Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ

Իսրայելը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին չի դիտարկում որպես իր հարձակումների անմիջական թիրախ և չի ձգտում փոխել երկրում կառավարությունը, ասել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։

«Խամենեին մեր թիրախը չէ, և մենք ռեժիմի փոփոխության նպատակ չունենք... Սակայն պարզ է, որ դա (Խամենեիին սպանելը-Խմբ.) կլիներ կողմնակի ազդեցություն, որն Իրանի ժողովրդի համար օգտակար նշանակալի պատմական հետևանքներ կունենա», - ասել է Իսրայելի նախագահը Axel Springer մեդիա խմբին տված հարցազրույցում։

Հերցոգը շեշտել է, որ Իսրայելը չի ​​բացառում Իրանի հետ հակամարտության դիվանագիտական ​​լուծումը: Մեկնաբանելով այն հնարավորությունը, որ Միացյալ Նահանգները չեն միանա հակամարտությանը, նա ասել է՝ Իսրայելը «գիտի, թե ինչ անել»:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, այցելելով Բիր Շեբա քաղաքի «Սորոկա» բժշկական կենտրոն, որը երեկ ավելի վաղ խոցվել էր իրանական հրթիռով, չի բացառել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի դեմ հարվածը։ 

«Ոչ ոք անձեռնմխելի չէ: Բոլոր տարբերակները հնարավոր են: Բայց ավելի լավ է այս մասին չխոսել մամուլում», - ասել էր նա։

Նեթանյահուն ընդգծել էր, որ «այս գործողության ավարտին Իսրայելի նկատմամբ չի լինի ո՛չ միջուկային , ո՛չ բալիստիկ սպառնալիք»։

Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարություն է արել լրատվամիջոցների համար Հոլոնում ուղիղ հրթիռային հարվածի վայրում՝ սպառնալով սպանել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին։ 

Նրա խոսքով՝ «Խամենեիի՝ մերօրյա Հիտլերի վերացումը՝ Իսրայելի ռազմական գործողության նպատակներից մեկն է»:

«Խամենեիի պես բռնապետը, որը ղեկավարում է Իրանը և իր դրոշի վրա փորագրել է Իսրայելի ոչնչացումը, չի կարող շարունակել իր գոյությունը», - ասել է Իսրայել Կացը։

Կացը հավելել է, որ Խամենեին «մեծ գաղափարախոսական ազդեցություն ունի, նա իր բոլոր ռեսուրսներն օգտագործում է այդ գործի համար»: 

«Եվ այսօր մենք տեսնում ենք ապացույցներ, որ նա հրաման է տալիս կրակել հիվանդանոցների վրա: Մենք տեսնում ենք, որ նա չպետք է լինի օրակարգում», - ասել է Կացը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի  Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նույնիսկ չի ցանկանում քննարկել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին սպանելու հնարավորությունը։

«Եթե թույլ կտաք, հուսով եմ, որ սա կլինի Ձեր հարցի ամենաճիշտ պատասխանը. «Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել նման հնարավորությունը»», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը, եթե Իսրայելը սպանի այաթոլլահին։

AFP Europe-ի խմբագիր Քարիմ Թալբին նշել է, որ նման հնարավորությունը «արդեն բացահայտորեն քննարկվում է» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից։

«Ես լսել եմ այս ամենը, բայց նույնիսկ չեմ ուզում քննարկել դա», - պատասխանել է Պուտինը։

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը պատասխան հարձակում է իրականացրել։ Հաջորդ օրերին երկրները կրկին փոխանակվել են հարվածներով։ Երկու կողմերն էլ հայտնել են այդ հարձակումների հետևանքով զոհերի և վիրավորների մասին։ Փոխադարձ հարվածները շարունակվում են։