Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Փաշինյան
ԱԽ նիստ պարբերաբար է հրավիրվում, բայց հաղորդագրություններ չեն լինում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Իրան-Իսրայել պատերազմի հարցով ինչու Անվտանգության խորհրդի նիստեր չեն հրավիրվում և ի՞նչ վտանգ է սպառնում Սյունիքին:
«Նիստերը նրա համար չեն, որ Սյունիքի հետ կապված վտանգ կա, ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, չհիմնավորված և Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ և անորոշություններ գեներացնելու համար:
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի մասին նախագիծը և ինչպես ասել եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,-ասաց նա:
Դիտարկմանը՝ Ադրբեջանը շարունակում է կրակել Սյունքի գյուղերի վրա և չի արձագանքել Փաշինյանի առաջարկին ստորագրելու օրվա և տեղիօ հետ կապված, Փաշինյանն ասաց. «Մենք ասել ենք՝ հավատարիմ ենք մնալու խաղաղության օրակարգին, և մենք շարունակում ենք խորհրդակցությունները, բանակցություններն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների շուրջ և փորձում ենք ստեղծել այն միջավայրն ու պայմանները, որ դա հնարավոր լինի: Այո՛, ՀՀ շուրջ կան սպառնալիքներ, այդ սպառնալիքները եղել են միշտ, բայց նորությունն այն է, որ ՀՀ համար ստեղծվել են աննախադեպ հնարավորություններ, որոնք նախկինում երբեք չեն եղել: Հիմա ՀՀ-ն սպառնալիքները կառավարելու և հնարավորություններն օգտագործելու ավելի մեծ կարողություններ ունի»:
Անդրադառնալով գերիների հարցին, Փաշինյանն ասաց, որ գերիների և ընդհանրապես բոլոր հարցերով իրենք աշխատում են ամենօրյա ռեժիմով՝ նայած այդ օրն ինչ նոր հնարավորություններ ու մարտահրավերներ են ի հայտ գալիս, այդ բոլոր հարցերը չեն կարող օրակարգից դուրս լինել:




















Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
Դավաճանության 8 անսպասելի նշանները
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
Շնորհավորո՛ւմ ենք Սամվել Կարապետյանին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամ...
Սկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը
Իշխանությունը վայելում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը՝ ամենաբարձր մակարդակով․ Աննա Կոստանյան
Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասին