Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Փաշինյանը կողմնակիցների բարգավաճումը տարածում է ողջ հանրության վրա

Երեկ խորհրդարանում, անցած տարվա պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս, Նիկոլ Փաշինյանը հերթական աղմկահարույց հայտարարություն է արել։ Վաղուց արդեն ձևավորված ավանդույթ է դարձել, որ Փաշինյանն ու իր թիմը փորձում են քաղաքական և տեղեկատվական ողջ օրակարգը լցնել իրենցով, անհեթեթ, երբեմն վտանգավոր, երբեմն դավաճանական հայտարարություններով ամբողջ ուշադրությունը հանրության կենտրոնացնում են իրենց ուղղությամբ՝ քաղաքական այլ խաղացողներին փորձելով այդկերպ դուրս մղել տեղեկատվական դաշտից։

Ուստի բոլորովին պետք չէ զարմանալ Փաշինյանի և նրա թիմի անհեթեթ հայտարարություններից։ Ընդհակառակը, որքան սրվում են այդպիսի հայտարարությունները, պետք է ավելի ու ավելի մտահոգվել՝ վստահ լինելով, որ այս կերպ իշխանություններն ուղղակի շեղում են հանրության ուշադրությունն ավելի գլոբալ և վտանգավոր զարգացումներից։

Իսկ ի՞նչ է ասել Փաշինյանը երեկ։ Խոսելով իր տարիներին իբր տնտեսական ձեռքբերումների մասին, հայտարարել է․ «Սա թերևս մեզ կարող է օգնել պատասխանել հարցին՝ մարդիկ այսօր ավելի լավ են ապրո՞ւմ, թե՞ 2018-ին էին լավ ապրում։ Այս թիվը վկայություն է այն բանի, որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում և ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով և ավելի լավ են ապրում շուրջ 50 %-ով, այսինքն՝ իրենց ապրածի կեսի չափով ավելի լավ են ապրում, ինչը սակայն չի նշանակում, որ մարդիկ Հայաստանում գոհ են իրենց կյանքից»։

Յուրաքանչյուրիս շրջապատում կարելի է հարցում անել, պարզել՝ հիմա են լավ ապրո՞ւմ, թե՞ 2018 թ․-ին, հիմա ավելի մեծ հնարավորություններ ունե՞ն գնումներ անելու, թե՞ 2018 թ․-ին։ Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մարդիկ նույնիսկ տնտեսական ու սոցիալական առումով են սկսել վատ ապրել։ Իհարկե, Փաշինյանը հիմքեր ունի նման հայտարարություններ անելու։ Ի տարբերություն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների, անձամբ Փաշինյանը և իր թիմակիցները ոչ թե 50, այլ 500, նույնիսկ 5000 %-ով ավելի լավ են սկսել ապրել։ Գարեջրատներից գարեջուր պարտքով գնելու փոխարեն այսօր հիփոթեքով տներ են գնում, մեքենաներ, բիզնեսներ բացում, պետական գանձարանից բարձր աշխատավարձ և պարգևավճարներ ստանում։ 

Անի Մեհրաբյան