Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենուա Սողոմոնյանը Ռուբեն Վարդանյանի դատի մասինTeam Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaԱՄՆ-ում հոկեյի խաղի ժամանակ հրաձգnւթյnւն է տեղի ունեցել. կա երեք զnհ Սերտել պատմության դասերը՝ ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ և դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման, ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք. ՓաշինյանՏեսանք իրենց բարենորոգածը՝ իրենք սաղ լափեցին, անտուն-անտեղ արցախցուն թողեցին 40 հազար դրամի հույսինՆիկոլը թամամ խաչակնքվել չգիտի.էնքան անթասիբ ենք,թույլ ենք տալու Վեհափառի հետ էդ կերպ վարվի՞ ՔԿՀ-ների բարդակը վերացրեք․ վաղը, մյուս օր դուք եք էնտեղ նստելու, ճաշ ուտելու․ պահեստազորի փոխգնդապետՊարտադիր առողջության ապահովագրությունը Հայաստանում՝ ռիսկեր և չլուծված խնդիրներ«Այ անթասիբ, թաթերդ հեռու մեր սրբություններից». Ռուզաննա Ստեփանյանը՝ ՓաշինյանինԿաթողիկոս հանելու և նոր կաթողիկոս նշանակելու իրավունք ունի՞ ՓաշինյանըՄիջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մասնակցելու ենք ընտրություններին, որ ժողովուրդը իրական այլընտրանք ունենա․ Ավետիք ՉալաբյանԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին Ակցիա դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն ԿաթողիկոսիՉկա որևէ իրավական պետություն, որտեղ քրեական գործ հարուցվի հաղթանակած գեներալի կամ հոգևոր առաջնորդի նկատմամբ.«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՈւմ վարչապետը ասում է «ֆաս», բոլորը գնում են այդ ուղղությամբ․ Նաիրա ԳևորգյանՄենք միանշանակ հաղթելու ենք ընտրություններում․ «Ուժեղ Հայաստան»Կարևոր է ունենալ որակյալ մեծամասնություն. մեր ուժը նաև ներքին անկեղծության և մաքրության մեջ է. Դավիթ ՂազինյանԻ տարբերություն հայաստանյան պաշտոնյաների և իրենց երեխաների` Սարգիս Կարապետյանը շրջում է Երևանում առանց թիկնապահների․ Ալեքսանյան
Քաղաքականություն

Եթե Իրանը ներգրավվի պատերազմում, սահմանային լարվածություններն անխուսափելի են լինելու՝ հատկապես Սյունիքի հարավում. Աննա Կոստանյան

Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իրանի միջուկային կարողությունների ուղղությամբ հասցված նախահարվածով (preemptive strike) Իսրայելը հատուցեց ապրիլի սկզբին Դամասկոսում իր հյուպատոսարանի դեմ իրականացված հարվածի համար, այսպիսով նախազգուշական ուղերձ տալով նաև տարածաշրջանի մյուս խոշոր խաղացողներին։ Եթե այնուամենայնիվ լայնածավալ պատերազմ սկսվի, այն մեծ ռիսկեր է ստեղծելու ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ամբողջ Եվրասիական տարածաշրջանի համար։

Հայաստանը չի կարող խուսափել հնարավոր սպառնալիքներից և հետևանքներից, և եթե Իրանը ներգրավվի պատերազմում, սահմանային լարվածություններն անխուսափելի են լինելու՝ հատկապես Սյունիքի հարավում։

Եթե Իրանի որոշ շրջաններ ենթարկվեն ռմբակոծման, տարածաշրջանային որոշ ուղիներ ժամանակավոր կփակվեն։ Իսկ սա ունենալու է տնտեսական լուրջ հետևանքներ Հայաստանի համար՝ հաշվի առնելով Իրանի էներգետիկ և ապրանքային ուղիները, հատկապես՝ գազը և պարենը։ Պատերազմի դեպքում այդ մատակարարումները կարող են խաթարվել։

Լյանածավալ պատերազմն անմասն չի թողնելու Ռուսաստանին և Արևմուտքին, ու եթե ընդլայնվի, Ռուսաստանը և ԱՄՆ-ը հնարավոր է ակտիվանան՝ հատկապես Կասպից տարածաշրջանում։ Այս պարագայում Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ և ԵՄ-ի հետ համագործակցող երկիր, հայտնվելու է բարդ դիվանագիտական դիրքերում։

Իսրայել-Իրան պատերազմի ազդեցությունը, դուրս գալով մերձավորարևելյան շերտից և դառնալով գեոպոլիտիկ խնդիր, մարտահրավեր է Հարավային Կովկասի համար, որտեղ Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվացել են համատեղ զորավարժություններով։ Նախիջևանում դիտարկվում են զենքի կենտրոնացման և ռազմաբազաների ընդլայնման գործընթացներ։ Սա կարելի է դիտել որպես սահմանային ճնշման և ուժի ցուցադրման գործողություն Իրանի դեմ՝ Թուրքիայի մասնակցությամբ։ Անհրաժեշտության դեպքում Նախիջևանի ռազմաբազան կարող է վերածվել մարտավարական հենակետի, եթե Իրանը ներգրավվի լայնածավալ հակամարտության մեջ։ Որքան էլ որ Ադրբեջանը չցանկանա բացահայտ մասնակցել Իրանի դեմ ուղղակի պատերազմին, այնուամենայնիվ կաջակցի Իսրայելին և Թուրքիային լոգիստիկ, կիբեռ և հետախուզական մակարդակով։ Բաքուն կարող է տրամադրել հատուկ ռադարային հարթակներ կամ օդային տարածք՝ իսրայելական ԱԹՍ-ների և հետախուզական ինքնաթիռների համար։ Իսկ Թուրքիան ինչպես միշտ հանդես կգա որպես Իսրայելի և Արևմուտքի համար չհայտարարված ռազմավարական դաշնակից՝ քաղաքական հայտարարություններում պահպանելով հավասարակշռված դիրք՝ հանդես գալով իբր «հակամարտության կայունացման օգտին»։ Իհարկե այս ամենում Թուրքիան ունի իր սեփական հետաքրքրությունները Իրաքի քրդական շրջաններում, որտեղ Իրանի ազդեցությունն աճել է, և կօգտագործի Իրանի թուլացման ցանկացած հնարավոր պահ՝ ընդլայնելու իր ազդեցությունը Սիրիայում, Իրաքում և Հարավային Կովկասում։

Այս ամենում Հայաստանի համար մի շարք ռիսկեր են դիտվում։ Մենք հայտնվելու ենք հնարավոր բախման ճակատում՝ Սյունիքի և Նախիջևանին սահմանակից տարածքներում․ Իրանն այս ուղղությունները դիտում է որպես ռազմավարական գոտի (այս մասին ամիսներ ու տարիներ շարունակ խոսում եմ մասնագետները)։ Հնարավոր է կրկին լարվածություն առաջանա այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի շուրջ, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը կարող են փորձել ռազմական ճնշմամբ առաջ մղել այս օրակարգը՝ Իրանական կենտրոնի զբաղվածության ֆոնին։ Որքան էլ որ Թուրքիան ու Ադրբեջանը այս պահին չեն ձգտում բացահայտ ռազմական ներգրավման, սակայն նրանք ամբողջությամբ հանդես են գալիս որպես Իրանի տարածաշրջանային ճնշման թևեր։ Բաքվի վարքագիծը գուցե նույնիսկ սկսի կտրուկ փոխվել, եթե Իրանը թուլանա կամ պարտվի։

Իսկ այս ամենում ի՞նչ պիտի աներ խելամիտ ու ազգային իշխանությունը Հայաստանում, իհարկե պետք է սկսեր ամրացնել սահմանային անվտանգությունը, զարգացնել մատակարարման այլընտրանքային ուղիները, վերանայեր Իրանի հետ ունեցած ռազմավարական երկխոսության մակարդակը։ Սրանցից ո՞ր մեկն են անում, իհարկե պարզ է բոլորին, թե մարտահրավերները թողած ինչով է զբաղված օրվա ռեժիմը։