Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Կառավարությունը հիմա էլ որոշեց լուծարել ՀՀ ՊՆ ենթակայության տակ գտնվող «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը․ Աննա Կոստանյան

Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Կառավարությունը հիմա էլ որոշեց լուծարել ՀՀ ՊՆ ենթակայության տակ գտնվող «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը և միացնել «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին՝ որպես մասնաճյուղ: Իսկ Հաղթանակ զբոսայգու տարածքը, որտեղ գտնվում է թանգարանը, հուշարձանը, բացօթյա ցուցադրություններն ու ծառուղիները, փոխանցվում է ԿԳՄՍ նախարարությանը։

Հերթական ազգային կառույցը, որը լուծարելով` համակարգային օպտիմալացման քողի տակ, պատմական հիշողությունն են փորձում վերաիմաստավորել:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե կառավարման կենսունակությունն են փոխում, սակայն որը կարող է միայն արդարացված լինել դրա իրականացման ձևից ու բովանդակությունից` հանրային ու մասնագիտական շրջանակների ներգրավվածության ու վերահսկողության պարագայում։
Այդուհանդերձ, այս փոփոխության տակ կարելի է նկատել մի քանի նպատակ։

1. Ինստիտուցիոնալ կենտրոնացմամբ թանգարանների համակարգային կառավարումը տեղափոխվում է մշակութային գերատեսչության տակ: «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ը դառնալով հովանավորող մարմին` տեսականորեն և այլ իրավիճակներում կարող էր բարելավել կառույցի կառավարչական և գիտամեթոդական մոտեցումները: Սակայն.

2. պաշտպանության նախարարության մշակութային ենթակառուցվածքների ռազմական բնույթն, ըստ էության, դուրս բերելով ՊՆ անմիջական կառավարման դաշտից ու տեղակայելով պատմամշակութային և կրթական դաշտում, ընկալվում է որպես զինվորական կառույցների “քաղաքացիականացում”, այսինքն՝ պատերազմական պատմության ներկայացումը դարձնում են ոչ թե գերազանցապես ռազմական, այլ պատմամշակութային համատեքստով։

Որքան էլ շեշտադրում արվի հնարավոր վարչարարական ռացիոնալության վրա, որոշումը, միևնույնն է, առաջացնում է մի շարք մտահոգիչ հարցեր՝ հատկապես հանրային և ազգային ինքնության տեսանկյունից։

Ինչ է արվում.

- Հիշողության վերաիմաստավորում. ռազմա-հայրենասիրական հիշողության Թանգարանը նվիրված է բացառիկ ազգային իրադարձություններին՝ Հայերի մասնակցությանը Երկրորդ համաշխարհային պատերազմին և Արցախյան ազատամարտին։ Իսկ դրա ինքնուրույն կարգավիճակի կորուստով դեֆորմալիզացվում է հիշողությունն ու փոխվում են շեշտադրումները։

- Երկրորդ ամենակարևոր` Արցախի թեմայի ապաքաղաքականացումը, որը բնականաբար արվում է միտումնավոր ու շատ հստակ թշնամական պետության թելադրանքով և ուղղորդմամբ: Արցախյան պատերազմին նվիրված ցուցադրությունը թանգարանի առանցքային մասերից է։ Այլ հաստատության մասնաճյուղ դառնալով՝ թեման հանրային ուշադրության կենտրոնից դուրս է բերվում և վերաիմաստավորվում՝ կախված քաղաքական պրոցեսներից։

Այլ իրականությունում այսօրինակ վերակազմակերպումը գուցե հնարավոր դրական արդյունքներ ունենար, օրինակ`Թանգարանի բովանդակային և տեխնոլոգիական արդիականացման տեսանկյունից, պատմական պատումը` ներկայացնելով ավելի ընդլայնված և այլ ծրագրերին փոխկապակցված ձևով, կրթական ծրագրերի և հանրային այցելությունների միջոցով բարձրացնելով հասանելիությունն ու ճանաչելիությունը։ Սակայն միամտություն պիտի լինի կարծել, թե այօսրվա ռեժիմն ունակ է նման համատեքստով քայլերի. այս ու այլ ազգային կառույցների թիրախավորման հետևում ազգային ինքնության փոխակերպումն է, այ թե ուր, դա արդեն վաղուց գիտենք: