Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Թուրքիայի հետ հնարավոր է ունենալ լավ հարաբերություններ և խաղաղություն, եթե Հայաստանը Ռուսաստանի կողքին է. Մհեր Ավետիսյան

Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 
 
Այո, Հայաստանը պետք է փորձի Թուրքիայի հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ և հնարավորության դեպքում նաև կառուցի դիվանագիտական հարաբերություններ։ Այո, պետք է հասնել նրան, որ մի գեղեցիկ օր Թուրքիան Հայաստանում ունենա դեսպանատուն, իսկ Հայաստանը՝ Թուրքիայում։ Առավել ևս, երբ այսօր Ռուսաստանը հստակ ազդարարում է, որ մեր տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային խաղացողներով, այսինքն՝ 3+3 ֆորմատով, իսկ այդ 3-ից մեկը Թուրքիան է։ Բայց Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելը ունի գեոպոլիտիկ և քաղաքական հստակ բանաձև, որի խախտման պարագայում ոչ միայն հարաբերություններ չեն ձևավորվելու, այլ՝ խաղաղություն մեր ռեգիոնում չի լինելու։
 
Ո՞րն է այդ բանաձևը, որպեսզի Թուրքիայի հետ մենք կարողանանք ունենալ նորմալ հարաբերություններ, մեր ռեգիոնում լինի խաղաղություն, և Թուրքիան չունենա նպատակներ Հայաստանը գրավելու կամ թուրքացնելու, ինչպես այսօր շատերն ասում են։ Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին։ Հայաստանը իր անվտանգության խնդիրը կարող է լուծել բացառապես Ռուսաստանի կողքին կանգնելով և հրաժարվելով երկու լարի վրա խաղալու քաղաքականությունից, որը շատերը անվանում են ոչ թե երկու լարի վրա խաղալու, այլ բալանսավորելու քաղաքականություն։ Այդ քաղաքականությունը չի բերելու մեր տարածաշրջանում խաղաղության։ Երբ Թուրքիան լսում է, որ Հայաստանը 3+3 ֆորմատով փորձում է լուծել տարածաշրջանի անվտանգության խնդիրները, բայց մյուս կողմից հայտարարում է, որ Հայաստանը պետք է դառնա Եվրամիության անդամ, այսինքն՝ գնա Արևմուտք, կամ երբ լսում է, որ Հայաստանը Ֆրանսիայի հետ ունենալու է բարեկամական հարաբերություններ, այն պարագայում, երբ Ֆրանսիան ուղիղ ցանկանում է պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի դեմ, և Հայաստանը շարունակում է նրանից զենք գնել, Թուրքիան սկսում է մտածել, որ սա իր համար աշխարհաքաղաքական շատ հարմար առիթ է ստեղծված իրավիճակն օգտագործելու՝ ձևացնելու, թե իբր լսելով ռուսներին, ինքն էլ 3+3 ձևաչափով լուծում է տարածաշրջանային խնդիրները, բայց ճիշտ պահին Ադրբեջանի և Հայաստանի հակասությունը օգտագործելով, խրախուսելու է Ադրբեջանին պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Եվ դա հիմնավորվելու է, որ Հայաստանը խաբում է տարածաշրջանային խաղացողներին և խնդիրները չի լուծում 3+3 ֆորմատով, այլ միայն ձևացնում է դա, և իրականում ռեգիոն է բերում արևմտյան խաղացողներին՝ ինքն էլ ցանկանալով ինտեգրվել դեպի Արևմուտք։ Սա մենք պետք է հստակ գիտակցենք։
 
Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգության ճարտարապետությունը պետք է կառուցի Ռուսաստանի հետ համատեղ և պետք է շահագրգռված լինի ստիպելու տարածաշրջանային բոլոր պետություններին, որպեսզի նրանք ևս խնդիրները լուծեն Ռուսաստանի առաջարկած ճարտարապետության ձևաչափով։ Բայց այսօր, ցավոք սրտի, Հայաստանն ինքն է Արևմուտք գնալու և երկու լարի վրա խաղալու երազանքներով խոչընդոտում, որպեսզի մեր ռեգիոնում ձևավորվի Ռուսաստանի կողմից առաջարկված անվտանգության ճարտարապետությունը։ Մենք միշտ մտածել ենք, կամ մեզանից շատերը, որ Ռուսաստանը մեզ առաջին հերթին պետք է նրա համար, որ մեզ պաշտպանի Թուրքիայից, և դրանում ճշմարտություն կա։ Բայց այսօր շատերին թվում է, թե եթե Հայաստանը Թուրքիայի հետ ունենա լավ հարաբերություններ, Ռուսաստանն այլևս մեզ պետք չէ, և մենք կկարողանանք Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալով գնալ դեպի Արևմուտք։ Սա ոչ միայն կեղծ է, այլև վտանգավոր տեսակետ։ Եվ պատմությունն արդեն ցույց է տվել, որ սա հենց այն է, ինչ ցանկանում է Թուրքիան՝ համոզել, խաբել Հայաստանի իշխանություններին, թե հնարավոր է Թուրքիայի հետ ունենալ լավ հարաբերություններ առանց լինելու Ռուսաստանի անվտանգության ծիրում։ Եվ այն պահին, երբ Հայաստանն այդ ռուսական ծիրից դուրս է գալիս, Թուրքիան ցույց է տալիս իր իրական դեմքը՝ մեկ օրում բարեկամից դառնալով Հայաստանի համար թշնամի։
 
Ձևակերպեմ բանաձևը շատ կարճ. Թուրքիայի հետ հնարավոր է ունենալ լավ հարաբերություններ և խաղաղություն, եթե Հայաստանը Ռուսաստանի կողքին է։ Եթե Հայաստանը հեռանում է Ռուսաստանից՝ Թուրքիան միևնույնն է փորձելու է կամ իր ձեռամբ, կամ (այսօր նաև) Ադրբեջանի ձեռամբ գրավել ողջ Հայաստանը։ Սա բանաձև է, որը չհասկացողները չունեն իրավունք խոսելու մեր երեխաների, մեր ծնողների ու մեր պետության ապագայի մասին։