Երևանում Իրանի դեսպանատունը պատասխանել է ԱՄՆ դեպանատան տարածած հաղորդագրությանը
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը, ի պատասխան Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության, որում զգուշացվում էր ԱՄՆ քաղաքացիներին չմոտենալ Հայաստանում Իրանի կառավարությանը վերաբերող կառույցներին, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը, Երևանի Կապույտ մզկիթին և Սյունիքի Իրանի հյուպատոսությանը, հանդես է եկել հայտարարությամբ։
Հայտարարությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է դեսպանատան աշխատակից Պույա Հոսեինին։
«Հանուն Ամենակարող Աստծո
Հաշվի առնելով Երևանում ԱՄՆ դեսպանության 2025 թ. հունիսի 16-ի հայտարարությունը, որի որոշ կետեր առնչվում են Իրանի Իսլամական Հանրապետությանն ու Հայաստանում իրանական կառույցներին, սույնով տեղեկացնում ենք, որ նշված հայտարարությունը կասկած է առաջացնում և շարունակությունն է հանդիսանում Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության հոգեբանական և լրատվական գործողությունների արշավի՝ ի աջակցություն Սիոնիստական ռեժիմի կողմից Իսլամական Հանրապետության տարածքի վրա անօրինական զինված հարձակմանը: Դրանց նպատակը քարոզչությունն է կասկածի ու վտանգի մթնոլորտ ստեղծել Հայաստանում իրանական կառույցների շուրջ միաժամանակ հանդիսանալով հայ ժողովրդի և Իրանի Իսլամական Հանրապետության ու նրա կառույցների միջև եղբայրական, բարեկամական ու խոր հարաբերությունների վրա բացասական ազդեցություն ունենալու փորձ:
Դատապարտելով ԱՄՆ դեսպանության այս մոլորեցնող և միջամտողական քայլը՝ հիշեցնում ենք, որ այն երկիրը, որի ներկայացուցչությունն է հանդիսանում այն, երկարամյա պատմություն ունի այլ երկրների ներքին գործերին միջամտելու մեջ։ Ցանկանում ենք հիշեցնել ԱՄՆ դեսպանությանը, որ նրա մոլորեցնող ու հնացած մեթոդները որևէ արժեք չեն ներկայացնում մեր բարեկամ և հարևան երկիր Հայաստանում։ Հայաստանի ժողովրդի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կապը անքակտելի է»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT