Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Բավական է ուշադիր հետևել Նիկոլ Փաշինյանի գրառումներին, թեկուզ միայն վերջին 1 շաբաթվա կամ 10 օրվա ընթացքում, ու հստակ պատկեր կստացվի, թե իրականում ի՞նչ վիճակում է նա: Նկատի ունենք՝ հանրային-քաղաքական ու հասարակական ընկալման առումով:
Նախ՝ Փաշինյանի գրառումների արձագանքների բացարձակ մեծամասնությունը՝ մոտ 80-90 տոկոսը, նրան հասցեագրված անվանարկումներ են: Կոպիտ, անմեջբերելի արտահայտություններ են, եթե ավելի կոշտ բառեր չնշենք: Այսինքն, Փաշինյանի հակավարկանիշը ոչ միայն իրական կյանքում, այլև սոցցանցերում է աստղաբաշխական ցուցանիշների հասել: Փաշինյանի վարկանիշային անկումն այնքան սրընթաց է, որ շուտով նրա կառավարության՝ իբր տիեզերք արձակված արբանյակներին «վազանց» կանի:
Դա հասկանալի է, դա ակնհայտ է, որն ապացուցելու կարիք չունի. բավական է միայն փողոց դուրս գալ: Լավ, իսկ ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանի «կողքին», ովքե՞ր են նրա կողմնակիցները: Ավելի ճիշտ է ասել՝ ովքե՞ր են շարունակում մնալ «նիկոլական»:
Այստեղ միանգամից մի կողմ ենք դնում նրա «թիմն» ու «մերձավոր շրջապատը»: Մի կողմ ենք դնում, քանի որ ակնհայտ է՝ նրանք կորցնելու շատ բան ունեն, խորապես թքած ունեն Հայրենիքի, պետության, ժողովրդի ու նրա ճակատագրի վրա: Նրանց համար աշխարհում ամենակարևոր բաներն իրենց պաշտոններն են ու իրենց փողը, իրենց պարգևավճարները, ինչպես ժամանակին Փաշինյանն էր ասում՝ բյուջետային «լափամանը»:
Մի կողմ ենք դնում նաև սոցցանցային ֆեյքերին: Հասկանալի է, որ որոշակի իշխանական կամ նրանց հարող կառույցներ զբաղված են ֆեյքեր բուծելով ու դրանցով սոցցանցային տարածք «լցնելով»: Անդեմ, աննկար ինչ-որ «կերպարներ» են: Ավելին, երբ նայում ես, թե ովքեր են «սրտիկել» (չափազանց հավանել) Փաշինյանի գրառումները, զավեշտական պատկեր է ստացվում, քանզի ակնհայտ է դառնում, որ դրանք «բոտ» միացրած մեխանիզմով ստեղծված՝ արհեստական «օգտատերեր» են, առավելապես տարբեր ազգերի «ներկայացուցիչներ»:
Մնում են մի քանի իրական օգտատերեր, որոնք դեռ գրում են՝ «Նիկոլ խզոր», «Նիկոլ վարչապետ», «մեր փրգիիիչ» ու նման՝ վաղուց ծիծաղաշարժ դարձած բաներ: Ընդ որում, հաճախ 1-2 նման անձինք ապահովում են դրական կարծիքների մի 20-30 տոկոսը՝ նոն-ստոպ գրառումներ անելով նույն «ստատուսի» տակ: Բայց ամենատիպիկը, որ մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, այն է, որ նրանց ճնշող մեծամասնության գրառումները անգրագետ կամ կիսագրագետ շարադրանքով են, խայտառակ տառասխալներով, առավելապես՝ լատինատառ, ու հիմնական գրածներն էլ նույն բովանդակությունն ունեն. ինչպես վերը նշեցինք՝ «խզոր Նիկոլ»-ի հանգվույն:
Ասեք, որ շատ բնութագրական է...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT