Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենուա Սողոմոնյանը Ռուբեն Վարդանյանի դատի մասինTeam Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaԱՄՆ-ում հոկեյի խաղի ժամանակ հրաձգnւթյnւն է տեղի ունեցել. կա երեք զnհ Սերտել պատմության դասերը՝ ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ և դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման, ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք. ՓաշինյանՏեսանք իրենց բարենորոգածը՝ իրենք սաղ լափեցին, անտուն-անտեղ արցախցուն թողեցին 40 հազար դրամի հույսինՆիկոլը թամամ խաչակնքվել չգիտի.էնքան անթասիբ ենք,թույլ ենք տալու Վեհափառի հետ էդ կերպ վարվի՞ ՔԿՀ-ների բարդակը վերացրեք․ վաղը, մյուս օր դուք եք էնտեղ նստելու, ճաշ ուտելու․ պահեստազորի փոխգնդապետՊարտադիր առողջության ապահովագրությունը Հայաստանում՝ ռիսկեր և չլուծված խնդիրներ«Այ անթասիբ, թաթերդ հեռու մեր սրբություններից». Ռուզաննա Ստեփանյանը՝ ՓաշինյանինԿաթողիկոս հանելու և նոր կաթողիկոս նշանակելու իրավունք ունի՞ ՓաշինյանըՄիջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մասնակցելու ենք ընտրություններին, որ ժողովուրդը իրական այլընտրանք ունենա․ Ավետիք ՉալաբյանԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին Ակցիա դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն ԿաթողիկոսիՉկա որևէ իրավական պետություն, որտեղ քրեական գործ հարուցվի հաղթանակած գեներալի կամ հոգևոր առաջնորդի նկատմամբ.«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՈւմ վարչապետը ասում է «ֆաս», բոլորը գնում են այդ ուղղությամբ․ Նաիրա ԳևորգյանՄենք միանշանակ հաղթելու ենք ընտրություններում․ «Ուժեղ Հայաստան»Կարևոր է ունենալ որակյալ մեծամասնություն. մեր ուժը նաև ներքին անկեղծության և մաքրության մեջ է. Դավիթ ՂազինյանԻ տարբերություն հայաստանյան պաշտոնյաների և իրենց երեխաների` Սարգիս Կարապետյանը շրջում է Երևանում առանց թիկնապահների․ Ալեքսանյան
Քաղաքականություն

Իսկանդարյանը հերթական օգնությունը ստանալու մոլուցքի պատճառով իրեն նույնացրել է իմ խոսքում նշված անձի հետ․ Տիգրան Ավինյանի հոր հայտարարությունը

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում այսօր կայացել  է Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի դեմ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ներկայացրած հայցի գործով դատական նիստը։ 

Արմեն Ավինյանի ներկայացուցիչ Մուշեղ Առաքելյանը ներկայացրել է իր վստահորդի հայտարարությունը, որը տրամադրվել է դատարանին և կցվել է գործին։

«Ցանկանում եմ նշել, որ «ամեն մի համբալ» բառացի նշանակում է «յուրաքանչյուր», ինչը համարվում է քանակական միավոր, այլ ոչ թե նշանակում է բոլորը։ Նշվածն առավել ևս որևէ կապ չունի և չի կարող ունենալ վարած մեքենայի մակնիշի կամ բնակության վայրի կամ օգտագործվող հեռախոսի տեսակի և այլնի հետ: Սակայն իմ արտահայտությունը պատճատռ է հանդիսացել մեկ անձի կողմից հայցադիմումի ներկայացման և սույն դատավարության իրականացման համար, ով ինքն իրեն դիտարկել է նշված խոսքերի հասցեատեր:

Կարծում եմ, որ սույն դատական գործը հայցվորի ենթադրաբար խախտված պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու մասին չէ, քանի որ կատարված հրապարակումը հերքելու կամ ներողություն խնդրելու պահանջներ նույնիսկ չեն ներկայացվել, այլ ներկայացվել է բացառապես դրամական պահանջ՝ 500.000 դրամի չափով: Սույն դատական գործը Ավինյանների ընտանիքի բարի համբավի հաշվին «աղմկահարույց» դատական գործընթացի միջոցով սեփական անձին հայտնիություն ապահովելու, սեփական վարկանիշը բարձրացնելու փորձ կատարելու մասին է: Դրա մասին են վկայում հայցվորի հրապարակային հայտարարությունները և սոցիալական ցանցերում դատավարության վերաբերյալ մեծաքանակ հրապարակումները: Պատճառներից հիմնականը, սակայն, կարծում եմ ուրիշի հաշվին գումար վաստակելու պատեհ առիթը բաց չթողնելն է: 

Նշված եզրահանգման համար հիմք են հանդիսացել ինձ հայտնի դարձած մի շարք հանգամանքներ, որոնցից մեկը օրինակ այն է, որ 2023 թվականին, երբ Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ Լեռնային Ղարաբաղում, որի արդյունքում արցախցիները բռնի տեղահանվեցին իրենց տներից, ՀՀ կառավարությունը մեր հայրենակիցներին սնունդով, ժամանակավոր կացարանով և անհրաժեշտ բժշկական օգնությամբ ապահովելու նպատակով սկսեց իրականցնել մի շարք ծրագրեր, որոնք ուղված էին բռնի տեղահանված անձանց կարիքները հոգալուն:

Նշված հենց այդ նույն օրերին արդեն իսկ ընտրված Երևանի ավագանու անդամ Գրիգոր Իսկանդարյանը և իր կինը՝ Ռեբեկա Առաքելյանը, բնակվելով Երևանում և համատեղ ունենալով կանխիկ 18.000.000 ՀՀ դրամ /համաձայն իրենց իսկ կողմից 19.11.2023 թվականին ներկայացված հայտարարագրերի/ չեն խորշել դիմել և ստանալ կարիք ունեցող բռնի տեղահանված անձանց համար նախատեսված օգնությունը, ընդ որում՝ երբեմն ամսեկան նույնիսկ 10.000 դրամ գումարի չափով, դրանով իսկ նվազեցնելով պետության հատկացրած այն գումարը, որով պետք է ապահովվեր իրական կարիք ունեցող անձանց գոյատևումը: Հայցվորի ընտանիքի կողմից բավականաչափ ֆինանսական միջոցներ ունենալու պայմաններում, պետությունից օգնություն ստանալը, կարծում եմ, գումար վաստակելու պատեհ պահի օգտագործում է, քանի որ այն ստացվել է իմ գնահատմամբ ակհայտ կարիք չունեցող անձի կողմից, ընդ որում, այն անձի, որի ներկայացրած խմբակցությունը յուրաքանչյուր առիթ բաց չի թողնում գործող իշխանությանը մեղադրել կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման կամ վատնման մեջ։

Հարկ է նշել, որ ուսումնասիրելով բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունները առաջանում է ողջամիտ կասկածներ այն մասին, որ Ռեբեկա Առաքելյանը, նրա ծնողները և եղբայրներն մինչև 19.09.2023 թվականը բնակվել են Հայաստանի Հանրապետությունում և վերջինիս ընտանիքը հնարավոր է առհասարակ չպետք է լիներ օգնության ծրագրերի շահառու, ինչի կապակցությամբ կարծում եմ իրավապահները կիրականացնեն քննություն: Հայցվորին սույն հայցադիմումը ներկայացնելուց առաջ ես չեմ ճանաչել և նրա մասին որևէ կարծիք չեմ ունեցել, ուստի համբալ չեմ համարել: Հայցադիմումի ներկայացումից հետո միայն տեղեկացել եմ նման անձի գոյության մասին, ինչպես նաև տեղեկացել եմ նշված և ներկայումս չբարձրաձայնվող այլ փաստերին, որոնց հիման վրա հայցվորի մասին ձևավորել եմ հստակ կարծիք: Ներկայումս պնդում եմ, որ նա միանշանակ համբալ չէ, սակայն ձևավորված կարծիքս այս փուլում բարձրաձայնելը նպատակահարմար չեմ համարում:

Փաստորեն, Իսկանդարյանը հերթական օգնությունը ստանալու մոլուցքի պատճառով իրեն նույնացրել է իմ խոսքում նշված անձի հետ՝ յուրաքանչյուրի փոխարեն դառնալով միակ քանակական միավորը»։