Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Ամեն նման գրառում, ամեն խուզարկություն, ամեն ձերբակալություն էլ ավելի է ամրացնում գիտակցումը, որ պետք է օր առաջ ազատվել այս հիվանդ և հոգեպես սնանկ իշխանությունից․ Միքայել Գրիգորյան

Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Հայաստանի քաղաքական դաշտում վերջին օրերի զարգացումները մտահոգիչ են ոչ միայն իրենց բովանդակությամբ, այլև իրենց ցինիկ ու խեղաթյուրված մոտեցմամբ։ Երբ վարչապետի ընտանիքի անդամները հրապարակային գրառումներով անցնում են բարոյականության, արժեքների և նույնիսկ նորմալության բոլոր սահմանները, երբ վիրավորում են Եկեղեցին,սա արդեն ոչ թե քաղաքականություն է, այլ հասարակական հիմքերի նպատակային քայքայման ծրագրի իրականացում։

Երբ իշխանությունը սարքում է հերթական «դավադրական» նյութը և իրենց իսկ կայքերով մատուցում որպես իբր «պետական հեղաշրջման» պլան՝ առավոտյան երկրի ողջ տարածքում սկսում են ընդդիմադիրների տներում խուզարկություններ։ Սա այլ բան չէ, քան բացահայտ հետապնդում ընդդիմախոսների նկատմամբ՝ միաժամանակ հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով։
Ուշադրության է արժանի նաև այս օրերին կիրառվող հարկային բեսպրեդելը, որն ուղղված է Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքին պատկանող ձեռնարկություններին։ Ոչ ոք Հայաստանում այս պահին նման տոտալ և մանրակրկիտ ստուգումների չի ենթարկվում, ինչպես նրանք, ովքեր ունեն սկզբունքային դիրքորոշում և աջակցում են ազգային գաղափարին։ Սա օրենքի կիրառում չէ՝ սա իշխանական պարզ, փնթի ռեպրեսսիա է։

Երբ երկրի ղեկավարը մի ձեռքով խոսում է օրենքի մասին, իսկ մյուսով՝ իջեցնում անձնական հետապնդումների հրամաններ, երբ ընտանիքով փորձում են ծաղրել Եկեղեցին ու բարոյական հենասյուները՝ մենք գործ ունենք ոչ թե ցինիզմի, այլ բացահայտ ապաշնորհության, անկայուն հոգեվիճակի և իշխանությունը պահելու մոլագար ցանկության հետ։

Բայց որքան էլ նրանք սեղմեն, խեղդեն ու ստեն՝ Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ ամեն օր ավելի վճռական են դառնում։ Եվ ամեն նման գրառում, ամեն խուզարկություն, ամեն ձերբակալություն էլ ավելի է ամրացնում գիտակցումը՝ որ պետք է օր առաջ ազատվել այս հիվանդ և հոգեպես սնանկ իշխանությունից։

Հ.Գ. Էդ «պլանը» էնքան արագ են տպել/սարքել, ու էնքան շտապ ա պետք եղել, որ նույնիսկ մեխանիկական տառասխալները չեն ուղղել: Կարծում եմ, որ Երևանում վերջին օրերին երթևեկության փոփոխություններ գծողը և էդ հանճարեղ «պլանը» գծողը առնվազն ինչ-որ կապ կարող են ունենալ: