Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

«Հայաստանը կրկին հեղաշրջման եզրին է»

ՀՀ իշխանությունները պնդում են, որ բացահայտել են հեղաշրջման փորձ։ Նրանց խոսքով դավադիրների թվում են եղել օլիգարխներ, պատգամավորներ, լրագրողներ և Հայ Առաքելական Եկեղեցու  ներկայացուցիչներ։ Նրանք, իբր, պլանավորել էին օգոստոսին մոտ 4000 զինյալ դուրս բերել Երևանի փողոցներ, իսկ սեպտեմբերին տապալել կառավարությունը, գրում է ng.ru–ն։

Երևանում ձերբակալվել է Բագրատ արքեպիսկոպոսը, ով մեկ տարուց ավելի է կոչ է անում տապալել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրան անվանելով Հակաքրիստոս։ Հայ իրավապահ մարմինները հրապարակել են մի քանի աուդիոձայնագրություններ, որոնցում, ըստ անվտանգության աշխատակիցների, այդ քահանան խոսում է իշխանությունը զավթելու ծրագրի մասին։ Մասնավորապես, ըստ քննիչների, նա պատրաստվում էր ստեղծել մինչև 200 մարտական ​​խմբեր՝ յուրաքանչյուրը 25 հոգուց բաղկացած, որոնք պետք է վերահսկողություն սահմանեին խորհրդարանի նկատմամբ։

«Ոչ մի գործողություն, ոչ մի կալանք չի կարողանա մեզ մոլորեցնել։ Չա՛ր, ուշադիր լսիր. ինչ էլ որ պլանավորես, ինչ էլ որ անես, քեզ երկար ժամանակ չի մնացել։ Մենք կգանք քո հետևից», - ասել էր Բագրատը նախքան ոստիկանական մեքենա նստեցնելը։

Անվտանգության մարմինները պնդում են, որ արքեպիսկոպոսը ցանկացել է ստանալ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի աջակցությունը։ «Լևոնին պետք է ասել, որ լուրջ լինի, ժամանակը եկել է, մենք կարող ենք մինչև 200 խումբ ուղարկել խորհրդարան», - ասում է ինչ որ տղամարդ անվտանգության ծառայությունների ներկայացրած ձայնագրության մեջ։

Ինչևէ, Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Բագրատի և նրա «Սրբազան պայքար» շարժման անդամների դեմ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու և իշխանությունը զավթելու հոդվածով։ Արքեպիսկոպոսից բացի, անվտանգության մարմինները ձերբակալել են Դաշնակցության առաջնորդներից մեկին՝ Իգոր Սարգսյան, Սյունիքի մարզի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կնոջը, «Պարա» հեռուստաալիքի տնօրեն Էլիզաբեթ Պետրոսյանին, ինքնահռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանին, գործարար Տիգրան Գալստյանին և ուրիշների։ Ինչպես նշվում է Քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրության մեջ «Սրբազան պայքարի» անդամները ժամանակ չեն ունեցել ավարտելու իրենց հանցագործությունների նախապատրաստական ​​աշխատանքները։ Այնուամենայնիվ, նրանք ձեռք են բերել պայթյունների և կրակոցների համար նախատեսված սարքեր, ինչպես նաև մեքենաների անվադողերը վնասելու և երթևեկությունը կաթվածահար անելու համար նախատեսված սուր մետաղական տարրեր՝ «աստղեր»։ Նրանք նաև հավաքագրել են մարդկանց՝ հարվածային խմբերում ընդգրկվելու համար, իսկ խմբերի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ վերջիններիս իրենց ելույթներում վստահեցրել են, որ նախատեսված գործողությունները հաջողության հասնելու միակ միջոցն են։ Հատկանշական է այն, որ հատուկ գործողության նախօրեին Հայաստանի կառավարությանը հավատարիմ CIVIC հեռուստաալիքն էր հրապարակել հանրապետությունում պետական ​​հեղաշրջման ծրագիրը։ Ըստ լրատվամիջոցի լրագրողներն այն ստացել են ընդդիմության իրենց աղբյուրներից։ Երկրի շատ բնակիչներ այս ամենը համարել են ծաղր, քանի որ փաստաթղթում նշված քաղաքական ուժերի աջակցության վարկանիշը, եթե ոչ վիճակագրական սխալի մակարդակում է, ապա դրան մոտ է։ Բացի դա նախ, անհայտ է, թե ո՞վ է դավադրության հեղինակը, և երկրորդ, դավադրության միտքը երևում է ընդամենը մի քանի դրվագներից։ Բացի դա անհայտ դավադիրը նախ և առաջ պատրաստվում էր հաշտեցնել նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, որպեսզի համախմբի ընդդիմությանը։ Դրանից հետո նա ցանկանում էր միասնական շտաբում ներգրավել Փաշինյանի կառավարումից դժգոհ օլիգարխներին։ Նրանք պետք է բողոքի ցույցերի ժամանակ ապահովեին մարդկանց ամբոխներ։ Այդ «գորշ կարդինալը» Հայ Առաքելական Եկեղեցուն նշանակել էր ընդդիմադիր քարոզչության խոսափող, իսկ Բագրատը պետք է դառնար ապստամբության առաջամարտիկը։ Միևնույն ժամանակ, այդ դավադիրը պատրաստվում էր հաղթել ընդամենը մի քանի ամսից. գործողության մեկնարկը նախատեսված էր հուլիսի 23-ին, փողոցային ելքն օգոստոսի 21-ին, իսկ հաղթանակը սեպտեմբերի 21-ին։ «Սխրանքը պետք է տեղի ունենա ժամը ուղիղ 17:00-ին», - կատակում են հայերը։ Նույնիսկ Լևոն Քոչարյանն է ասել, որ այդ ծրագիրը, ըստ երևույթին, մշակվել է այն նույն անձի կողմից, ով չի կարողանում նորմալ երթևեկություն հաստատել Երևանում։

Այնուամենայնիվ, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» շատ լուրջ է ընդունել CIVIC-ի հրապարակումը։ Գլխավոր դատախազությունը ևս հետաքրքրություն է ցուցաբերել այդ «դավադրության ծրագրի» նկատմամբ։ Ավելին, Փաշինյանի կողմնակիցները միաձայն նշում են, որ իրենց հարձակումները եկեղեցու վրա, որոնք սկսվել են մայիսի վերջից, ըստ երևույթին կապված են հենց այդ պատմության հետ, այսինքն պետության ղեկավարը, եթե անգամ չգիտեր սպասվող դավադրության մասին, բայց, անկասկած, կանխազգացել է դա։

«Կան երկու պահեր։ Առաջին, անվտանգության ուժերի կողմից հրապարակված ձայնագրություններն իրական են թվում, բայց դրանք կարճ են, և կարող են լինել արտահայտություններ հանված համատեքստից։ Երկրորդ, իշխանությունը զավթելու ծրագիրը կեղծ է թվում։ Հնարավոր է, որ իշխանությունները պարզել են, որ Բագրատ Սրբազանն ինչ-որ բան է մտածում և որոշել են ապահովագրվել։ Ընդհանուր առմամբ, նորմալ է, որ հեղափոխական ալիքով իշխանության եկած քաղաքական գործիչներն  ապահովագրվեն տապալման դեպքում»,-ng.ru-ին ասել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Միևնույն ժամանակ, նրա տեսանկյունից, չի կարելի բացառել, որ օլիգարխ Սամվել Կարապետյանը, ով մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչ անելու մեջ, կներգրավվի  նաև Բագրատ արքեպիսկոպոսի գործում։ Ի դեպ, միլիարդատերն արդեն իսկ խոստացել է իրավաբանական օգնություն ցուցաբերել «Սրբազան պայքարի» անդամներին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am