Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենուա Սողոմոնյանը Ռուբեն Վարդանյանի դատի մասինTeam Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaԱՄՆ-ում հոկեյի խաղի ժամանակ հրաձգnւթյnւն է տեղի ունեցել. կա երեք զnհ Սերտել պատմության դասերը՝ ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ և դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման, ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք. ՓաշինյանՏեսանք իրենց բարենորոգածը՝ իրենք սաղ լափեցին, անտուն-անտեղ արցախցուն թողեցին 40 հազար դրամի հույսինՆիկոլը թամամ խաչակնքվել չգիտի.էնքան անթասիբ ենք,թույլ ենք տալու Վեհափառի հետ էդ կերպ վարվի՞ ՔԿՀ-ների բարդակը վերացրեք․ վաղը, մյուս օր դուք եք էնտեղ նստելու, ճաշ ուտելու․ պահեստազորի փոխգնդապետՊարտադիր առողջության ապահովագրությունը Հայաստանում՝ ռիսկեր և չլուծված խնդիրներ«Այ անթասիբ, թաթերդ հեռու մեր սրբություններից». Ռուզաննա Ստեփանյանը՝ ՓաշինյանինԿաթողիկոս հանելու և նոր կաթողիկոս նշանակելու իրավունք ունի՞ ՓաշինյանըՄիջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մասնակցելու ենք ընտրություններին, որ ժողովուրդը իրական այլընտրանք ունենա․ Ավետիք ՉալաբյանԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին Ակցիա դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն ԿաթողիկոսիՉկա որևէ իրավական պետություն, որտեղ քրեական գործ հարուցվի հաղթանակած գեներալի կամ հոգևոր առաջնորդի նկատմամբ.«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՈւմ վարչապետը ասում է «ֆաս», բոլորը գնում են այդ ուղղությամբ․ Նաիրա ԳևորգյանՄենք միանշանակ հաղթելու ենք ընտրություններում․ «Ուժեղ Հայաստան»Կարևոր է ունենալ որակյալ մեծամասնություն. մեր ուժը նաև ներքին անկեղծության և մաքրության մեջ է. Դավիթ ՂազինյանԻ տարբերություն հայաստանյան պաշտոնյաների և իրենց երեխաների` Սարգիս Կարապետյանը շրջում է Երևանում առանց թիկնապահների․ Ալեքսանյան
Քաղաքականություն

Ուրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմից

«Քաղաքացիական պայմանագիրը» կրկին մոլեգնել է, ու կրկին պատճառն Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, ավելի ճիշտ, նրա երեկվա գրառումը՝ «Նիկոլիզմի վերջը» վերտառությամբ։ «20-րդ դարի սկզբին, այն է՝ 1903 թվականին, Ռուսաստանի կայսր Նիկոլայ երկրորդն օրենք ընդունեց Հայոց եկեղեցու գույքի բռնագրավման և հայկական դպրոցների փակման մասին։ Դա բողոքի և ընդվզման մի այնպիսի ալիք առաջացրեց հայ ժողովրդի բոլոր խավերում, ակամա խթանելով հայկական ազգայնականության ձևավորումը, որ Կայսրն ստիպված եղավ 1905 թվականին չեղարկել այդ օրենքը։ Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի»,- նշել է Տեր-Պետրոսյանը։

Ինչպես և սպասելի էր, իշխանական պատգամավորներին ու քարոզչամեքենային, հարակից ուժերին և փորձագետներին մի կենտրոնից հրահանգել էին հնարավորինս լպիրշ ձևակերպումներով պատասխանել Տեր-Պետրոսյանին, բովանդակային խոսքին արձագանքել հիշոցներով ու հայհոյանքներով։ Եվ բնական է, որ ամենամոլեգին վիրավորողներն այն քպականներն էին, ովքեր նախկինում եղել են Առաջին նախագահի աջակիցները։ Հենց այդ խումբն էլ, ասես, իր առջև խնդիր էր դրել գերազանցել բոլորին անմակարդակ հիշոցներով։

Առաջինն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էր, ում հայրը Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման օրոք նույն այդ պաշտոնն էր զբաղեցնում, հրաժարական էր տվել 1998 թ. փետրվարին, Առաջին նախագահի հետ։ «Այսինքն կաթողիկոսի՝ Աստծո առաջ տրված ուխտը պահպանել ակնկալելը նույնն է, ինչ եկեղեցու գույքը բռնագանձելն ու հայկական դպրոցներ փակելը: Ինչպիսի իմաստուն վերլուծություն»: Մեկ այլ նախկին «լևոնական»՝ ներկայումս վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ Տեր-Պետրոսյանին անվանել էր նորանկախ Հայաստանի նաև կաթողիկոսական ընտրությունների կեղծման կնքահայր՝ Վանոների միջոցով: «Այսպիսի խայտառակություններ գործած մարդը պետք է պարզապես լռի: Նրան ու իր հետևորդներին թվում է, թե մարդկանց հիշողությունը կարճ է»,-գրել էր Հարությունյանը՝ կոչ անելով ընդմիշտ փակել, իր ձևակերպմամբ, ԼՏՊ-ի էջը։ Իսկ ժամանակին Հարությունյանը մի քանի տակ էր ծալվում Առաջին նախագահի առջև, մտքով էլ չէր անցնի նրան դիմել ԼՏՊ-ով։

Ինքը՝ Փաշինյանն առայժմ չի արձագանքել, թեպետ, նրա մարդկային որակների բացակայությունը հաշվի առնելով, չի բացառվում։ Փոխարենը, մի գրառում էլ Աննա Հակոբյանն է արել՝ ակնարկներ անելով։ «Դու կարող ես գիտությունների դոկտոր լինել, նույնիսկ մի քանի մեռած լեզու իմանալ, բայց այնքան չինքնահաստատված ոչնչություն մնալ, որ կյանքի մայրամուտին, երբ պետք է որ հասած լինեիր իմաստնության գագաթնակետին, քո ամենաուժեղ կողմը շարունակի մնալ մարդկանց ծաղրելն ու վիրավորելը»,- գրել է Հակոբյանը։

Թերևս, իմաստ չկա որևէ մեկնաբանություն անելու։ Փաշինյանն ու իր թիմակիցները սեփական երկիրն են ուրացել, իրենց նախկին առաջնորդին ինչո՞ւ չպիտի ուրանային։

Նելլի Բադալյան