Վարչախումբը որդեգրել է բացահայտ ահաբեկչական գործելաոճ` իր դավաճանական էությունը թաքցնելու համար. «ՀայաՔվե»
ՀՀ-ում աննախադեպ չափերի են հասել հետապնդումները, ձերբակալությունները և բռնաճնշումները քաղաքական գործիչների, գործարարների, հոգևորականների և առհասարակ այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք բարձրաձայնում են երկրում տիրող անօրինությունների և ձախողումների մասին։
Իշխող վարչախումբը, փորձելով կանխել իր իսկ վարած քաղաքականության հետևանքով օր օրի աճող հանրային դժգոհությունը, շարունակաբար կիրառում է կեղծ և մտացածին մեղադրանքներ՝ քաղաքացիներին ապօրինաբար ազատազրկելու և լռեցնելու նպատակով։
Վարչախումբը որդեգրել է բացահայտ ահաբեկչական գործելաոճ` իր դավաճանական էությունը թաքցնելու համար։ Ձախողելով անվտանգության, արտաքին քաղաքականության, տնտեսական և սոցիալական ոլորտներում` վարչախումբը դիմել է սադրանքների։ Այն սկսել է բռնատիրական համակարգ կառուցել` ունենալով Թուրքիայի բացահայտ հովանավորությունն ու աջակցությունը։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է ՀՀ-ում բռնատիրական համակարգ հաստատելու այս վտանգավոր փորձերը, պահանջում անհապաղ ազատ արձակել ապօրինի ձերբակալված բոլոր անձանց, դադարեցնել քաղաքական հետապնդումները, իսկ իրավապահ համակարգին կոչ է անում գործել միայն օրենքի և օրինականության սահմաններում, գործիք չդառնալ վարչախմբի ձեռքում և չկատարել ապօրինի հրամանները։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT