Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանա
Փողով զինվորական ծառայությունից ազատվելու օրինագիծը, որ ներկայացրել էր «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանը, երեկ 2-րդ անգամ չի ստացել Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի հավանությունը։ Տևական քննարկումներից, բուռն, ընդհուպ իրար վիրավորելուց հետո պարզվել է, որ նախագծին հավանություն է տվել 5 պատգամավոր, դեմ են եղել 4-ը։ Նախագծին հավանություն տալու համար անհրաժեշտ էր 6 քվե, բայց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերջին պահին ձեռնպահ է քվեարկել, ինքն էլ հայտարարել, որ նախագիծը ստացել է բացասական եզրակացություն։
Նիստի ընթացքում էլ քպականները վիրավորել են իրար, Քոչարյանը Սարգսյանին մեղադրել է ստելու, երևակայության գիրկն ընկնելու մեջ, երբ «Շիշ բռնողը» հայտարարել է, թե Անդրանիկ Քոչարյանն ի սկզբանե կողմ է եղել այս նախագծին, բայց վերջին պահին մտքափոխ է եղել։ ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ խմբակցությունում այս մեղադրանքներն ու իրար վրա գոռգոռալը միայն հանձնաժողովի հեռարձակվող նիստով չի սահմանափակվել։ Դրանից հետո պատգամավորներին հազիվ են իրարից բաժանել։
Քոչարյանը վաղուց ատամ ունի Շիշ բռնողի» դեմ, ի տարբերություն այդ հանձնաժողովի մյուս անդամների, Սարգսյանը երբեք էլ չի ենթարկվել Անդրանիկ Քոչարյանին, շատ դեպքերում էլ նրան հակառակ քայլեր է արել։ Ըստ երևույթին, պատգամավորին թվացել է, թե Անդրանիկ Քոչարյանի դիրքերը խմբակցությունում խարխլվել են և որոշել է այս անգամ էլ հարցը լուծել՝ նրա վրա գոռգոռալով, ընդհուպ մինչև Նիկոլ Փաշինյանին հասցնելով։
Միջադեպի մասին հասցրել է նաև Փաշինյանին և վերջինս սպառնացել է մանդատից զրկել Հայկ Սարգսյանին, որ նա չի ենթարկվում կուսակցության կարգապահությանը։ Առաջիկայում «Շիշ բռնողի» հարցը քննարկելու էր կուսակցության նախաձեռնող նիստում կամ խմբակցության ընդհանուր ժողովում, որից հետո որոշում են կայացնելու։
Հիշեցնենք՝ Փաշինյանից ավելի վաղ հեռացել էր «Շիշ բռնողի» եղբայրը՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ով վերջերս հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից, տարբեր տեսանյութեր հրապարակում՝ քննադատելով իշխանությանը, և լրջորեն հասցրել է նյարդայնացնել քպականներին։ Թերևս, մի sms էլ Հայկ Սարգսյանը կստանա։
Էմիլիա Մաթևոսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT