետք է քաղաքացիներին ասի՝ սա ձեր առողջությանը վնաս կամ վտանգավոր է, Առողջապահության նախարարությունն է։ Ես կարող եմ ասել՝ բուսական կենդանական աշխարհի համար արդյոք ջրի այս փոփոխությունները լա՞վ են, թե՝ վատ։ Կարող եմ ասել, որ որևէ մտահոգիչ բան այս պահի դրությամբ չունենք»,- ասաց նախարարը։

Գրիգորյանը ջրի թափանցիկության, որակի բարձրացման առումով ասաց, որ շատ էական փոփոխություններ կան: «Կարևոր բան նշեմ՝ այս տարի միայն 100 մլն խորանարդ մետր միջինից ավելի գոլորշացում է եղել, 40 մլն-ով էլ քիչ տեղումներ է եղել: Այսինքն՝ 140 մլն խորանարդ մետր քիչ ջուր է լցվել, ինչը Սևանա լճի մակարդակի 10 սմ-ն է»,- ասաց նա։

Ըստ նրա՝ իրենք իրականացնելու են 2 հիմնական գործողություն. բարձրացվելու է ջրի մակարդակը և նվազեցվելու է լիճ թափվող կեղտաջրերի քանակը:

Անդրադառնալով լճում մաքրման կայանների տեղադրմանը՝ նախարարն ասաց, որ ամիսներ առաջ հետազոտություններ են սկսել, ուսումնասիրել են՝ հասկանալու համար, թե ինչ տիպի մաքրման կայաններ են անհրաժեշտ: «Առաջարկները վերցրել ենք և ներկայացրել վարչապետի աշխատակազմ: Վերջինս կհանձնարարի Տարածքային կառավարման նախարարությանը, որպեսզի գնման նախահաշվարկի գործընթացը սկսվի, դրանից հետո կսկսվի մաքրման կայանների գնման գործընթացը»,- ասաց նա։

Միաժամանակ, նա տեղեկացրեց, որ արդեն հայտարարվել է ափամերձ տարածքների մաքրման մրցույթը, արդյունքները հայտնի կդառնան օգոստոսի 7-ին: Հաջորդ 2 տարիներին մաքրման ծավալները էականորեն ավելացվելու են: