Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենուա Սողոմոնյանը Ռուբեն Վարդանյանի դատի մասինTeam Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaԱՄՆ-ում հոկեյի խաղի ժամանակ հրաձգnւթյnւն է տեղի ունեցել. կա երեք զnհ Սերտել պատմության դասերը՝ ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ և դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման, ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք. ՓաշինյանՏեսանք իրենց բարենորոգածը՝ իրենք սաղ լափեցին, անտուն-անտեղ արցախցուն թողեցին 40 հազար դրամի հույսինՆիկոլը թամամ խաչակնքվել չգիտի.էնքան անթասիբ ենք,թույլ ենք տալու Վեհափառի հետ էդ կերպ վարվի՞ ՔԿՀ-ների բարդակը վերացրեք․ վաղը, մյուս օր դուք եք էնտեղ նստելու, ճաշ ուտելու․ պահեստազորի փոխգնդապետՊարտադիր առողջության ապահովագրությունը Հայաստանում՝ ռիսկեր և չլուծված խնդիրներ«Այ անթասիբ, թաթերդ հեռու մեր սրբություններից». Ռուզաննա Ստեփանյանը՝ ՓաշինյանինԿաթողիկոս հանելու և նոր կաթողիկոս նշանակելու իրավունք ունի՞ ՓաշինյանըՄիջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մասնակցելու ենք ընտրություններին, որ ժողովուրդը իրական այլընտրանք ունենա․ Ավետիք ՉալաբյանԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին Ակցիա դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն ԿաթողիկոսիՉկա որևէ իրավական պետություն, որտեղ քրեական գործ հարուցվի հաղթանակած գեներալի կամ հոգևոր առաջնորդի նկատմամբ.«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՈւմ վարչապետը ասում է «ֆաս», բոլորը գնում են այդ ուղղությամբ․ Նաիրա ԳևորգյանՄենք միանշանակ հաղթելու ենք ընտրություններում․ «Ուժեղ Հայաստան»Կարևոր է ունենալ որակյալ մեծամասնություն. մեր ուժը նաև ներքին անկեղծության և մաքրության մեջ է. Դավիթ ՂազինյանԻ տարբերություն հայաստանյան պաշտոնյաների և իրենց երեխաների` Սարգիս Կարապետյանը շրջում է Երևանում առանց թիկնապահների․ Ալեքսանյան
Քաղաքականություն

Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շարունակելու գազագողությունը, եւ ինչու է լռում ՊԵԿ-ը՝ երբ ոտնահարվում են իր խոշոր հարկատուի շահերը

Մեր նախորդ հրապարակման մեջ, անդրադարձել էինք հայրենի արտադրության գազագողերի կողմից իրականացված կոռուպցիոն սխեմային եւ թալանին, երբ
մարզային բդեշխներ՝ Նահապետ Գեւորգյանը Նովոն, յուր որդիները, աշխատակիցը, մյուս դեպքում ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի՝Յուվեցի Կարոյի որդի հանրահայտ արտոնյալ գազագող Վիլոն ինչպես էին «ռեկետ արել» նախ «Գազպրոմ Արմենիային», իսկ հետո պետությանը՝ խուսափելով միլիարդավոր դրամների հասնող հարկերից:
Եւ չնայած այն բանին, որ գազագողության «ռեկետչիկների» դեմ հարուցված են քրեական գործեր, եւ մինչ այս պահը ընթանում է նախաքննություն, միեւնույնն է Վիլեն Կարապետյանին պատկանող գազալցակայաններում «կյանքը ուրախ է , ապրուստ ձրի», քանի որ Վիլոն շարունակում է «լեւի գազ վաճառել» ու շահույթ ստանալ ապօրինի:
Ընդամենը օրեր առաջ, Վիլոյին պատկանող թվով երեք գազալցակայաններում, ավելի ստույգ հունիսի 10-ին «Գազպրոմ»-ի ահազանգից հետո, երբ տրվում է հաղորդում հանցագործության մասին ինքնիրավչության եւ գազագողության հատկանիշներով, նույն օրը երեկոյան գազալիցքավորման կայանները փակվում են, սակայն հունիսի 12-ի երեկոյան չգիտես թե ում «հովերով ու թեւերով», Արարատի մարզում նորից հինգ գազալիցքավորման կայաններ ՝առանց «Գազպրոմի» թույլտվության, առանց հաշվիչի, առանց Չափագրության Ազգային ինստիտուտի կնիքի, կրկին բացվում են, ու միլիարդավոր դրամներ թռցրած Վիլոն բացեիաբաց շարունակում է գազ գողանալ ու  վաճառել`օրը ցերեկով….

Հ. Գ1

Ու հիմա ի՞նչ է ստացվում. ուժային ո՞ր կառույցներն են «ֆռռում» իրար վրա… թե՞ ամենակարող Վիլոյի «թուրը շարունակելու է կտրել» այնքան ժամանակ, քանի դեռ Արարատի մարզային ոստիկանությունը, առհասարակ Ներքին Գործերի նախարարությունը, ուսադիր կրող այրերը շարունակում են «ձկան պես լուռ մնալ» եւ խուլ ձեւանալ...


Ում է ձեռնտու.եւ ո՞ւր են հոսում, ու՞մ գրպաններում են տեղավորվում գազագող Վիլոյի «սեւ փողերը» ո՞վ կասի:
Մեր երկրում ի վերջո մի կենդանի «շոֆեռ» կա՞, մի գերատեսչություն կա՞, որ կարող է պատասխանատվություն կրել այս խայտառակության ու հանցավոր կոռուպցիոն սխեմայի համար:
Եւ կամ վերջապես ինչու՞ է անհաղորդ ստեղծված այս խայտառակ իրավիճակի նկատմամբ նույն ՊԵԿ-ը, ՊԵԿ-ի ղեկավար այրերը, երբ եռամսյակային կտրվածքով միայն երրորդ հորիզոնակը զբաղեցնող հարկատուդ հայտնվում է քցողների, ռեկետ անողների եւ այսօրինակ անկուշտ գայլերի ճանապարհը հարթողների ճիրաններում:


Եւ վերջապես Վիլո, ի՞նչ հարաբերություններ ունի  ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի հետ. իմանանք...  Ու էդ ճիշտ ա՞, Վիլո, որ նեղ «կռուգումդ» հաճախակի են պտտվում խոսակցություններ, որ Վարդանյանը «խաղցր աչքով է նայում» քեզ ու քո բիզնեսներին….

Ի՞նչ կասես՝Վիլո:
Դե չասենք էլ, որ այլեւս ԱՄՆ-ում հանգրվանած ՀՀ նախկին Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի համբավը դեռ հնչում է, որ «կրիշայություն» է արել ձեզ ու ձեր բիզնեսներին այսպես ասած…


Ինչեւէ, NewsMedia.am-ը ժամեր անց համապատասխան գրություններ կներկայացնի մի շարք գերատեսչությունների, որոնց պատասխանները ստանալուն պես կշարունակվի դիմակազերծումը՝ գազագողության ոլորտում մասնագիտացած բոլոր թայֆաբազների ու անկուշտների հետ կապված:

 

Հ.Գ 2

Հարգելի ՊԵԿ-ը մինչ Ձեզ եւս կհասցեագրվեն կոնկրետ հարցադրումներ, պատասխանեք մեկ պարզագույն հարցի. եթե ազգիս ամենակարող Վիլոն, ով ագարակներու եւ գազալցականներու տեր է , ինչպես է կարողանում առանց հաշիվ-ապրանքագիր ներկայացնելու գազ վաճառումել եւ եկամուտ ստանալ, եւ վերջապես ո՞վ եթե ոչ դուք. առաջնահերթ պետք է պաշտպանեք Ձեր հարկատուի՝տվյալ դեպքում նույն «Գազպրոմի» շահերն ու ոտնահարված իրավունքները…

Երբ խոսքը գնում է հստակ վնասի, հաշվարկված խաբեության և պետական անգործության մասին։ Երբ բիզնես միջավայրը դառնում է վայր, որտեղ խարդախները չեն վախենում խաբել խոշոր ներդրողին, իսկ պետությունն աչք է փակում, մենք այլևս չենք կարող խոսել ներդրումային գրավչության կամ տնտեսական վստահության մասին։
«Գազպրոմը» տարիներ շարունակ հանդիսացել է Հայաստանի տնտեսության ռազմավարական գործընկերը՝ ներդնելով միլիարդավոր դրամներ գազի մատակարարման, ցանցերի արդիականացման ու երկրի էներգետիկ կայունության ապահովման համար։ Իսկ այսօր, երբ ընկերության շահերը խախտվել են, ոչ մի պետական մարմին հանդես չի գալիս որպես պաշտպան։
Սա ոչ միայն խորը վտանգներ բերող պահվածք է, այլ նաև ուղիղ ուղերձ օտարերկրյա ցանկացած ներդրողի, որդ դուք միայն վճարեք հարկերը, իսկ երբ ձեզ խաբեն՝ մի սպասեք պաշտպանության…

Ինչու՞ է լռում ՊԵԿ-ը. Ինչու ՞ են գազագողերը մնում անպատիժ։ Ում շահերն են իրականում պաշտպանվում։
Այս հարցերը մենք բարձրաձայնելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը չի հիշում իր հիմնական պարտականությունը՝ պաշտպանել օրինական տնտեսվարողների շահերն ու քամուն շաղ տված իրավունքները:

Շարունակելի...