Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենուա Սողոմոնյանը Ռուբեն Վարդանյանի դատի մասինTeam Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaԱՄՆ-ում հոկեյի խաղի ժամանակ հրաձգnւթյnւն է տեղի ունեցել. կա երեք զnհ Սերտել պատմության դասերը՝ ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ և դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման, ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք. ՓաշինյանՏեսանք իրենց բարենորոգածը՝ իրենք սաղ լափեցին, անտուն-անտեղ արցախցուն թողեցին 40 հազար դրամի հույսինՆիկոլը թամամ խաչակնքվել չգիտի.էնքան անթասիբ ենք,թույլ ենք տալու Վեհափառի հետ էդ կերպ վարվի՞ ՔԿՀ-ների բարդակը վերացրեք․ վաղը, մյուս օր դուք եք էնտեղ նստելու, ճաշ ուտելու․ պահեստազորի փոխգնդապետՊարտադիր առողջության ապահովագրությունը Հայաստանում՝ ռիսկեր և չլուծված խնդիրներ«Այ անթասիբ, թաթերդ հեռու մեր սրբություններից». Ռուզաննա Ստեփանյանը՝ ՓաշինյանինԿաթողիկոս հանելու և նոր կաթողիկոս նշանակելու իրավունք ունի՞ ՓաշինյանըՄիջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մասնակցելու ենք ընտրություններին, որ ժողովուրդը իրական այլընտրանք ունենա․ Ավետիք ՉալաբյանԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին Ակցիա դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն ԿաթողիկոսիՉկա որևէ իրավական պետություն, որտեղ քրեական գործ հարուցվի հաղթանակած գեներալի կամ հոգևոր առաջնորդի նկատմամբ.«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՈւմ վարչապետը ասում է «ֆաս», բոլորը գնում են այդ ուղղությամբ․ Նաիրա ԳևորգյանՄենք միանշանակ հաղթելու ենք ընտրություններում․ «Ուժեղ Հայաստան»Կարևոր է ունենալ որակյալ մեծամասնություն. մեր ուժը նաև ներքին անկեղծության և մաքրության մեջ է. Դավիթ ՂազինյանԻ տարբերություն հայաստանյան պաշտոնյաների և իրենց երեխաների` Սարգիս Կարապետյանը շրջում է Երևանում առանց թիկնապահների․ Ալեքսանյան
Քաղաքականություն

Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած աշխատանքային այցը քանի օր շարունակ քննարկումների առանցքում է: Ընդ որում, ոչ այնքան բուն հանդիպման հետ կապված, քանի որ պաշտոնական չոր հաղորդագրությունից զատ ոչինչ հայտնի չէ (գաղտնիք է, էլի, ընդ որում՝ զրոյական կետից սկսվող, որն արդեն իսկ անհանգստացնող է) որքան դրան հետևելիք իրադարձությունների առումով, որոնցից հայ հանրությունը որևէ լավ սպասելիք չունի:

Սակայն ոչ պակաս ուշագրավ էին այն «բռնկումները», որոնք թույլ են տալիս մի փոքր ավելի որոշակի պատկերացնել, թե հատկապես ինչ (ինչեր) կարող էր Փաշինյանը քննարկել Էրդողանի հետ: Խոսքը Թուրքիայի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին է:

Առանձնապես հետաքրքիր էր «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցը, որին այդպես էլ պատասխան չհնչեց: Փաշինյանն էլի երկար-բարակ արեց, թե՝ «միջանցք» չի, այլ «խաչմերուկ», բայց նրա պատասխանից պարզ դարձավ, որ ինքն ու իր քպական իշխանությունը ոչ մի խնդիր չունեն այն թշնամի Թուրքիային ու Ադրբեջանին տրամադրելու հարցում: Հարկավ, Փաշինյանը մանիպուլյատիվ ձևերով է ներկայացնում, թե «Թուրանն» ընդամենը ուզում է ճանապարհով գնալ-գալ, ինչո՞ւ չգնա-չգա: Բայց ողջ հարցն այն է, որ «Թուրանը» ուզում է զավթել Սյունիքը, եթե ոչ ՀՀ ամբողջ տարածքը, իր վերահսկողությունը հաստատել: Ըստ Փաշինյանի, «Թուրանի» համար Հայաստանի տարածքը պարտադիր պետք է «ջրի ճամփա» լինի: Նա, իհարկե, նշում է, որ բոլորի համար պետք է ճանապարհները բաց լինեն: Բայց, չգիտես ինչու, անկարևոր է համարում, անգամ չի էլ ուզում դիտարկել, թե այդ ո՞վ է, ի վերջո, փակ պահել ու պահում հայ-թուրքական, կներեք՝ Հայաստան-Թուրքիա սահմանը:

Ի դեպ, սահմանի մասին: Փաշինյանը էլի «փայլատակեց», թե՝ «Արաքսից այն կողմ Հայաստան չկա»: Նրա համոզմամբ, ՀՀ քաղաքացիների համար ոչ մի «Արևմտյան Հայաստան» չպիտի գոյություն ունենա (ջնջելո՞ւ է մարդկանց ուղեղներից, ինչ է): Դեռ լավ է, չհայտարարեց, որ եթե որևէ մեկն ասի, որ ինքն արմատներով վանեցի է, մշեցի կամ սասունցի, ապա ամբողջ ՔՊ-ով ու իր ոստիկաններով կհարձակվեն նման մարդկանց վրա, կկալանավորեն, կխոշտանգեն:

Հա, բայց նրա խոսքից ու մոտեցումներից պարզ դարձավ, որ, բացի այն, որ «Արաքսից այն կողմ Հայաստան չկա», նաև Արաքսից այս կողմն էլ, ստացվում է, «Թուրանի» համար ջրի ճամփա է լինելու: Դա իր հերթին նշանակում է, որ Փաշինյանը ոչ մի խնդիր չի տեսնում նաև հարյուր հազարավոր ադրբեջանական թուրքերի՝ Հայաստանում բնակեցնելու հարցում:

Փաշինյանը խոսքի ընթացքում հիշեց, որ իրեն ժամանակ առ ժամանակ հարց են ուղղում, թե ինչո՞ւ էր ինքը 2019-ին ասում, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Ու, ահա, Ստամբուլում հայտարարում է, թե այդ հարցը տրիվիալ պատասխան ունի. «Մի պատճառով եմ ասել, որովհետև հայրենասեր էի»: Այսինքն, նախ՝ ստացվում է, որ հայրենասիրությունը շատ վատ բան է: Ավելին, ըստ Փաշինյանի, այդ հայրենասիրությունը ուրիշները, օտարներն են մեզ համար ձևակերպել (Ռուսաստանն, էլի): Երկրորդը՝ լավ, եթե այն ժամանակ հայրենասեր էիր, հապա հիմա՞ ո՛վ ես...

Իրականում, այդ հարցն ավելի տրիվիալ պատասխան ունի. Փաշինյանը նման հայտարարություններ անում էր բանակցային գործընթացը տապալելու և թշնամիների ռազմական նկրտումները լեգիտիմացնելու համար:

Բավականին տարողունակ էր նաև նրա անդրադարձը Սփյուռքի հանդեպ Հայաստանի իշխանության ունեցած հանձնառության թեմայով: Փաշինյանը նախ խորությամբ խեղաթյուրեց դրա ամբողջ իմաստը՝ ներկայացնելով այնպես, թե դրա տակ հասկացվում է, որ Հայաստանը կառավարի սփյուռքահայ գաղթօջախները, ինչն, իհարկե, սխալ է:

Ու սկսեց տրտնջալ, թե ինքն ինչպե՞ս կարող է, որպես վարչապետ, պատասխանատու լինել Իրանի ու Իսրայելի, Ռուսաստանի և Ուկրաինայի հայերի, Թուրքիայի ու Սիրիայի համար միաժամանակ:

Անհեթեթ հարցադրում է, քանի որ Հայաստանի ցանկացած իշխանություն, ցանկացած ղեկավար, եթե դրա անհրաժեշտությունը ծագել է, այո, պետք է թե՛ Իսրայելում եղած հայերին ապաստան տրամադրելու, նրանց անվտանգության մասին հոգ տանելու մասին մտածի, թե՛ Իրանի, թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի, թե՛, ինչպես ինքն էր անընդհատ նշում, Ուրուգվայի: Բայց, մյուս կողմից՝ Փաշինյանն անգամ Հայաստանի հայերի համար պատասխանատվություն չի ուզում ստանձնել ու չի էլ ստանձնում, էլ ուր մնաց՝ Ավստրալիայի, առավել ևս՝ Սիրիայի կամ Իրանի հայերի նկատմամբ պատասխանատու վերաբերմունք դրսևորեր:

Հայաստանի ղեկավար է այնպիսի մեկը, որը սիրահոժար է երկիրը «Թուրանի» ջրի ճամփա սարքելու հարցում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում