Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Ինչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել

Պաշտոնական Երևանը համառորեն չի հաստատում տեղեկությունները, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Էրդողանին։ Հիշեցնենք, մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, Փաշինյանը Թուրքիայի մեկնելու արդեն հունիսի 20-ին։ Փաշինյանի մամուլի քարտուղարը ԶԼՄ-ների հարցին ի պատասխան նշել էր, թե՝ «վարչապետի այցերի վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն տրամադրվում է անհրաժեշտ պահին»։

Երեկ էլ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի հերքել, որ Փաշինյանը մեկնելու է Թուրքիա, բայց թե ինչ օրակարգով, այդպես էլ չեն հաղորդում։ Թուրքական կողմից ևս որևէ տեղեկություն չկա Փաշինյանի հնարավոր այցի վերաբերյալ։ Ընդ որում, այցը ծրագրված էր մինչև Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրումը։

Այդուհանդերձ, ակնհայտ է, որ Թուրքիան հրաշալի տեղյակ էր, թե ինչ է կատարվում, միգուցե և տեղեկատվություն փոխանցել են նաև Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող իրենց խամաճիկին և այժմ փորձում են վերջին հրահանգները տալու վերջինիս, նաև հասկացնել, որ ստեղծված իրավիճակում, երբ Արևմուտքը Իսրայելին ամբողջությամբ հրահրում է Իրանի դեմ պատերազմ սկսելու և շարունակելու, խնդիրներ կարող կարող են առաջանալ նաև Հայաստանի համար։

Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի գործողությունները, Փաշինյանն էլ Չեխիայում կայացած համաժողովին նշել էր, որ մտահոգ են Իսրայելի հարձակումներից, բայց այժմ, նրան Անկարա կանչելով, Թուրքիան փորձում է վերջնականապես հասկանալ՝ արդյոք այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը անարյուն ճանապարհով է լուծելու՞, թե՞ ստիպված է լինելու ուժ կիրառել։ Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ այժմ սպասում են իրավիճակի հանգուցալուծմանը, Իրանի թուլացմանը, որպեսզի իրականացնեն իրենց վաղեմի ցանկությունները։ Այս իրավիճակում, երբ Արևմուտքն էլ մեծամասամբ խառնված է Իսրայելի կողմից, չի բացառվում, որ թուրք-ադրբեջանական տանդեմը լավ հնարավորություններ ստանա իր մտահղացած հրեշավոր քայլը իրականացնելու։ Թե ինչո՞վ են զբաղված Հայաստանի գործող իշխանությունները՝ պարզ է բոլորին։ 

Աննա Թադևոսյան