Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թոշակառուներին ստիպում են գնալ առևտրային տարածքներ և հետվճար «վաստակել»․ Հրայր Կամենդատյան Ալիևի պատասխանը Վենսին. Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին Գործող իշխանությունները մտադիր են ընտրություններից հետո բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը․ «Ուժեղ Հայաստան» Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամանակ. ՂազինյանԻնքնավար արևային կայանների տեղադրման համակարգը կրկնակի թանկանալու է. Դավիթ ՂազինյանԱսում էին՝ Սամվել Կարապետյանը 5 օր չի դիմանա կալանավայրում, 5 ամսից ավել դիմացավ, վարկանիշը աճում է ՀԷՑ-ը խլվել է եւ գործընթացը քաղաքական է. Դավիթ Ղազինյան ՔՊ-ում տագնապ է հայտարարաված. Արեգնազ ՄանուկյանՀԷՑ-ի կողմից հայցեր են գնացել ՏԿԵՆ-ի դեմ, բայց կառավարիչը հետ է վերցրել դրանք. Դրա իրավունքը չունի. Դավիթ ՂազինյանՀԷՑ-ում երկիշխանություն է, ինչպես «սքեչում» է ասվում՝ մենք ամեն ինչ գիտենք. Դավիթ Ղազինյան Ոչ մի պետություն դեռևս չունի կառուցված մոդուլային ԱԷԿ, որ տեսնես՝ ինչպես է այն աշխատում․ Ղազինյան Հայաստանի մարզերի խոշոր հարկատուները․ Սյունիքի մարզի խոշոր հարկատուն ԶՊՄԿ-ն է Մոդուլային ատոմակայանով էլեկտրաէներգիայի ինքնարժեքը լինելու է 60-80 դրամ, սա շատ թանկ է․ Դավիթ ՂազինյանԳնալու են գերակա շահ ճանաչելու ճանապարհով. Կարապետյանի ռեյտինգի հետևանքով սրվում է իշխանության վարքը. Դավիթ Ղազինյան ՀԾԿՀ նախագահն ընդունեց, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը՝ հիմնավորելով, որ ՀԷՑ-ը խլվել է. Դավիթ Ղազինյան Իշխանությունները չեն ցանկանում հայտարարել, որ սարքավորումները, որի արդյունքում վերացվեց Էրեբունիում վթարը, տրվել է «Տաշիր»-ի կողմից՝ պարոն Կարապետյանի համաձայնությամբ. ՂազինյանՀԷՑ-ում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը, իրենք հայտարարում են, որ չի աճել. Դավիթ Ղազինյան Ի՞նչ սպառնալիքներ և հնարավորություններ ունի TRIPP-ը․ Նաիրի Սարգսյան Բաքվի բռնապետական տրիբունալը 20 տարի ազատազրկման է դատապարտել Ռուբեն Վարդանյանին. Ավետիք ՉալաբյանԹոշակառուների անկանխիկ ծախսերը նվազագույն են, հետվճարի այդ մեխանիզմը՝ անարդյունավետ․ Դավիթ Հակոբյան
Տնտեսություն

«Իմ քայլի» պատգամավորն առաջարկում է ՀՀ օրենսդրության մեջ ներդնել մայնինգ, կրիպտոարժույթ, բլոկչեյն եզրույթները

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը թվային ֆինանսական ակտիվների մասին օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է ամրագրել թվային տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ստեղծվող կրիպտոակտիվների, պահպանման եւ շրջանառման իրավակարգավորումները, ինչպես նաեւ դրա ստեղծման ընթացքում անձանց իրավասությունները, ներդնել մայնինգ, կրիպտոարժույթ, բլոկչեյն եզրույթները, ինչպես նաեւ մայնինգի արդյունքում ստեղծվող թվային ֆինանսական ակտիվը կամ կրիպտոարժույթը նույնականացվում է գույքի հետ:

Նախագծով սահմանվում է անձանց շրջանակը, որոնք կարող են զբաղվել թվային ֆինանսական ակտիվների գործարքներով, ինչպես նաեւ ամրագրվում են պայմաններ, որոնց առկայության դեպքում անձինք կարող են կրել հարկային պարտավորություններ: Օրենքի նախագծով առաջարկվում են վավերապայմաններ, որոնց պարագայում «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կարող է իրականացվել համապատասխան անձանց նույնականացում:

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության  տարածքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից թվային ֆինանսական ակտիվների ստեղծման (մայնինգ), պահպանման եւ շրջանառության հետ կապված իրավահարաբերությունները:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները՝

1) թվային ֆինանսական ակտիվ` էլեկտրոնային տեսքով գույք, որը ստեղծվում է կրիպտոգրաֆիկայի միջոցով: Սույն գույքի նկատմամբ սեփականության իրավունքը վավերացվում է թվային գործարքների ռեեստրում համապատասխան թվային վավերապայմանների համապատասխանության ստուգման միջոցով,

2) թվային ֆինանսական ակտիվի մայնինգ՝ գործողություններ, որոնց արդյունքում կրիպտոարժույթի ձեռքբերման գործարքն ստուգվում եւ գրանցվում է բլոկչեյնում կամ թողարկվում է նոր թվային ֆինանսական ակտիվ,

3) թվային գործարքների ռեեստր (բլոկչեյն)՝ որոշակի ժամանակահատվածում թվային գործարքների ստեղծման եւ կառավարման համակարգված բազա,

4) կրիպտոակտիվ՝ թվային ֆինանսական ակտիվի տեսակ, որը ստեղծվում եւ հաշվառվում է թվային գործարքների ռեեստրում,

5) թվային դրամապանակ՝ ծրագրային տեխնիկական միջոց, որը թույլ է տալիս պահպանել թվային գրանցումների մասին տեղեկատվությունը եւ որի միջոցով ապահովվում է թվային գործարքների ռեեստրի հասանելիությունը:

Հոդված 3. Թվային ֆինանսական ակտիվների ստեղծումն ու պահպանումը

1. Սույն օրենքի իմաստով թվային ֆինանսական ակտիվի ստեղծում է համարվում կրիպտոակտիվի մայնինգը:

2. Կրիպտոակտիվների ստեղծմամբ եւ պահպանմամբ իրավասու են զբաղվելու իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերը:

3. Ֆիզիկական անձանց կողմից իրականացվող մայնինգը, կրիպտոակտիվների պահպանումը եւ օտարումը չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն, եթե այն իրականացվում է ինքնուրույն՝ առանց աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիմքով այլ ֆիզիկական անձի կամ անձանց ներգրավման:

4. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերի կողմից թվային ֆինանսական ակտիվների ստեղծման եւ պահպանման գործունեության հետ կապված հարկային պարտավորությունների առաջացումը որոշվում է օրենքով սահմանված կարգով:

Հոդված 4. Թվային ֆինանսական ակտիվների շրջանառության առանձնահատկությունները

1. Թվային ֆինանսական ակտիվների սեփականատերերը իրավասու են իրականացնել կրիպտոակտիվների դրամով կամ այլ արժույթով փոխանակման գործարքներ: Հայաստանի Հանրապետության տարածքում թվային ֆինանսական ակտիվների փոխանակման այլ գործարքների ցանկը, ինչպես նաեւ այդ գործարքների կատարման կարգն ու պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, որոնք  համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական կառավարման մարմնի հետ:

2. Նման գործարքների մասին տեղեկություն պարունակող թվային գրառումները պետք է պահպանվեն թվային դրամապանակներում, որոնք կողմերի համար բացվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով: Կրիպտոակտիվները դրամի կամ այլ արժույթի փոխանակելու գործարքները, պետք է իրականացվեն Կենտրոնական բանկում գրանցված թվային ֆինանսական ակտիվների սակարկության կազմակերպման կանոններին համապատասխան:

3. Թվային դրամապանակը բացում է միայն դրա սեփականատիրոջ նույնականացման ընթացակարգը կատարումից հետո` «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

4. Թվային դրամապանակի բացման, թվային գրառումների մասին տեղեկատվության պահպանման, վարման, փակման կարգը, ինչպես նաեւ թվային թղթապանակների պաշտպանության նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Կենտրոնական բանկը:

5. Կրիպտոարժույթների օտարումն ու փոխանակումը, որպես հարկման օբյեկտ, դիտարկվում են գույքային իրավունքների իրականացման տեսանկյունից:

Հոդված  5. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից»,–ասված է օրենքի նախագծում: