Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Կողմերը հասել են անդառնալիության կետին. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարեցին «Ամ կա լավի» (ժողովրդի հետ՝ ինչպես առյուծ) գործողության մեկնարկի մասին, որը նպատակ ունի թիրախավորել Իրանում ռեժիմի միջուկային ծրագիրը և հեռահար հրթիռների արձակման հնարավորությունները։
Առաջին հարվածները հասցրել են Իսրայելի ՌՕՈւ բազմաթիվ ինքնաթիռներ՝ Իրանի տարբեր մասերում գտնվող մի քանի տասնյակ ռազմական թիրախների՝ ստրատեգիական ենթակառույցների, հրամանատարական կենտրոնների, ռազմական օբյեկտների, շտաբների և միջուկային օբյեկտների վրա։

Ըստ իսրայելական կողմի՝ երեք հիմնական գործոններ են պատճառ դարձել ռազմական օպերացիայի իրականացման համար.
Առաջին գործոնն այն է, որ Իրանն արագորեն մոտենում է միջուկային զենքի ստեղծմանը։ Այն արդեն ունի բավարար հարստացված ուրան՝ 15 միջուկային ռումբերի համար, և իրանցի գիտնականներն արդեն աշխատում են բաղադրիչների հավաքման վրա։ Ըստ հրեական կողմի՝ իրանական միջուկային նախագիծը գտնվում է այնպիսի փուլում, որն իրենց ստիպել է չհապաղել և չուշացնել արձագանքը։

Հաջորդ պատճառն Իրանի բալիստիկ հրթիռների քանակներն են, որոնց թիվը կրկնապատկելու կամ եռապատկելու ծրագրեր կան հաջորդ տարվա ընթացքում: Ըստ իսրայելական կողմի՝ իրենց համար դա ինքնին գոյության սպառնալիք է, նույնիսկ, եթե հաշվի չառնեն միջուկային ծրագիրը։

Եվ երրորդ պատճառը՝ զենքի և զինամթերքի ակտիվ փոխանցումն է տարածաշրջանում գտնվող պրոքսի ուժերին։
Ըստ Իսրայելի պաշտոնական վարկածի, Իրանը մշակել է Իսրայել պետությունը ոչնչացնելու ծրագիր՝ իրանական բոլոր ճակատներից զանգվածային և ճշգրիտ կրակի կիրառման, տարբեր ուղղություններից բեռնատարներով ցամաքային ներխուժման, ինչպես նաև հարևան Հորդանանում և Եգիպտոսում ներքին կայունության խաթարման և հարաբերությունների լարման միջոցով։
Թել Ավիվը պատրաստել է գործողության, որը կարող է տևել առնվազն մի քանի օր: Ակնկալում են նաև ինտենսիվ հրետակոծություն Իրանից: Հաստատվել է ԱՄՆ զինված ուժերի հետ համակարգումը և ներդաշնակեցումը: ԱՄՆ նախագահ Թրամփն արդեն հայտարարել է, որ թեկուզ ԱՄՆ ներգրավված չէ հարվածների հասցնելու գործում, սակայն իրենք կպաշտպանեն Իսրայելին (եթե կանչեն), ինչպես նաև հույս է հայտնել, որ Իրանը կվերադառնա խաղաղ բանակցություններին:

Ըստ միջազգային լրահոսի նախնական գնահատականների՝ առաջին հարվածը անսպասելի էր Իրանի համար՝ թե՛ մասշտաբով, թե՛ աշխարհագրությամբ։ Իրանը բնականաբար նախաձեռնելու է պատասխան հարված, որը ենթադրվում է՝ չի ուշանա: Արդեն, իսկ կա տեղեկատվություն, որ Իրանը շուրջ 100 ԱԹՍ է բաց թողել Իսրայելի ուղղությամբ:

Իրանը շարունակում է առաջ մղել միջուկային ծրագիրը, իսկ Իսրայելի գործողությունները խոսում են այն մասին, որ կողմերը հասել են անդառնաիության կետին: Թեկուզև խոսվում է ընտրված թիրախների դեմ հարվածային օպերացիան մեկ շաբաթում ավարտելու մասին, սակայն այս ռազմական գործողությունը տարածաշրջանային մասշտաբով բախումների վերածվեու բավարար պոտենցիալ ունի: Այդ պարագայում մեր երկիրը կարող է հայտնվել չափազանց ծանր վիճակում: Սա առանձին թեմա է:, որին պետք է միշտ պատրաստ լինել:

ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը տեղի կունենա Օմանի Մասկատում, այս կիրակի՝ հունիսի 15-ին, ինչն այս պահին չի չեղարկվել: Սա դեռևս բաց պատուհան է խաղաղ բանակցությունները շարունակելու համար և հուսանք, որ այն կնպաստի ռազմական գործողությունների դադարեցմանը և չծավալվելուն: