Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենուա Սողոմոնյանը Ռուբեն Վարդանյանի դատի մասինTeam Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaԱՄՆ-ում հոկեյի խաղի ժամանակ հրաձգnւթյnւն է տեղի ունեցել. կա երեք զnհ Սերտել պատմության դասերը՝ ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ և դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման, ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք. ՓաշինյանՏեսանք իրենց բարենորոգածը՝ իրենք սաղ լափեցին, անտուն-անտեղ արցախցուն թողեցին 40 հազար դրամի հույսինՆիկոլը թամամ խաչակնքվել չգիտի.էնքան անթասիբ ենք,թույլ ենք տալու Վեհափառի հետ էդ կերպ վարվի՞ ՔԿՀ-ների բարդակը վերացրեք․ վաղը, մյուս օր դուք եք էնտեղ նստելու, ճաշ ուտելու․ պահեստազորի փոխգնդապետՊարտադիր առողջության ապահովագրությունը Հայաստանում՝ ռիսկեր և չլուծված խնդիրներ«Այ անթասիբ, թաթերդ հեռու մեր սրբություններից». Ռուզաննա Ստեփանյանը՝ ՓաշինյանինԿաթողիկոս հանելու և նոր կաթողիկոս նշանակելու իրավունք ունի՞ ՓաշինյանըՄիջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մասնակցելու ենք ընտրություններին, որ ժողովուրդը իրական այլընտրանք ունենա․ Ավետիք ՉալաբյանԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին Ակցիա դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն ԿաթողիկոսիՉկա որևէ իրավական պետություն, որտեղ քրեական գործ հարուցվի հաղթանակած գեներալի կամ հոգևոր առաջնորդի նկատմամբ.«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՈւմ վարչապետը ասում է «ֆաս», բոլորը գնում են այդ ուղղությամբ․ Նաիրա ԳևորգյանՄենք միանշանակ հաղթելու ենք ընտրություններում․ «Ուժեղ Հայաստան»Կարևոր է ունենալ որակյալ մեծամասնություն. մեր ուժը նաև ներքին անկեղծության և մաքրության մեջ է. Դավիթ ՂազինյանԻ տարբերություն հայաստանյան պաշտոնյաների և իրենց երեխաների` Սարգիս Կարապետյանը շրջում է Երևանում առանց թիկնապահների․ Ալեքսանյան
Քաղաքականություն

Մերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը

Իրանա-իսրայելյան սրումը հանդարտվելու որևէ նշույլ ցույց չի տալիս։ Երեկ Իսրայելի հարվածներից հետո ուշ երեկոյան Իրանն էլ սկսել է գնդակոծել Թել Ավիվը, գրեթե 700 բալիստիկ հրթիռ ուղարկելով Իսրայելի ուղղությամբ։ Ու թեպետ թիրախներին հասել են այդ հրթիռների միայն 10 տոկոսը, բայց դա էլ բավարար էր Իսրայելում զգալի ավերածություններ անելու, ինչպես նաև՝ ռազմական էսկալացիան սրելու համար։ Վաղը Օմանում պետք է տեղի ունենային Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի հերթական բանակցությունները, բայց Իրանը հրաժարվել է մասնակցել այդ բանակցություններին։ Միացյալ Նահանգներն էլ չի հերքել, որ տեղյակ է եղել ու խրախուսել է Իսրայելի հարձակումը Թեհրանի դեմ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, թե Իրանին ևս մեկ հնարավորություն է տվել գործարք կնքելու։ «2 ամիս առաջ ես Իրանին 60-օրյա վերջնագիր տվեցի գործարք կնքելու համար։ Այսօր 61-րդ օրն է, և նրանք ոչինչ չեն արել»,- նշել է Թրամփը՝ հաստատելով, որ հենց իր համաձայնությամբ ու թույլտվությամբ է Իսրայելը հարձակվել Իրանի վրա։ Եվ այժմ հերթը Իրանին է, բայց Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային նշել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը անիմաստ է ռազմական հարվածից հետո, ու այժմ Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվելու է։

Ամերիկյան Wall Street Journal պարբերականն էլ նշել է, թե Իսրայելը միայն մեկօրյա հարվածով չի սահմանափակվելու, ռազմական պլանը առնվազն գծված է 14 օրվա համար, ինչը վկայում է, որ առաջիկա 2 շաբաթներին իրավիճակը կտրուկ սրվելու է, ընդ որում, ոչ միայն Իրանի և Իսրայելի, այլ նաև տարածաշրջանի մյուս երկրների համար։ Նման պարագայում Հայաստանի իշխանությունները կարևորագույն անելիքներ ունեն, այն է՝ ամրապնդել առնվազն հարավային դարպասների ամրությունը, զորաշարժեր իրականացնել և փակել հակառակորդի հարձակման հնարավորությունը։ Բնական է, որ նման տեղեկությունները չեն հաղորդվելու և չեն հայտարարվելու, բայց արդյոք Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որևէ դաս քաղո՞ւմ է այս իրավիճակից։ Բարդ է ասել։

Արինա Մակարյան