Իշխանության անորակ «պլանը» նոր ռեպրեսիաների նախերգանք է
Սոցիալական ցանցերը երեկ ցնցվում էին օգտատերերի ծիծաղից։ Իշխանական մի կայք «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակում էր արել, նշել իբր «ընդդիմության ներսում վստահելի աղբյուրներից» մի քանի էջանոց փաստաթուղթ է ստացել, որում հուլիս-օգոստոսին Հայաստանում հեղաշրջում իրականացնելու պլան է գծվել։ Մինչ հասարակությունը ծաղրում էր «Քաղպայմանագրին»՝ իր իսկ ընտրողներին էշի տեղ դնելու համար, գլխավոր դատախազությունը հրապարակումն ուղարկել է Քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու:
«Հեղաշրջման պլանը» նկարագրում է ինչ-ինչ գործողություններ, ընդ որում՝ առանց բռնության տարրերի։ Հրապարակման մեջ կոնկրետ անուններ կան, օրինակ, նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան, նաև կալանավորված Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանն են հիշատակված:
Իշխանական քարոզչամեքենան, սպասարկու «փորձագետները», հարակից կուսակցությունները շտապեցին դատապարտել ընդդիմադիր ուժերին, իսկ միահամուռ և սինքրոն աշխատանքը վկայում էր, որ իշխանությունն ինքն է այդ կիսագրագետ թուղթը դրել շրջանառության մեջ՝ ընդդիմության դեմ գործողություններ իրականացնելու համար։
Հայաստանի դեմ նոր դավադրություն նյութող փաշինյանական իշխանությունը լուրջ դասավորումների է պատրաստվում, խաղաղության պայմանագրի ստորագրման կամ ՀՀ դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի գործողությունների, և նման կեղծիքներով փորձելու է մարել դիմադրության օջախները։ Դրա համար էլ հիվանդագին մտասևեռումներով, զրպարտություններով հող է նախապատրաստում բռնաճնշումների համար։ Ընդ որում, շարժվում են «որքան անհեթեթ, այնքան հավատալու» սկզբունքով։
Արիանա Հայրապետյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT