Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանական քարոզչության, հատկապես «երկրորդ շարքի» քպական ոչ այնքան «կարկառունների» մանիպուլ յատիվ հնարքներից մեկն այն է, որ ընդդիմախոսներին սկսում են մեղադրել... թշնամուն «բան հուշելու», թշնամիներին «օգնելու» մեջ: Դա այն կարգի ցինիզմ է ու անպատկառություն, որ հանիրավի թիրախավորված ընդդիմախոսը կարող է մի պահ անգամ կարկամել, քանի որ Փաշինյանի կամ նրա կարկառունների կողմից նման մեղադրանքն ուղղակի էպիկական է հնչում:

Բայց, ի տարբերություն փաշինյանական քարոզիչների և հենց Փաշինյանի մտացածին մեղադրանքների, հակառակ երևույթն այնքան ցցուն է, որ այստեղ բավարար է սոսկ բացահայտ փաստերի թվարկումը, որպեսզի պատկերն ու հետությունը ինքնըստինքյան պարզ լինեն:

Եվ այսպես. Ռուբեն Վարդանյանը հայ խոշոր գործարար է և բարերար: Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով Ռուբեն Վարդանյանը հայտնվել է ադրբեջանական գերության մեջ, Բաքվի բանտում ու մեղադրյալի աթոռին՝ Ալիևի հրամանով իրականացվող «հայերի դատավարություն» ֆարսի շրջանակներում:

Զուգահեռաբար, հայ խոշոր գործարար և բարերար Սամվել Կարապետյանը հենց այս օրերին ՀՀ իշխանությունների, կոնկրետ՝ Փաշինյանի անձնական հրահանգով, բացահայտորեն հանիրավի կերպով ու բացարձակապես մտացածին մեղադրանքով կալանավորվել է, պայմանական ասած՝ Երևանի բանտում է: Թե՛ Ռուբեն Վարդանյանը, թե՛ Սամվել Կարապետյանը տարբեր ժամանակներում շատ բան են արել նաև Արցախի համար: Բավարար է հիշել, թե Սամվել Կարապետյանի նվիրատվությամբ ինչ ժամանակակից հիվանդանոց կառուցվեց Ստեփանակերտում: Ու ոչ միայն դա:

Բայց տվյալ դեպքում մեզ հետաքրքրողն ու առանձնահատուկ ուշադրության արժանի իրողությունն այն է, որ Փաշինյանն ու Ալիևը գործում են միանգամայն սինխրոն, զուգահեռ ու ձեռք ձեռքի, կարելի է ասել: Անգամ միևնույն իշխանության երկու օղակներ այնքան համահունչ չեն գործում, որքան Փաշինյանն ու Ալիևը:

Եթե այս հարցում հոգու խորխորատներում ինչ-որ կասկածի հյուլեներ ունեցողներ են մնացել, ապա առաջին հերթին՝ նրանց, ինչպես նաև՝ մյուս բոլոր մեր ընթերցողների ուշադրությունը հրավիրում ենք հետևյալ փաստերի վրա:

Ուղիղ չորս տարի առաջ՝ 2021 թ. հունիսի 18-ին, ադրբեջանական գլխավոր դատախազությունը, մտացածին մեղադրանքներով (զենքի ապօրինի շրջանառություն, պատերազմի հրահրում, մաքսանենգություն և այլն) միջազգային հետախուզում հայտարարեց Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի և «Royalsys Engineering» ընկերության ղեկավար Դավիթ Գալուստյանի նկատմամբ: Ավելին, Իլհամ Ալիևը բառացիորեն օրերս հիշեցրեց իր գլխավոր դատախազության այդ որոշման մասին: Իսկ 2025 թ. հենց հունիսի 18-ին Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումային «հանձնարարությամբ» նրա ենթակաները կուրորեն հարձակվում են Սամվել Կարապետյանի վրա և, չունենալով և ոչ մի իրավական հիմնավորում, կալանավորում:

Չափազանց շատ ու, կներեք, զռռացող են համընկնումները, որպեսզի դա պատահականություն համարվի:

Հաջորդը. ադրբեջանական գերության մեջ են հայտնվել և «դատավարական» տեռորի տակ են գտնվում ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը: Սա՝ Ալիևի ռեժիմի մասով:

Փաշինյանական իշխանությունը քաղաքական պատճառներով քրեական հետապնդում է իրականացնում ԼՂՀ առաջին նախագահ, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

Շարունակենք: Բացառապես «չոր» փաստեր:

Արցախի՝ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Մանուկյանը (ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրը) այժմ Բաքվում են, գերված, թշնամական «դատարանում», մեղադրյալի նստարանին:

Իսկ ի՞նչ «հաջողություններ» ունի այդ ուղղությամբ Նիկոլ Փաշինյանը՝ իր գործընկեր Ալիևի հետ «համեմատած»:

ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարներ, փոխնախարարներ, ԼՂՀ ՊԲ հրամանատարներ, փոխհրամանատարներ, Արցախի առաջին պատերազմում, առհասարակ երկրի պաշտպանության գործում դերակատարում ունեցած զինվորական բարձրաստիճան գործիչներ Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, Մովսես Հակոբյանը կա՛մ հետախուզման մեջ են, կա՛մ «անցնում» են որևէ մտացածին մեղադրանքով «կարված» գործով: Այսինքն՝ էլի դատերի մեջ են:

Ավելին, դատական խնդիրներ ունեն նաև Ջալալ Հարությունյանը, Միքայել Արզումանյանը, որ եղել են ՊԲ հրամանատարներ: Ամեն պարագայում սա բնութագրական է: Այն աստիճան, որ հավել յալ հիմնավորումներ բերելու կարիք, կարծում ենք, չի զգացվում:

Եթե այսքանից հետո դեռ էլի կասկածողներ կան, ապա հիշեցնենք նաև այն հատկանշական ու համեմատաբար թարմ փաստը, որ ալիևյան ռեժիմի սպասարկու «հոգևոր առաջնորդ» Ալլահշուքյուր Փաշազադեն և ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը գրեթե միաժամանակ ու, ինչպես ասում են, «պասերով» սկսեցին հարձակումը Հայ առաքելական եկեղեցու վրա:

Այս ամենը բավականին խոսուն ու լրացուցիչ ընդգծում է այն տեսակետը, որ Ալիևն ու Փաշինյանը գործում են միանգամայն սինխրոն, զուգահեռ: Սա՝ եթե չհաշվենք Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ, ՀՀ Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը չեղարկելու, Հայաստան ադրբեջանաթուրքական «փախստականների» զանգվածային ներխուժման հարցերի շուրջ նրանց հովվերգական միաձայնությունը: Ուշագրավ «սինխրոնիզացիա» է, ինչ խոսք...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում