Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Փաշինյանի «աբսոլյուտիզմը» երկրի ներսում և գլխիկոր վիճակը՝ դրսում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում անընդհատ շեփորահարվում է ժողովրդավարության կարևորությունը, սակայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո տեղի է ունենում հակառակ գործընթացը, այն է՝ իշխանության գերկենտրոնացումը, ընդ որում՝ ոչ թե մեկ ինստիտուտի, այլ մեկ անձի ձեռքերում։ Ժամանակին Փաշինյանը բարձրագոչ ճառեր էր ասում, քննադատում էր, թե Հայաստանում սուպերվարչապետական համակարգ է ստեղծված, բայց ինքը հոժարությամբ հագավ այդ սուպերվարչապետական «կոստյումը»։ Ամրապնդեց իր իշխանական լծակները ու ոչ միայն չի ցանկանում հրաժարվել այդ «կոստյումից», այլև դրա վրա նորանոր ատրիբուտներ է ավելացնում։ «Կատարելագործում» է՝ մի խոսքով:

Այդ ատրիբուտներից մեկը իշխանության բոլոր մարմիններն իր բռում հավաքելն է։ Խոսքը նույնիկս այն մասին չէ, որ խորհրդարանում կամ գործադիր մարմիններում տեղավորել է այն «ուսապարկերին», որոնք չպետք է ինքնուրույնության որևէ դրսևորում ունենան, չպետք է մտածելու ունակություն ունենան, այլ պետք է հնազանդ կատարող լինեն և վերջ։ Բանը հասել է այնտեղ, որ մի «sms»-ով ոչ միայն կարող է աշխատանքից ազատվել որևէ պաշտոնյա, այլև որևէ պատգամավոր մանդատը կարող է դնել, կամ պաշտոնազրկվել նույնիսկ անկախ համարվող մարմնի ղեկավար: Ո՛չ նշանակելիս, ո՛չ ազատելիս, բնականաբար, էական չեն ո՛չ աշխատանքի ընթացքում գրանցված արդյունքները, ո՛չ կրթությունը, ո՛չ էլ անցած ճանապարհը: Կարևորը միայն այն է, թե ինչքանով է տվյալ անձը վրիպել Նիկոլ Փաշինյանին ծառայելու և նրա քմահաճույքները անվերապահ կատարելու ճանապարհին, կամ իր որևէ քայլով ինչքանով է վտանգել վնասելու «շեֆի» առանց այդ էլ ցածր վարկանիշը։

Մյուս օրինաչափությունն այն է, որ Փաշինյանը սովոր է մարդկանց ծառայություններից օգտվելուց հետո ազատվել նրանցից, դուրս շպրտել կառավարման համակարգից։ Այս տարիների ընթացքում կարելի է թվարկել նման բազմաթիվ դեպքեր։ Ու այն պայմաններում, երբ իշխանական ՔՊ կուսակցության ներսում քաղաքական թիմ չկա, որին կմիավորեր գաղափարախոսությունը կամ որևէ այլ տեսլական, բոլորն էլ խոցելի են դառնում։ Այնպես որ, դա թակելու է բոլորի դուռը, եթե Փաշինյանին պետք լինի՝ նաև դատվելու հեռանկարը: Թերևս քպականների միակ տեսլականը տեսլական չունենալն է։ Իսկ այդ քաղաքական միավորը գոյություն ունի, քանի որ անձնակենտրոն է, մարդիկ ուղղակի մեկ անձի շուրջ են համախմբված, իսկ եթե այդ անձը չլինի, ապա կառուցված քաղաքական շենքը վերից վար շատ արագ կփլուզվի։

Մյուս ոլորտը, որը երազում էր զավթել Նիկոլ Փաշինյանը, դատական իշխանությունն է: Դրա համար էլ իշխանության գալուց անմիջապես հետո նա ձեռքը երկարացրեց արդեն այս ուղղությամբ։ Այս համատեքստում նրան հատկապես անհանգստացնում էր այն հանգամանքը, որ դատական իշխանությունը, և հատկապես Սահմանադրական դատարանը, կարող էր ինքնուրույն որոշումներ ընդունել ու հարկ եղած դեպքում հակադրվել իշխանությունների իրավազանց որոշումներին։ Դրա համար էլ հարձակումներ սկսվեցին դատարանների ու մասնավորապես ՍԴ-ի նկատմամբ, որի դատավորների համամասնությունը սահմանադրական փոփոխությունների արդյունքում փոխվեց։ Չէ՞ որ ՍԴ-ն ինքնուրույն կազմով կարող էր խնդիրներ ստեղծել իշխանությունների համար՝ զիջումների ու կապիտուլ յացիոն պայմաններով պայմանագրի կնքման համատեքստում, ինչպես նաև ներքին դաշտում ապօրինություններ թույլ տալու առումով։ Իսկ հիմա արդեն ՍԴ-ն իշխանությունների վերահսկողության տակ է, և կարծես թե մտահոգություն չկա, որ հանկարծ կարող է խնդիրներ ստեղծել։

Այդպիսով, ուզուրպացվեցին իշխանության երեք թևերը, բայց դեռ մնացել են հանրային մեծ դերակատարություն ունեցող կառույցներ, որոնք կարող են ընդդիմանալ իշխանությունների՝ պետության շահերին հակասող որոշումներին, որոնք կարող են վերաբերել, օրինակ՝ կատարված զիջումները պայմանագրային տեսքով ամրագրելուն և, ընդհանրապես, ապազգային, հակահայկական այլ գործողություններին։ Թերևս համախմբող ներուժ ունեցող գլխավոր ինստիտուտն այս պահին Հայ առաքելական եկեղեցին է, որը կարող է մոբիլիզացնել հանրային լայն զանգվածների։ Եկեղեցին միանշանակ ունակ է իր բողոքի ձայնը բարձրացնել, համախմբել հայությանն ու տալ ազգային պայքարի մեկնարկը։ Այսինքն, Նիկոլի իշխանությունը բացարձակ չի լինի, եթե Եկեղեցու «հարցերը չլուծի»։ Փաշինյանին պետք է ժողովրդավարության քողի տակ թաքնվող տոտալ բռնապետական համակարգ ստեղծել, որ կարողանա իր օրակարգը առաջ տանել։ Իսկ այդ օրակարգը հստակ է՝ ամեն գնով պահել իշխանությունը՝ նույնիսկ թշնամական երկրներին անընդհատ զիջելու միջոցով:

Ու հետաքրքիրն այն է, որ նա իր օրակարգն առաջ է տանում իբր «ազգային անվտանգության» սպառնալիքների անվան տակ։ Բայց երկրի անվտանգությունը մեծապես կապված է Հայաստանի արտաքին դիրքերի հետ, իսկ Փաշինյանը միայն երկրի ներսում է առյուծ խաղում, դրսում գլխիկոր վիճակում է ու հլու կերպով լսում է, թե իրեն ինչ են թելադրում։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ են ասում Ադրբեջանում, և կտեսնեք, որ մի կարճ ժամանակ անց դա իրականություն է դառնում մեզ մոտ։ Կար ժամանակ, որ Փաշինյանը սպառնում էր, թե այնպիսի հայտարարություն է անելու, որ Ադրբեջանի ներքաղաքական կյանքը խառնվի։ Չարեց, իսկ հիմա Ադրբեջանից են հայտարարում, թե ընդհանրապես ինչ պետք է անի Փաշինյանը, իսկ նա ոչ միայն չի համարձակվում որևէ ծպտուն հանել, այլ լուռումունջ կատարում է այդ պահանջները...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում