Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Մշտական անպատրաստություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բոլոր հնարավոր վատագույն սցենարներին պատրաստ լինելը ցանկացած պետության առաջնահերթ խնդիրներից է։ Ներկա ժամանակաշրջանը առավել հստակ է դա ապացուցում: Ու առաջին հերթին դա վերաբերում է արտակարգ իրավիճակներին։ Ընդ որում, խոսքը ոչ միայն հակամարտությունների կամ պատերազմների վտանգների մասին է, այլև եղանակային անոմալիաների ու տարերային աղետների, որոնք կլիմայի փոփոխության և գլոբալ տաքացման համատեքստում ավելի հաճախակի են դարձել։

Սակայն չափազանց մտահոգիչ է, որ Հայաստանը շատ դանդաղ կամ ընդհանրապես չի արձագանքում նման սպառնալիքներին։ Չկան նախապատրաստական աշխատանքներ։ Ինչ ծավալի փորձանք էլ գալիս է, գրեթե միշտ անպատրաստ ենք դուրս գալիս։ Օրինակ՝ նվազ տեղումների պարագայում, երբ երաշտային իրավիճակ ենք ունենում, պարզվում է, որ ժամանակին անհրաժեշտ քանակությամբ ջուր չի կուտակվել ջրամբարներում, ու ամեն անգամ կառավարությունը որոշում է ընդունում ավելացնել Սևանա լճից բաց թողնվող ջրի քանակը՝ խախտելով լճի էկոլոգիական բալանսը։ Երբ շատ տեղումներ ենք ունենում, նույնպես արտակարգ իրավիճակ ենք ունենում։ Մայրաքաղաքում ու այլ բնակավայրերում մի փոքր ուժեղ անձրևի դեպքում ջուրը կուտակվում է փողոցներում և անցումների տակ, ու այդ հատվածները կաթվածահար են լինում։

Այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին, դրա վառ վկայությունն է։ Երկրի հյուսիսայի հատվածում, մասնավորապես Գյումրիում, Վանաձորում, Ապարանում, Նոյեմբերյանում և այլուր հորդառատ անձրևները, կարկուտը, փոթորիկը և ուժեղ քամին աղետալի իրավիճակ են ստեղծել՝ լուրջ վնասներ պատճառելով։ Իհարկե, որևէ երկիր ապահովագրված չէ բնական աղետներից, այստեղ պատճառը, որքան էլ տարօրինակ թվա, հազիվ թե Նիկոլ Փաշինյանն է: Բայց ամբողջ հարցն այն է, որ նախ՝ որևէ նախապատրաստություն չկա արտակարգ իրավիճակների դեպքում, երկրորդ՝ դրանց տեղի ունենալուց հետո էլ պետական համակարգը շատ ուշացած է արձագանքում դրանց հետևանքները վերացնելու տեսանկյունից։

Ամենախորքային խնդիրը վերաբերում է հենց պետական կառուցվածքի ադեկվատությանն ու այդ կառուցվածքը ղեկավարողներին։ Շաբաթ և կիրակի օրերին, երբ երկրի մի հատվածում աղետալի իրավիճակ է, կառավարությունում հանգստի ռեժիմում էին։ Այնպիսի տպավորություն էր, որ ոչինչ էլ տեղի չի ունեցել։ Դե, մարդիկ հանգստանում են, հո «ինչ-որ» ավերածությունների համար իրենց կիրակին չէին զոհաբերելու: Եվ սա դեռ միայն ներքին կազմակերպվածության ձախողումն է։ Իսկ երբ դրան գումարում ենք միջազգային իրադարձությունների նկատմամբ Հայաստանի արձագանքի դանդաղկոտությունը, դառնում է պարզ, որ գործ ունենք կոնկրետ սպառնալիքների հետ։

Մինչև Հայաստանը համակերպվում է կտրուկ կամ անսպասելի միջազգային իրադարձություններին ու որոշում, թե դրանց ինչպես պետք է արձագանքի, արդեն տևական ժամանակ է անցած լինում ու անհրաժեշտ պահը՝ բաց թողնված։ Բայց երբ մեր երկիրը գտնվում է աշխարհաքաղաքականապես անկայուն ու բարդ տարածաշրջանում, պետք է հաշվի առնել զարգացումների յուրաքանչյուր ուղղություն։ Ու թեման լուրջ է հատկապես հնարավոր պատերազմի դեպքում, որն անընդհատ կախված է մեր գլխավերևում։ Բաքվից անընդհատ պահանջներ են հնչում, չի իջեցվում ռազմական հռետորաբանության մակարդակը։ Ու նույնիսկ ԱՄՆ-ից ու Ռուսաստանից են հնչում ահազանգեր, որոնցում չի բացառվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմի հնարավորությունը։

Իհարկե, բոլորս էլ ցանկանում ենք, որ խաղաղություն լինի, բայց դա չի նշանակում, որ չպետք է պատերազմի պատրաստ լինել։ Այնինչ, պետք է ընդունել, որ ո՛չ մեր պետությունը, ո՛չ էլ հասարակությունն այսօր պատերազմի պատրաստ չեն։ Չկան պատերազմին հարմարեցված ենթակառուցվածքներ, ապաստարաններ, պահեստարաններ, մատակարարման սխեմաներ և այլն, և այլն։ Մյուս կողմից՝ հանրությունն էլ պատշաճ տեղեկացված չէ, թե ինչ պետք է անի պատերազմական իրավիճակում։ Մարդկանց հետ այս ուղղությամբ աշխատելու քայլեր ընդհանրապես չկան։ Իսկ դրա արդյունքում, Աստված մի արասցե, եթե պատերազմական իրավիճակ լինի, ապա խուճապն անխուսափելի կլինի՝ հանգեցնելով աղետալի հետևանքների։ Նույնիսկ եվրոպական այն երկրներում, որտեղ պատերազմի հավանականությունը շատ փոքր է, սկսել են նախապատրաստվել պատերազմի հնարավոր սցենարների։ Ապաստարաններ, բունկերներ են կառուցում, համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծում, բնակչությանը նախապատրաստում և իրազեկող բուկլետներ բաժանում։ Իսկ Հայաստանում, որտեղ իրավիճակը շատ լուրջ է, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, իշխանությունները ուղտի ականջում քնած են։ Նրանք իրենց ճոխ կյանքն են վայելում, ի՞նչ աղետներ, ի՞նչ պատերազմի վտանգ, ի՞նչ ժողովուրդ...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում