Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ հայտնի դարձավ, որ Էրդողանի հրավերով Փաշինյանը մեկնելու է Թուրքիա, մի կողմից թեզեր էին գեներացվում, թե դա պատմական այց է լինելու, մյուս կողմից՝ թե առնվազն համատեղ հայտարարություն է լինելու։ Դրանով սպասումներ էին գեներացվում նաև հանրության շրջանում՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։

Սակայն եղավ այն, ինչ եղավ, ու այստեղ ոչ պակաս կարևոր է երկու հարց՝ ի՞նչ հետևանքներ են սպասվում հանդիպումից հետո, և ինչո՞ւ է թուրքական կողմը հենց այս փուլում այսպես ակտիվացրել իր դիվանագիտությունը։ Հաշվի առնելով տարածաշրջանում առկա իրավիճակը, երբ Իրանը Իսրայելի հետ բախումներով է զբաղված, իսկ Ռուսաստանը ներգրավված է Ուկրաինայի դեմ պատերազմում, Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի ամրապնդման համար անհրաժեշտ հող է ստեղծվում։ Ուստի, Անկարան ձգտում է միջնորդի ու արբիտրի դերակատարություն ստանձնել նաև մեր տարածաշրջանում։ Եվ Փաշինյան-Էրդողան հանդիպման նախօրեին Ալիևի այցը Թուրքիա այս առումով խորհրդանշական էր, որպեսզի ճշգրտվեր նաև Ադրբեջանի դիրքորոշումը՝ կապված Հայաստանի հետ խաղաղության գործընթացի հետ։ Չէ՞ որ թուրքական կողմը հայտարարել է, որ եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, ապա ավտոմատ կկարգավորվեն նաև հայթուրքական հարաբերությունները։ Այսքանից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ Ալիևը նոր պահանջներ է առաջ քաշել կամ չի համաձայնել թուրքական առաջարկներին՝ կապված խաղաղության գործընթացում առաջընթաց արձանագրելու հետ, դրա համար էլ Ադրբեջանի նախագահը նախքան Փաշինյանի գնալը մեկնեց Թուրքիայից՝ փակելով եռակողմ հանդիպման հնարավորությունը։ Մյուս կողմից էլ՝ հատկանշական է, որ Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ բովանդակային առումով որևէ գործնական քայլի մասին չէր նշվում։

Ուշադրության է արժանի, որ Թուրքիա կատարած այցից առաջ Ալիևը պահանջել էր, որ Հայաստանն ընդունի հարյուր հազարավոր ադրբեջանցիների «վերադարձն» իրենց «պատմական հողեր»։ Իսկ մի քանի օր անց էլ Բաքվի ջանքերի արդյունքում իսլամական երկրները Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում հորդորում են Երևանին կատարել Բաքվի պահանջները։ Այսինքն, այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում ձևախեղված ու կեղծ հայտարարություններով փորձում է «պատրաստել» հանրությանը նոր զիջումների, իսլամական պետությունները պարզ ու բաց ասում են՝ «մենք չենք հավատում քո խաղաղասիրությանը», «մենք աջակցում ենք Ադրբեջանին»: Փաստացի, աշխարհաքաղաքական լարված իրավիճակում Ադրբեջանն ու Թուրքիան ավելի մեծ համարձակություն են ձեռք բերում, իսկ Փաշինյանի «սիրալիությունները» ոչ միայն չեն մեղմացնում այս նկրտումները, այլ ընդհակառակը՝ խրախուսում են հակահայկական արշավները։

Ընդ որում, չի բացառվում, որ ՓաշինյանԷրդողան հանդիպման ժամանակ հենց թուրքական ու ադրբեջանական պահանջների մասով է քննարկում տեղի ունեցել, որտեղ թուրքական կողմը, իր սովորույթի համաձայն, նախապայմանների տեսքով նշել է, թե ինչ քայլեր պետք է անի հայկական կողմը։ Հատկանշական էր, որ Փաշինյանը հայտարարում էր, թե Թուրքիայի հետ հարաբերությունները սկսելու է զրոյական կետից։ Սա իսկապես վտանգավոր է, հատկապես եթե հիշենք, որ մի ժամանակ էլ հայտարարում էր, թե Արցախի վերաբերյալ բանակցություններն է սկսում զրոյական կետից, իսկ վերջում կորցրինք Արցախը։

Մյուս հարցը, որի վրա արժե կենտրոնանալ, վերաբերում է նրան, որ ստամբուլահայերի հետ հանդիպմանը Փաշինյանն իսկապես շատ վտանգավոր ուղերձներ էր փոխանցում։ Նա նշում էր, թե իբր Թուրանը մեզ համար վտանգ չէ, ուրիշ տեղից են մեզ հայրենասիրություն սովորեցրել (նկատի ունի Ռուսաստանին), Թուրքիայից ընդամենը ճանապարհ են ցանկանում, որ ակտիվացնեն կապերն Ադրբեջանի, Միջին Ասիայի ու Չինաստանի հետ։

Արցախյան երկրորդ պատերազմի օրերին Փաշինյանը հայտարարում էր, թե Թուրքիան փորձում է տարբեր կողմերից ծավալվել և գալիս է մեր տարածաշրջան, որպեսզի Հայոց ցեղասպանության ժամանակ իր կողմից իրագործածը շարունակի։ Հիմա ի՞նչ, Թուրքիան Ադրբեջանի հաղթանակից հետո փոխվե՞ց։ Փաշինյանն այդ ինչպե՞ս լիովին մտքափոխվեց այն պայմաններում, երբ թուրքական ծրագրերում որևէ փոփոխություն չկա։

Նորություն չէ, որ պանթուրքական ծրագրերը ուղղակի վտանգ են Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար։ Իսկ այսօրվա պայմաններում, երբ միջազգային հարաբերություններում գերակշռող է դառնում ուժի գործոնը, վտանգն ավելի հրատապ է դառնում։

Հենց դրա շրջանակներում է թե՛, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» և թե՛ ադրբեջանցիների «վերադարձի» հարցը։ Այլ հարց է, որ Փաշինյանի խնդիրը այնպիսի պայմանների ստեղծումն է երկրի ներսում, որ ճանապարհ կհարթի հերթական զիջումների համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում