Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրատապ ուղերձ. Փաշինյան մի արա այդ բանը, մի պառակտիր մեր ժողովրդին․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինայում գտնվող եվրոպական nւժերը կկարողանան հետ մղել ՌԴ զnրքերը. Գերմանիայի կանցլերԵՄ-ն 2026 թվականին կարող է ֆինանսական օգնություն չտրամադրել Վրաստանին 30-ամյա երիտասարդը գողացել է 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի վնաս. գողությունը բացահայտվել էՖրանսիայում հաքերները 16.4 միլիոն մարդու անձնական տվյալներ են գողացել՝ հարձակվելով ՆԳՆ համակարգերի վրա․ FigaroՎերջին ամերիկյան ցենտները աճուրդում վաճառվել են 16.7 միլիոն դոլարով Ուկրաինայի ֆինանսավորման 2 տարբերակ կա՝ ռուսական ակտիվների կամ ԵՄ վարկերի միջոցով. Ուրսուլա ֆոն դեր ԼեյենԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Տոյոտան» (տեսանյութ) Մեզ պետք է առաջնորդ, որը մեզ կմիավորի, ոչ թե կպառակտի․ «Մեր ձևով»Քաղցկեղը դատավճիռ չէ․ կայացել է City of Smile բարեգործական հիմնադրամի ամենամյա գալա-ընթրիքը, որի գլխավոր գործընկերն է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը Դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը«Առաքելություն Բարություն»․ Ռուսաստանից ժամանած մասնագետներն օգնել են զարգացման առանձնահատկություններ ունեցող հայ երեխաներին Գորիսում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում Պատրաստ կլինեմ մենամարտել թեկուզ 10, թեկուզ 5 oր առաջ. Ծառուկյանը բացահայտում Է ծրագրերըԴեկտեմբերի 18-ին 17:00-ին կգրոհե՞ն Մայր Աթոռը, ինչո՞ւ են շարժվելու դեպի ՎեհարանՌուսական ակտիվների վերաբերյալ համաձայնության հասնելու հավանականությունը «50-50» է. ՄերցԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market«Ամիսների տանջանքը պարզապես 3 րոպեի համար էր». Ալբերտը՝ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի էմոցիաների մասինՄարդկանց անհրաժեշտ է իրական այլընտրանք, ոչ թե հինն ու ձախողվածը․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Ո՞ւմ սրտով չէ ստվերային տնտեսության դեմ պայքարի համար նախատեսված թվային համակարգը, և ի՞նչ վերաբերմունք ունեն պետական մարմինները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ առաջադեմ և օր օրի զարգացող պետություններն ահռելի տեմպերով առաջ են շարժվում՝ կրճատելով տնտեսության ստվերը, Հայաստանում այս առումով շարունակում են լուրջ խնդիրներ մնալ: Ավելին, ցավոք, քիչ չեն լոբբիստական տարբեր շրջանակները, որոնք փաստացի ստվերային շրջանառության ջատագովներն են:

Ի մասնավորի, նման շրջանակները առաջ են քաշում ապրանքների դրոշմավորման նոր թվային համակարգի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք թեզեր: Նախ՝ նշենք, որ դրոշմավորման նոր թվային համակարգի վերաբերյալ քննարկումներն ավարտվել են 2018 թվականին, իսկ արդեն 2018 թ. փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրվել է «ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը, որի հիմնական նպատակը ԵԱՏՄ ամբողջ տարածքում նույնականացման նշաններով ապրանքների թվային դրոշմավորման համակարգի ներդրումն է, դրոշմավորման գործընթացների միասնականացումը և ապրանքների հետագծելիության ապահովումը։ Համաձայնագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո էլ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրները ձեռնամուխ են եղել օպերատորների սահմանման գործընթացին։

Ստացվում է, որ սեփական շահն առաջ տանելու նպատակով որոշակի լոբբիստական շրջանակներ այս հարցի հետ կապված հետևողականորեն գիտակցաբար խեղաթյուրում են իրականությունը՝ փորձելով խոչընդոտել ստվերի դեմ պայքարը։ Ըստ մասնագետների, նոր թվային գործիքների ներդրման դեմ նման ուժերի միջոցով տարվող պայքարը հատուկ է բոլոր այն երկրներին, որտեղ ստվերի շահառուներն իրական «ծանր կորուստներ» են ունենում ստվերի դեմ պայքարի նոր մեթոդների կիրառման արդյունքում։

Հասկանալի է, որ նույն այդ շրջանակների կողմից գիտակցաբար չի խոսվում այն մասին, որ նոր թվային համակարգը նախորդի նկատմամբ ունի բազմաթիվ առավելություններ։ Մեզ հետ զրուցած ոլորտի մի քանի փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ ստացվում է նման համեմատություն.

- Սա թվային համակարգ է, որը հնարավորություն է տալիս հետագծել ապրանքների շրջանառության մեջ մտնելը և շրջանառությունից դուրս գալը։ Թղթային դրոշմապիտակների հին համակարգը չունի այդ հնարավորությունը։

- Պետական բյուջեից գումարներ չեն ծախսվում թվային դրոշմավորման համակարգի համար, մինչդեռ հին համակարգի դեպքում պետական բյուջեից ծախսվել է տարեկան ավելի քան հինգ միլիարդ դրամ։

- Թվային դրոշմապիտակը պարտադիր չէ տպել թղթային եղանակով։ Օրինակ՝ այն կարելի է լազերային տպիչի միջոցով տպագրել տուփի վրա։ Այս մեթոդը ներկայում ամբողջ աշխարհում և նաև ՀՀ-ում ակտիվ կիրառում են ծխախոտ արտադրողները։ Թղթային դրոշմավորումը չունի այդ հնարավորությունը։

- Թվային դրոշմավորման համակարգի կարևորագույն հնարավորություններից է ունենալ փոխճանաչելիություն ԵԱՏՄ երկրների հետ, այսինքն արտադրողը (ներմուծողը) փակցնում է մեկ դրոշմապիտակ և դրանով կարողանում իր արտադրանքը վաճառել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԵԱՏՄ շուկայում։ Թղթային դրոշմապիտակների հին համակարգը չի տալիս նման հնարավորություն։

- Թվային դրոշմավորման համակարգի դեպքում հեշտությամբ բացահայտվում է կեղծ դրոշմապիտակը, քանի որ յուրաքանչյուր միավոր ապրանք վաճառվելիս դուրս է գալիս շրջանառությունից երբ համապատասխան տեղեկատվությունը ՀԴՄ-ի միջոցով փոխանցվում է ՊԵԿ։ Թղթային դրոշմապիտակը կեղծելու պարագայում պրակտիկորեն հնարավոր չէ այն հայտնաբերել։

- Թվային դրոշմավորման համակարգի միջոցով ստեղծվում է ապրանքների ազգային կատալոգ, որը մշտապես թարմացվում է և կարող է կիրառվել բազմաթիվ ոլորտներում։ Թղթային դրոշմապիտակների հին համակարգը չունի այդ հնարավորությունը։

Ակնհայտ է, որ այս առավելությունների մասին չխոսելը, նոր թվային համակարգի ներդրման դեմ իրականությանը չհամապատասխանող ոչ օբյեկտիվ տեղեկատվության տարածումն ուղղված է ստվերի դեմ պայքարի նոր գործիքների ներդրման խափանմանը, ինչը չի կարող բխել ՀՀ պետական շահից և հարկային կարգապահության ու տնտեսական զարգացման առաջնահերթություններից։

Հավելենք, որ լրագրողական հետաքննության շրջանակներում մենք հարցում ենք ուղարկելու ՀՀ ՊԵԿ, որը վերաբերում է տասը տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջեից թղթային դրոշմապիտակների համար տրամադրված 50 միլիարդ ՀՀ դրամին, ինչպես նաև վերջին շրջանում նույն աղբյուրից տրամադրված 2 միլիարդ ՀՀ դրամին: Հետաքրքրական է այն փաստը, որ այդ կլորիկ գումարները տրամադրվում են անպիտան, ստվերի կրճատման համար փաստացի ազդեցություն չունեցող դրոշմապիտակների ձեռքբերման համար: Այս մասով փաստերը բազմաթիվ են, որոնք բարձրաձայնում են տնտեսվարողները։ Բավարար է պարզապես մուտք գործել որևէ խանութ և, օրինակ՝ պաղպաղակների սառնարաններում ուշադրություն դարձնել լցված դրոշմապիտակներին։ Հիշեցնենք, որ պաղպաղակների համար դրոշմապիտակների լրացուցիչ խմբաքանակի գնում ՊԵԿ-ը իրականացրել է վերջերս։

Նմանատիպ մի շարք հարցերի հետ կապված ՀՀ ՊԵԿ-ից պատասխան ստանալուն պես այն կներկայացնենք մեր հանրությանը, և հասարակությանը պարզ կդառնան պետական մարմինների վերաբերմունքը, ինչպես նաև գործիքակազմերի տիրապետման և կիրառելիության հնարավորությունը տվյալ խնդրին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում