Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն

Ռուսաստանում ձերբակալել են խմբավորման անդամների, որոնք «Ալռոսա»-ից ադամանդներ են գողացել և մատակարարել ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը։ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունն է հաղորդագրություն տարածել, թե խմբավորման անդամներն ադամանդները գողանում էին՝ հետագայում Հայաստանում բարձրորակ ադամանդների անօրինական վաճառքի և մաքսանենգության նպատակով: «Գողացված ադամանդները Հայաստան են հասցվել «ADM Diamond LLC»-ին, որի շահառուն հայ գործարար և տեղի Ազգային ժողովի պատգամավոր Սուքիասյան Խ.Ա.-ն է»,- ասել են ՌԴ ԱԴԾ-ից։

Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղարը շտապեց հերքել տեղեկությունները, պնդեց, թե Սուքիասյանը հանցավոր այդ գործունեության հետ կապ չունի, ավելին, նշված ընկերությունն էլ իրեն չի պատկանում։ Մինչդեռ 2019-ին ադամանդի վերամշակմամբ զբաղվող այս գործարանի բացմանը մասնակցում էր նաև Խաչատուր Սուքիասյանը, ով հարցազրույցներ էր տվել լրագրողներին, ցուցադրել իր տեղեկացվածությունը գործարանի աշխատանքներից, պատվերներից, անգամ ապագա ծրագրերից:

Ուշագրավ է, որ Սուքիասյանի դեմ տեղեկությունը տարածում է ՌԴ ԱԴԾ-ն, որը հրաշալի գիտի՝ գործարանն իրավական առումով Սուքիասյանի վրա գրանցված չէ, բայց հստակ թիրախավորել է քպական պատգամավորին։ Ըստ ամենայնի, ռուսներն ունեն բավարար ապացույցներ դրա համար։

«Գռզո» մականունով Սուքիասյանի թիրախավորումը երկու պատճառ կարող է ունենալ։ Նախ, վերջինս, երկար աշխատելով ռուսների հետ, լուրջ օգուտներ է ստացել, բայց և պարբերաբար հանդես եկել հակառուսական հայտարարություններով, տարել հակառուսական գիծը։ Սուքիասյանը համարվում է Փաշինյանի իշխանության առանցքային դեմքերից մեկը, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի «գանձապահը»։ Նույնիսկ ՌԴ ԱԴԾ տեսանյութերից երևում է, որ բացահայտումը նոր չի արվել, մարդիկ աշնանային հագուստներով են, իսկ Մոսկվայում այժմ բավական շոգ է։ Այսինքն, ԱԴԾ-ն երկար և հիմնավոր աշխատել է այս բացահայտման ուղղությամբ։ Փաստացի, Սուքիասյանին վարկաբեկելով՝ Մոսկվան «մեսիջ» է ուղարկում Փաշինյանին, ընդհուպ կարող են պահանջել հարցաքննել Խաչատուր Սուքիասյանին, կամ էլ, անգամ, դնել, նրա արտահանձնման պահանջ։

(Լուսանկարում՝ Սուքիասյանը մասնակցում է «ADM Diamond LLC» ՍՊԸ գործարանի բացմանը)։

Нет описания.

 

Թինա Մակարյան